«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Բացելով Սանկտ Պետերբուրգում քննարկվածի փակագծերը

Վերլուծական

Հունիսի 28-ին, ինչպես արդեն հայտնի է, ԱԳՆ շենքում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը՝ փակ ձևաչափով:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հիշյալ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել, «բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:

Եթե թերթի այս տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, ապա դրանից միակ հետևությունն այն է, որ իրականությանը չեն համապատասխանում Էդվարդ Նալբանդյանի ասածները: Այս մասին վկայում է, նախ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ, թե մասամբ (այդ հանգամանքը դեռ պետք է ճշտել) ներկայացնող մամուլի հաղորդագրությունը (http://www.president.am/hy/press-release/item/2016/06/20/President-Serzh-Sargsyan-meeting-with-Presidents-o-Russia-Azerbaijan )' հրապարակված ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Դրանում սևով սպիտակի վրա գրված է. «Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»:

Խոսքն, ինչպես մամուլի հաղորդագրության համատեքստից է ակնհայտ, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակմանը, այսինքն' քննարկմանը:

Հայտնի է, որ շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը, որը նախատեսվում է իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմ ներդնելով, միջազգային դիտորդներ տեղակայելով, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից չէ: Առանցքային հարցերն են ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը և իրացումը (ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունք), Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» հարգումը (տարածքային ամբողջականության սկզբունք) և մեր հայրենիքի ազատագրված տարածքները, որոնք ոչ միայն փաստացի, այլև Արցախի Սահմանադրությամբ դե յուրե ԼՂՀ տարածքն են հանդիսանում, Ադրբեջանին հանձնելը, ուժի չկիրառումը (ուժի չկիրառման սկզբունք):

Ահա հենց վերոնշյալ հարցերի շուրջ է Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում: Եթե նույնիսկ համարենք, որ շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը դիտարկվում է որպես ուժի չկիրառում և այդ առումով հանդիսանում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարց, ապա պետք է նկատի ունենանք, որ հիշյալ պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշված է ոչ թե առանցքային հարցի, այլ հարցերի շուրջ տեղի ունեցած մտքերի հանգամանալից փոխանակման մասին:

Հասկանալի է, որ ոչ միայն ՀՀ նախագահի, պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, այլև հիշյալ հայտարարության վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ հնարավոր չէր թաքցնել բանակցությունների կամ քննարկումների այդ կարևոր մասը, և իրականությունն արտահայտվել է պարզապես առանց նշելու մանրամասները, այսինքն' առանց բացելու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման փակագծերը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հիշյալ հայտարարության մեջ նշված է նաև. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար»:

Իսկ մասնավորապես ո՞ր հարցերի կապակցությամբ են փոխըմբռնման հասել, ինչո՞ւ այս մասին չի հայտնվում, եթե չկա այդ տեղեկությունները հանրությունից թաքցնելու միտում: ՀՀ արտաքին գործերի նախարար Էղվարդ Նալբանդյանը կամ ՀՀ համապատասխան որևէ պաշտոնյա պետք է հստակ հայտնեն, թե մասնավորապես ո՞ր հարցերի կապակցությամբ են պետությունների ղեկավարները փոխըմբռնման հասել, որպեսզի անորոշությունից բխող կասկածներին, շահարկումներին վերջ տան:

Հետաքրքիր է, թե Իլհամ Ալիևը ո՞ր հարցերի կապակցությամբ է ըմբռնել Սերժ Սարգսյանի տեսակետները, ընդհանրապես նման բան եղե՞լ է… Եվ ո՞ր հարցերի կապակցությամբ է, որ Սերժ Սարգսյանն ըմբռնել է Ալիևին…

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված