Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

«Իսլամական պետությունը» կարող է անարգել մտնել Հայաստան. հայ-վրացական պետական սահմանը շարունակում է մնալ թափանցիկ

Վերլուծական

Վրացական «Ռեզոնանսի» թերթը վերջերս տեղեկացրեց, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունը, որպես իր ապագա ահաբեկչական գործողությունների թիրախ, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից բացի, նախանշել է նաև Հյուսիսային Կովկասը։
Ավելին. ըստ թերթի հրապարակման, «Իսլամական պետությունը» ստեղծել է հատուկ ջոկատայինների բրիգադ և դիտարկում է Վրաստանը որպես ահաբեկիչների տարանցման գոտի դեպի Հյուսիսային Կովկաս և Եվրոպա, սակայն Վրաստանի տարածքում ևս ահաբեկությունները չեն բացառվում: «Ռեզոնանսիի» տեղեկացմամբ, ԻՊ նորաստեղծ կառույցի թվակազմը 600-700 է, ընդ որում, բրիգադի կազմում գլխավորապես օտարերկրյա քաղաքացիներ են, որպեսզի «հետագայում նրանք հեշտությամբ կարողանան տեղափոխվել տարբեր երկրներ»: Ստորաբաժանումը անձամբ հսկում է «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալներից մեկըՙ «եվրոպական ահաբեկչական ջիհադի» ոգեշնչող սիրիացի Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին:

Ռազմական փորձագետ և վերլուծաբան Վախթանգ Մաիսայան հավաստմամբ, Վրաստանի տարածքում արդեն իսկ գտնվում են 600-700 լավ պատրաստված զինյալներ, նրանց են միացել նաև վրացական ծագում ունեցող ավելի քան 50 ջիհադիստներ: Ըստ վրաց փորձագետի, հիբրիդային պատերազմ սկսելու նպատակով Վրաստանում արդեն գործում է Կենտրոնը, որի տրամադրության տակ է անցել հատուկ նշանակության բրիգադը: Աբու Մուհամադ Ալ-Ադանին արդեն ուսումնասիրում է գործողությունների նախագիծը, որով նախատեսվում է գրավել Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները, տարածաշրջանում ստեղծել վախի և սարսափի մթնոլորտ:
Ըստ հիշյալ թերթի մեկ այլ հրապարակման, «Իսլամական պետության» խմբավորումներն արդեն գործում են Վրաստանի տարբեր շրջաններում, տվյալ փուլում զբաղվում են բնակչության գաղափարախոսական մշակմամբ:

Վրաստանի անվտանգության ծառայության տվյալներով, «Իսլամական պետության» հատուկ նշանակության բրիգադը պատրաստվում է Վրաստանում «հիբրիդային» պատերազմ սկսել: Որոշ հիմքեր կան ենթադրելու, որ ոչ միայն Վրաստանում, այլև հետխորհրդային տարածքի որոշ երկրներում: Ինչպես հայտնի է, նրանց ձեռքը հասավ Վրաստանից բավական հեռու Ղազախստանին: Վերջինիս արտգործնախարար Եռլան Իդրիսովը ս.թ. հունիսի 20-ին խոստովանել է, որ հունիսի 5-ին Ակտոբայում զենքի խանութների և զորամասերի վրա հարձակված ծայրահեղականները հենց վերոնշյալ ալ-Ադնանիի հրահանգով են գործել:

ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի խոսքերով, որոնք մեջբերել է «Свободная пресса» գործակալությունը, Վրաստանի տարբեր շրջաններում, իրոք, առկա են ԻՊ գործունեությունը հաստատող փաստեր: Խոսքը մասնավորապես Պանկիսի կիրճի և Աջարիայի մասին է, որտեղ վերջերս կտրուկ աճել է մահմեդական բնակչության թվաքանակը, ինչպես նաև համահավաք ադրբեջանական բնակչություն ունեցող Քվեմո-Քարթլի շրջանի: Ըստ գիտնականի, այնտեղ արդեն կապեր են հաստատված «Իսլամական պետության» և բազմաթիվ այլ արմատական կազմակերպությունների հետ, որոնց կազմում կան նաև կովկասցիներ:

Այս տարվա հունվարի 26-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «РИА Новости» -ի փոխանցմամբ, հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» Վրաստանում Պանկիսի կիրճն օգտագործում է որպես վարժաճամբար, և որ Մոսկվան Թբիլիսիի հետ վիզային ռեժիմը ստիպված է եղել խստացնել «մեծամասամբ այն պատճառով, որ Պանկիսի կիրճից ահաբեկչական վտանգը չի վերացել»։
«Այժմ էլ ստացվում են հաղորդագրություններ, որ ԻՊ-ի անդամներն օգտագործում են այդ դժվարհասանելի տարածքն այնտեղ մարզվելու, հանգստանալու և իրենց պաշարները լրացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը 2015թ. գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում։

Համանման հաղորդմամբ էր հանդես եկել սիրիական բանակի գեներալ Ուալիդ Աբազը: Վերջինս հայտնել էր, որՙ ԻՊ-ը շահագրգռված է Վրաստանի չեչեն գրոհայինների ներգրավմամբ, քանի որ վերջիններս մարտական գործողությունների փորձ ունեն: Ռուսաստանցի մի շարք արևելագետներ հաստատում են, որ «Իսլամական պետությունն», իրոք, որոշել է Վրաստանն օգտագործել ոչ միայն իբրև տարանցիկ միջանցք, այլև որպես սեփական տարածք: Հայտնի է, որ ահաբեկչական այդ կազմակերպությունը Կովկասը ներառում է, այսպես կոչված, «Խալիֆաթի» կազմի մեջ:

Փորձագետների կարծիքով, գրոհայինները հեշտությամբ կարող են թափանցել Վրաստան, քանի որ սահմանային վերահսկողությունը թույլ է, ընդ որում, ահաբեկիչները Վրաստան կարող են մուտք գործել ոչ միայն անձնագրերով, այլև անօրինական կերպով սահմանը հատելով ուղեկալներից դուրս:
«Սահակաշվիլու օրոք շատ բան է արվել թուրք-վրացական սահմանի հատումը դյուրացնելու ուղղությամբ, իսկ սա հեշտացնում է անօրինական ներթափանցումները», - ասել է փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Проблемы национальной стратегии» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

Վերոնշյալ իրողությունները և վտանգները հաշվի առնելով, մեզ, անշուշտ, պետք է հետաքրքրի, թե հայ-վրացական պետական սահմանի վերահսկողությունն արդյոք թո՞ւյլ է, ինչպես թուրք-վրացական սահմանի վերահսկողությունը, որը, ինչպես արդեն նշեցինք, հնարավոր է անցնել նաև առանց անձնաագրերի, անօրինական կերպով սահմանը հատելով ուղեկալներից դուրս:

Ստորև ներկայացվող դեպքն առաջին հայացքից կարող է նույնիսկ զավեշտական թվալ, սակայն բոլորիս և, առաջին հերթին, պատկան մարմիններին հուշում է, որ մենք ազգային անվտանգության, ինչպես նաև քրեական աշխարհի հետ կապված լուրջ խնդիր ունենք: Փաստորեն Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանն առանձին տեղերում ոչ միայն եղել, այլև շարունակում է մնալ թափանցիկ: Բավական է ընդամենն այդ տեղերն իմանալ, ինչը, կարծում ենք, օրինակ, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար դժվար չէ, թեկուզ, հարկ եղած դեպքում, իրենց վրաց գործընկերների օգնությամբ…

Ավելին. սահմանի թափանցիկ տեղերը հայտնի են նաև քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների, որոնք տվյալ ճանապարհներով կարող են Հայաստանի Հանրապետություն բերել զենք ու զինամթերք, հսկայական քանակության թմրամիջոցներ, կեղծ թղթադրամներ և ինչ մտքներովդ անցնի, այստեղից էլ մաքսանենգությամբ դուրս տանել ոսկեղեն, ադամանդներ, թե՛ արտերկից տարանցիկ փոխադրման համար մաքսանենգորեն ՀՀ բերված, թե՛ այստեղ արտադրված, թմրամիջոցներ և այլն: Հայաստանում հանցանք կատարած ու հետախուզվող անձինք այդ ճանապարհներով կարող են այստեղից ծլկել, դրսում հետախուզվող հանցագործները կարող են այդ ճանապարհներով մտնել Հայաստան և այստեղ թաքնվել: Էլ չենք խոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների այստեղ մուտք գործելու հնարավորության մասին: Ապշել կարելի է' տարածաշրջանային և համաշխարհային առկա ռիսկերի ու վտանգների պայմաններում ինչպե՞ս կարելի է հանդուրժել բաց, թափանցիկ սահմանների գոյությունը: Մի՞ թե այս խնդիրը չունի որևէ լուծում:

Ստորև ներկայացվող դեպքն ընդամենը խոսուն վկայություններից մեկն է Վրաստանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անթույլատրելի թափանցիկության:

Մեր բախտը բերել է, որ հիշյալ սահմանի թափանցիկ տեղերն իմացած Գևորգ Մադոյանը ոչ «Իսլամական պետության» զինյալներից է եղել, ոչ թշնամի պետության հետախույզ կամ դիվերսանտ, ոչ էլ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ… Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015թ. մայիսի վերջին շրջանցելով «Բավրա» հսկիչ-անցագրային կետը, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ու անցել Վրաստանի տարածք: Ըստ մեղադրական եզրակացության, նա Վրաստանում որպես հովիվ աշխատել է Նինոցմինդայի տարածաշրջանի Եֆրեմովկա գյուղի բնակիչ Վարդգես Շառուկյանի մոտ, բնակվել վերջինիս տրամադրած բնակարանում: 2015 թվականի հունիսի 17-ին նույն ճանապարհով, այսինքն' շրջանցելով «Բավրա» հսկիչ- անցագրային կետը, Գ. Մադոյանը ձիով շրջանցելով անցագրային կետը, կրկին անգամ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ու Վրաստանից անցել է ՀՀ տարածք, վերադարձել իր բնակության վայր: Վերը նշված արարքի համար Գևորգ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի հատկանիշով:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված