Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը 

Ովքեր են կանգնած Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ետևում (տեսանյութեր)

Վերլուծական

Թուրքիայում գիշերը տեղի ունեցած ու ձախողված զինվորական հեղաշրջման փորձը զինվորական հեղաշրջումների հարուստ պատմություն ունեցող այդ պետության մեջ առաջինը չէ և, հավանաբար, վերջինն էլ չի լինի: Հիշենք, որ այս հեղաշրջումից առաջ ձախողվեց 2003թ. պլանավորված ռազմական հեղաշրջումը: Զինված ուժերի 29 գեներալի և 133 այլ սպայի հավանությանն արժանացած այդ գաղտնի պլանը կոչվում էր «Բալյոզ» («Կռան»): Դրա հետևում կանգնած զինվորականների հիմնական նպատակը իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հեռացնելն էր, Թուրքիայում քաղաքական իսլամի զորացման դեմն առնելը, աշխարհիկ ռեժիմի կողմնակիցներին և նշված ռեժիմի նկատմամբ վատ չտրամադրված պաշտոնյաներին իշխանության բերելը: Կարելի է ասել, որ Թուրքիայում գիշերվա հեղաշրջման փորձի հեղինակների նպատակը նույնպես դա էր:

«Ես խոսել եմ Թուրքիայում գտնվող չորս թուրք լրագրողի և 2 հայ լրագրողի հետ, վերջին խոսակցությունն այսօր ժամը մոտ 14-ի կողմ է եղել,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:- Տեղի ունեցածն արդեն ճնշվել է: Այդ բանակային կորպուսում գտնվող մի հատված, որը դժգոհություն հայտնելով Թուրքիայի ներկայիս իշխանությունների դեմ, փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել, անհաջողության մատնվեց: Բավականին ձերբակալվածներ կան, պաշտոնապես ներկայացվում է մոտ 750, բայց նրանց թիվը դրանից շատ-շատ ավելին է, ապստամբներ, նրանց աջակիցներ են ձերբակալվել նաև զինվորական ստորաբաժանումներում: Նրանց առաջնորդող հատվածը մոտ 50 հոգի է, նրանց մեջ կան մոտ տասնյակի չափ գեներալներ, նաև գնդապետներ, փոխգնդապետներ: Ապստամբների մարդիկ եղել են թե Միջերկրականի հատվածում (ցամաքային զորքեր և ծովային զորքեր), թե Էգեյանի հատվածում, մայրաքաղաք Անկարայում, Թուրքիայի ամենամեծ քաղաքում' Ստամբուլում: Կարելի է համարել, որ սրանք ըմբոստության կենտրոններն են եղել: Զոհվածների թիվը նույնպես շատ ավելին է հայտարարվածից, պաշտոնական թվերը սկզբնական շրջանում երբեք էլ վստահելի չեն լինում: Ասում են, որ Ստամբուլում ծանր վիրավորներ կան»:

Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, իբրև տեղի ունեցածի ետևում կանգնած անձի՝ շրջանառվում է Ֆեթուլլահ Գյուլենի' ամերիկյան հովանավորություն վայելող այդ իսլամական գործչի անունը, որը Թուրքիայում բավական լուրջ կապեր ունի: Բացառված չէ, որ նա լինի, չնայած ռազմական հեղաշրջման փորձի առաջին ժամում նա պաշտոնապես հերքել էր, ասել, որ ինքն ընդհանրապես կապ չունի և իրեն ուզում են քավության նոխազ դարձնել, նույնիսկ դատապարտել էր իրեն տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու քայլը:

«Ես ևս հակված չեմ մտածելու, որ Գյուլենն առնչություն ունի, որովհետև հեղաշրջման փորձը ղեկավարող զինվորականների հայտարարությունը, որն ազգային հեռուստատեսության առաջին ալիքով եթեր է սփռվել, ծայրից ծայր 3-4 անգամ լսել եմ, հետո էլ կարդացել հայտարարության շարադրանքը, որը հետո հրապարակվեց,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Բոլորովին իսլամական չէ այդ հայտարարությունը, չափից դուրս քեմալիստականի հոտ է գալիս, մի քիչ ծայրահեղ քեմալիստականի, չափից դուրս աշխարհիկի: Այդ հայտարարությունը երկրի բոլոր էթնիկ ու հավատամքային տարբերություններ ունեցող հատվածների' իրար հետ նույն երկրում նույն երկրի քաղաքացու հանգամանքով համատեղ ապրելու, կողք-կողքի ապրելու, հարևանությամբ ապրելը շարունակելու կոչ է պարունակում և էրդողանյան իշխանություններին մեղադրում է կրոնամոլության մեջ, կրոն տանող ուղղությունը դատապարտող է: Սակայն Գյուլենը, որպես իսլամիստական գործիչ, կրոնի հետ կապված հարցերում ավելին է, քան Էրդողանը, չեմ կարծում, որ հեղաշրջման փորձը նրա նախաձեռնածը լինի:

Անշուշտ, բացառված չէ նաև, որ ապստամբածներն իրենց աշխարհիկ ուղղության կողմնակիցներ ցույց տալով, իրականում լինեն գյուլենական: Եթե հրապարակված լինեին հեղաշրջման փորձ կատարած բարձրաստիճան զինվորականների անուն ազգանունները (նրանց ամբողջ ցուցակը դեռ չի հրապարակվել), ապա այդ ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրություններով կարելի էր իմանալ նրանց քաղաքական կողմնորոշումը կամ կեցվածքը»:

Թուրքիայում այս հեղաշրջման փորձն ի՞նչ հետևանքներ, արդյունքներ կունենա: Ի պատասխան մեր այս հարցի, Սարգիս Հացպանյանը նախ չբացառեց այն տարբերակը, որ կատարվածը կարող է լինել Էրդողանի կազմակերպածը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, Էրդողանի դիրքերը միմիայն ուժեղացնում է, ընդհանրապես չի թուլացնում,- ասաց մեր զրուցակիցը:- Իրեն պետք էր նման բան' նույնիսկ իրենից դժգոհ հատվածի աջակցությունը վայելելու և սահմանադրական փոփոխություն անելու: Իր միակ նպատակն այդ սահմանադրական փոփոխությունն անելով, միանձնյա իշխանության ձեռքբերումն է օրինապես: Իր դարդնուցավը դա է, հիմա միայն դրան է ձգտում, ուզում է դրանով ձեռք բերել գրեթե սուլթանի կարգավիճակ: Տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, շատ կնպաստեն նրա այդ նպատակի իրագործմանը: Նույնիսկ Ժողովրդա-հանրապետական, «Ազգային շարժում» կուսակցությունները, քրդամետ կուսակցությունը կատարվածից հետո կասեն' չէ, սա այսպես չի կարող լինել, երկիրը չի կարող անկայուն վիճակում լինել, պետք է այս երկրում, այսպես ասած, մի երկաթյա ձեռք, որն իշխում է, և դա ավելի նախընտրելի է քաղաքականապես, քան դրա բացակայությունը և անկայունությունը: Կմտածեն, որ ուժեղ մարդ է, իրենից դժգոհ ու նույնիսկ զինված բանակային հատվածը չի կարողանում հաջողության հասնել»:

Ըստ տարածաշրջանային վերլուծաբանի, բոլորը գիտեն, որ Էրդողանը հակաքեմալիստ է, և իր ամբողջ իշխանության տարիներին ամեն ինչ արել է Քեմալի նույնիսկ հիշատակը չթողնոլու համար: Այս ընթացքում, որքան էլ տարօրինակ է, նա կարողացել է աշխարհիկության երաշխավոր հանդիսացող զինված ուժերը' «Թուրքական բանակ» կոչեցյալը, բավականին կադրային փոփոխությունների ենթարկել, և բանակում, որտեղ միշտ, առանց քեմալիստ լինելու, հնարավոր չէր նույնիսկ փոքր պաշտոններ զբաղեցնել, այդ բանակի միջին օղակում հավաքել է լիբերալ կամ չափավոր իսլամի հետևորդ սպայակույտի:
«Վաղը նրանք դառնալու են բանակի գեներալիտետը,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Այս գործընթացը վերջին 6-7 տարվա ընթացքում է տեղի ունեցել և միշտ առիթ հանդիսացել բանակում գտնվող իրական քեմալիստ, Աթաթուրքի հետևորդ բարձրաստիճան սպաների դժգոհության: Սակայն, նրանք միայն դժգոհություն են արտահայտել, դա գործողությունների չի վերածվել: Այս անգամ կարծես թե հենց նրանց դժգոհությունն էր, որ վերածվեց գործողության: Եթե ապստամբների հրապարակած հայտարարությունը նկատի ունենալով, մեկն ինձ հարցներ, թե այդ ձեռագիրն ո՞ւմ ձեռագիրն է, կասեի, որ եթե ես քեմալիստ լինեի, դա կգրեի, այդ աստիճանի քեմալիստական է այդ հայտարարության շարադրանքը»:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերը'

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայի
Ամենադիտված