Թուրքական դատարանը արգելել է հրապարակել «Սու-24»-ի օդաչուի սպանության գործով ցուցմունքները
Աշխարհ
Թուրքական դատարանը լրատվամիջոցներին արգելել է հրապարակել ռուսական «Սու-24»-ի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալփարսլան Չելիքի ցուցմունքները: Այս մասին հայտարարել է Չելիքի փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Դատավորը որոշել է ԶԼՄ-ների համար արգելել ամբաստանյալների ցուցմունքները»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ դատական նիստն անցկացվում է անվտանգության խստացված պայմաններում:
Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում՝ ապօրինի զենք պահելու և կրելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում