Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել ներողություն խնդրել համասեռամոլներից
Աշխարհ
Հռոմի կաթոլիկ եկեղեցին և քրիստոնյաները պետք է ներողություն խնդրեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:
Նա նշել է, որ համասեռամոլները չպետք է խտրականության ենթարկվեն, նրանց պետք է հարգել:
«Եթե դա (համասեռամոլությունը - Խմբ.) մարդկային վիճակ է, բայց այն բարի կամք ունի և ձգտում է Աստծուն՝ ո՞վ ենք մենք, որպեսզի դատենք»,- նշել է Պապը, հայտնում է Reuters-ը:
Դրա հետ մեկտեղ, Հռոմի Պապի խոսքով, եկեղեցին նաև ներողություն պետք է խնդրի այն մարդկանցից, ում նկատմամբ անարդար է եղել՝ աղքատներ, կանայք և երեխաներ, որոնք շահագործման են ենթարկվել։ Բացի այդ, նրա կարծիքով, եկեղեցին պետք է ներողություն խնդրի հասարակությունից, որ չի կարողացել աջակցել այն ընտանիքներին, որոնք ամուսնալուծություն կամ այլ լուրջ խնդիրներ են ապրել։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում