Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը 

Հայաստանի բնակչությանը թունավորում են, ու մարդիկ գրեթե անտեղյակ են այդ իրողությանը

Վերլուծական

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անունը կա, ամանումը չկա: Հենց իրենք են ստիպում մտածել, որ սննդամթերքի անվտանգության, հետևաբար և մեր առողջության համար պատասխանատու այս կառույցը կամ կոռուպցիայի մեջ է թաղված, կամ աշխատողների, այսպես ասած, եղանակ որոշող մեծամասնությամբ բաղկացած է մասնագիտական առումով անգրագետ մարդկանցից, կամ էլ նրանք պարզապես անտարբեր են իրենց գործի նկատմամբ, ավելի ճիշտ, դրսևորում են հանցավոր անգործություն: Մեր առողջությունն ու կյանքը վտանգված են, բայց ո՞վ է տերը, չհաշված խնդրով մտահոգ որոշ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների:

Հայաստանյան սպառողների գերակշիռ մասն անտեղյակ է, որ հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածում ու Նոր տարվա շրջանում լայնորեն վաճառվող գազավորված կամ զովացուցիչ ըմպելիքների մեծամասնությունը շաքարի փոխարեն պարունակում է շաքարի փոխարինիչ' ասպարտամ: Պատճառը շատ պարզ է' արտադրողները արհեստական ճանապարհով սինթեզված հիշյալ հավելանյութն են օգտագործում, որովհետև այն շաքարից 160-200 անգամ քաղցր լինելով, շաքարից էապես էժան է ստացվում, ինչի շնորհիվ կարողանում են 1-1,5 լիտր տարողությամբ գազավորված ըմպելիքի շիշը 150-200 դրամով վաճառել, շուկայում մրցակցել ու դեռ գերշահույթ ստանալ:

Կան նաև ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը վաճառում են շիշը մինչև 350 դրամով, դրա վրայի պիտակի մեջ մակնշում են, որ պարունակում է, ասենք, 70 տոկոս շաքար, 30 տոկոս շաքարի փոխարինիչ կամ ասպարտամ, սակայն ո՞վ է տերը, ո՞վ է վերահսկում' այդ հարաբերակցությունն իրականում պահպանվո՞ւմ է, թե հակառակն է, ինչը նշանակում է սպառողներին խաբել ու «թալանել»:

Ի դեպ, շաքարի փոխարեն որոշ քանակի ասպարտամ օգտագործելու կասկածը կա նաև այն գազավորված ըմպելիքների մեծ մասի առնչությամբ, որոնց արտադրողներն այդ ըմպելիքների պիտակներում որպես քաղցրացնող նյութ մակնշում են միայն շաքարի առկայությունը: Մեզանում, ցավոք, քիչ չեն խիղճը կորցրած ու գերշահույթների հետևից ընկած մարդիկ: Այս կասկածը հենց այնպես չի առաջացել. որպես գազավորված ըմպելիքների սիրահար, զգացել եմ, որ հայտնի ըմպելիքներից որոշները, որոնց համին ծանոթ եմ վաղուցվանից, այլևս չունեն իրենց նախկին համը: Նույնի մասին դժգոհություններ լսել եմ նաև իմ բազմաթիվ ծանոթներից, ընկերներից ու բարեկամներից:

Քանի որ խոսք եղավ մակնշման մասին, նշեմ, որ օրենսդրության պահանջի համաձայն, արտադրողը շաքարի փոխարինիչի օգտագործման պարագայում պարտավոր է պիտակի վրա մակնշել այդ մասին, և նշում էլ են: Սակայն, արտադրողներից շատերն օրենքի պահանջը թեև կատարում են, բայց խորամանկում են. նկատի ունենալով, որ մեր երկրում սպառողները կամաց-կամաց տեղեկանում են արդեն, թե ինչ բան է ասպարտամը, պիտակների վրա իրենց արտադրած զովացուցիչ ըմպելիքի բաղադրությունը ներկայացնելով, պարզապես գրում են շաքարի փոխարինիչ, կամ դա էլ չեն գրում, մակնշում են E951, որը տվյալ սննդային հավելման ծածկաթվային անվանումն է: Ասպարտամը հանդես է գալիս նաև Свитли, Сластилин, Нутрисвит, Шугафри առևտրային անվանումներով, որոնք Հայաստանում վաճառվող քաղցր սննդամթերքների մակնշումներում հազվադեպ են հանդիպում:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի սպառողների ասոցիացիայի փորձագետ, Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար, Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանի տեղեկացմամբ, ասպարտամի վերաբերյալ սննդամթերքների եւ դեղաբանության ամերիկյան կազմակերպությունը ստացել է թունավորման վերաբերյալ 90 հիմնավորված արձանագրություն:

Հիշյալ լաբորատորիայի ղեկավարի հավաստմամբ, շատ տվյալներ կան, որ ասպարտամը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, ասպարտամի վերաբերյալ քննարկումներ են եղել նույնսկ ԱՄՆ Կոնգրեսում, 1985 թվականին:
«Գտել են,- շարունակեց Լևոն Աճեմյանը,- որ ասպարտամն անկայուն նյութ է և արդեն 30 աստիճանից կարող է առաջացնել մի շարք թունավոր նյութեր: Դրանք են ֆորմալդեհիդը, մրջնաթթուն, մեթանոլը և ֆենիլալանինը: Առաջին երեքն առաջին կարգի թունավոր նյութեր են, և եթե հաշվի առնենք, որ ասպարտամով հիմնականում էժանագին խմիչքներն են պատրաստվում և նրանք սառնարանում չեն պահվում, դե հիմա պարզ կլինի, թե ինչ ջերմաստիճանի տակ ինչ է տեղի ունենում… Ասպարտամը կազմված է ասպարագինոթթվից և ֆենիլալանինի խառնուրդից, օգտագործվում է մոտ 500 տեսակի ապրանքներում, նաև' ծամոնների մեջ»:

Ընդգծեմ, որ Երևանի և հատկապես Արարատյան դաշտի բնակավայրերի հարյուրավոր կամ հազարավոր խանութների դիմաց և այլուր արկղերով դրված և ասպարտամ պարունակող զովացուցիչ ըմպելիքները ամռան շոգին 30 աստիճանից էլ ավելի են տաքանում և, ինչպես Լ.Աճեմյանի ասածից է հայտնի դառնում, թունավորում այն օգտագործողներին։ Հենց մայրաքաղաք Երևանում, քաղաքի կենտրոնական մասում, օրինակ, «Գումի շուկայի» մոտ, ամռան այս շոգին խանութներից դուրս արկղերով դրված, օրը ցերեկով վաճառվում են տարբեր զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մեջ 30-ից բարձր ջերմաստիճանի (հուլիսին, օգոստոսին արդեն' մոտ 40 աստիճանի) հետևանքով այդ թունավոր նյութերն արդեն կան: Ավելին. դրան գումարած նաև այն թունավոր նյութերը' մոնոմերները, որոնք բարձր ջերմաստիճանի հետևանքով կարող են առաջանալ այդ ըմպելիքների պլաստիկե շշերից: Նշված պայմաններում վաճառվող գազավորված ըմպելիքները կարող են առաջացնել քաղցկեղ, երիկամների, լյարդի և մի շարք այլ հիվանդություններ:

Վաճառողները, որոնց գերակշիռ մասն իր տգիտության, փոքր մասն էլ անտարբերության պատճառով է զովացուցիչ ըմպելիքները դնում արևի տակ, այդպես են վարվում իրենց ապրանքը հաճախորդներին առավել տեսանելի դարձնելու համար, մտածում են' ըհը, արևի տակ շոգած մարդիկ են, կտեսնեն էժան բան է, կառնեն, կտանեն կդնեն սառնարան, կխմեն, չէ՞ որ սառը գազավորված ըմպելիքը թերևս բոլորին էլ հաճելի է: Ի դեպ, ասպարտամ պարունակող և համեմատաբար էժան այդ գազավորված ըմպելիքներն օգտագործողները հիմնականում հասարակության սոցիալապես անապահով հատվածի ներկայացուցիչներն են ու, հատկապես, գազավորված ըմպելիքների սիրահար նրանց երեխաները։

«Մենք այսօր բախվում ենք քաղցկեղի ու տարբեր հիվանդությունների աճի, այդ թվում նաև' մարդկանց վերարտադրության հիմնախնդիրների հետ,- ասաց Լևոն Աճեմյանը:- Երբ մտնում եք այդ վերարտադրության կենտրոններ, տեսնում եք ինչքան երիտասարդներ կան: Բժիշկների հետ զրուցելու ժամանակ պարզվեց, որ վերարտադրողական տարիքի անձանց մոտ 30, նույնիսկ ավելի տոկոսն այդ պրոբլեմի առջև է կանգնած։ Այդ ամբողջը գալիս է սննդից, ստրեսների հետ կապ չունի։ Հայրենական մեծ պատերազմին խրամատներում 4-5 տարի կռված, դաժան պայմաններում գոյատևած զինվորները դրանից հետո եկել, բոլորն էլ երեխաներ են ունեցել։ Հիմա այդ պրոբլեմը ոչ միայն աղջիկների, այլև տղամարդկանց առջև էլ է ծառացել»։

Հիմա ամռան շրջան է, բոլորն էլ ջրի կարիք ունեն, ջրի նկատմամբ մարմնի կարիքները բավարարելու համար շատերը գնում են գազավորված ըմպելիքներ, որովհետև համեղ են, մինչդեռ դա սխալ մոտեցում է: Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավարի հավաստմամբ, գազավորված ըմպելիքներին եթե ոչինչ էլ հավելված չլինի, ասենք, ներկանյութեր, արհեստական բուրավետ նյութեր, շաքարին փոխարինող նյութեր, պատրաստված լինեն միայն շաքարով և, ասենք, որևէ մի օրգանական թթվի հիմքով, ապա դրանց հաճախակի օգտագործումը, միևնույն է, օրգանիզմի համար վնաս է: Մինչդեռ, կան մարդիկ, օրինակ, «արագ սննդից» օգտվողները, որոնք այդ զովացուցիչ ըմպելիքներից օգտագործում են ոչ թե, ասենք, ամիսը կամ շաբաթը մեկ բաժակ, այլ ամեն կամ գրեթե ամեն օր, ինչն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում նրանց առողջության համար: Նախ, կես լիտր զովացուցիչ ըմպելիքի մեջ, Լ. Աճեմյանի տեղեկացմամբ, կա մոտավորապես 60 գրամ շաքար, դա արդեն կազմում է կալորիականության օրական նորմայի 10 տոկոսը (60 գրամ շաքարը 240-260 կիլոկալորիա էներգիա է տալիս): Եթե այդ շաքարն ընդունեցինք, գիրացման խնդիրներ կան, օրգանիզմի վրա շաքարի բացասական ազդեցություն կա, եթե համարենք, որ զովացուցիչ ըմպելիքը շաքարով է պատրաստված: Օրինակ, «Կոկա-կոլան» համարվում է շաքարով պատրաստված: Այս վերջինի կապակցությամբ գիտնականն ասաց, որ «Կոկա-կոլա» գնելու դեպքում նախընտրելին դրա սովորականն է, քան, այսպես կոչված, լայթսը, որովհետև դրա մեջ ավելի շատ է նատրիումի բենզոատը, բացի այդ, շաքարի փոխարինիչ' ասպարտամ է օգտագործվում:

Գազավորված ըմպելիքները, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունների, 20 տոկոսով ավելացնում են շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Շաքարի չարաշահումը հանգեցնում է օրգանիզմի ինսուլինային հավասարակշռության խախտման և, ի վերջո, շաքարախտի, նաև' սրտանոթային հիվանդությունների: Շաքարի փոխարինիչներից են նաև սախարինը և այլ նյութեր, բայց ամենից շատ օգտագործվում է ասպարտամը:

Ընդ որում, խնդիրը միայն ասպարտամը չէ, որ առկա է ներկայումս արտադրվող գազավորված ըմպելիքների մեծ մասում (խորհրդային տարիների անվտանգ լիմոնադները դեռ շատ ենք հիշելու): Դրանց քիմիական բաղադրիչներից է նաև նատրիումի բենզոատը (E211), որն օգտագործվում է խմորասնկերի, բորբոսասնկերի, մանրէների առաջացումն ու զարգացումը կանխելու, ըմպելիքի երկարատև պահպանումն ապահովելու համար: Գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման պարագայում ստացվում է նատրիումի բենզոատի չարաշահում, դրա գերչափաքանակի ընդունում, ինչը վնասակար է: E211-ի և C վիտամի միախառնումը որոշակի պայմաններում առաջացնում է բենզոլ, որը լինելով թունավոր նյութ, կարող է հանգեցնել լյարդի ցեռոզի, իսկ այդպիսի գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման, այսինքն' բենզոլի մեծ չափաքանակների ընդունման պարագայում առաջացնել նույնիսկ քաղցկեղ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար
Ամենադիտված