«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Տեղյակ են եղել, որ բանակում դժգոհություն կա, այն աճում է, բայց տեղյակ լինելով, չեն կանխել

Վերլուծական

Որոշ փաստերի համադրումը, տրամաբանությունը և վերլուծությունը հանգեցնում են այն մտքին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապես տեղյակ է եղել իր դեմ նախապատրաստվող ռազմական հեղաշրջմանը: Սակայն նախապատրաստվելով այն տապալելուն և վստահ, որ հեղաշրջումը կարողանալու է ձախողել՝ չի կանխել այն, քանի որ ձախողված հեղաշրջման արդյունքում իր և իր քաղաքական թիմակիցների դիրքերն ամրապնդվելու են Թուրքիայի ներսում, կարողանալու է իրականություն դարձնել իր երազած, իրեն գրեթե միապետի բացարձակ լիազորություններ ու կարգավիճակ տվող սահմանադրական փոփոխությունները:

Ավելին' իր դեմ ռազմական հեղաշրջման փորձը տապալել կարողանալով՝ Էրդողանն իր և Թուրքիայի դիրքերն ամրապնդում է նաև տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես շատ կարևոր է:
Բացառված չէ նույնիսկ, որ Էրդողանը բանակում գտնվող իր մարդկանց միջոցով արհեստականորեն արագացրել է ռազմական հեղաշրջման նախապատրաստական գործընթացը: Այսինքն' Էրդողանի մարդիկ ռազմական հեղաշրջման մտադրություն ունեցողներին քաջալերել, ոգեպնդել են, հավաստել, որ հենց հեղաշրջումը սկսեցին, իրենք էլ նրանց կողքն են կանգնելու, և երկիրը փրկելու համար դա հնարավորինս շուտ պետք է անել: Եվ այս ամենը' նրա համար, որպեսզի հեղաշրջման պատշաճ նախապատրաստությունը դեռ չավարտված, լինի վաղաժամ պարպում:

Պատկերացրեք, որ, եթե այժմ մոտ 10 գեներալ է մասնակցել ռազմական հեղաշրջման փորձին, ապա իրենց բնական հունով իրադարձությունների զարգացման պարագայում նրանց թիվը, ասենք, կես կամ 1 տարի հետո կարող էր կրկնապատկվել, եռապատկվել, և այդ դեպքում արդեն իրավիճակն իսկապես կարող էր դուրս գալ վերահսկողությունից:

«Սա Ամերիկային լուրջ մեսիջ էր,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:- Տեսեք կրակից քանի շագանակ է հանում Էրդողանը: Կատարվածն իրեն շատ մեծ օգուտ եղավ: Ամերիկային ինքը սրանով մեսիջ է ուղարկում, ասում է' Գյուլենը լինի, չլինի, Ամերիկա, դու նրան աջակցես, չաջակցես, տեսա՞ր, որ Թուրքիայում ես եմ իրավիճակի տերը, դու ինձ հետ պետք է հաշվի նստես, ես միակն եմ և անկրկնելին, եզակին, հասկացա՞ր… Եզակիությունն է ծախում:

Եվրոպային էլ տեղի ունեցածով մեսիջ է տվել, որ դուք թքած ունեիք իմ վրա, ինձ հետ խաղում էիք, ես արդեն ռադս կքաշեմ, կգնամ, ձեր Եվրամիությունն ինձ արդեն պետք չէ, ես Արևելքում եմ ուժ դառնալու, իսլամական աշխարհում և այլն, երկրի տերն ու տիրականն ես եմ և ժողովրդի աջակցությունն եմ վայելում: Դա անընդհատ մեջբերվող բան է, և դա, իրոք, այդպես է: Նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողների 85 տոկոս մասնակցություն գրանցվեց, և այդ պայմաններում նրա կուսակցությունը մեծամասնություն ձեռք բերեց, դա, իրոք, ժողովրդի վստահության քվեն է, այդտեղ քննարկելու բան չկա:
Այս դեպքում ևս ժողովուրդը նրան թիկունք եղավ, ըմբոստացած զինվորականներին սաստեց, գուցե տեսել եք, թե ինչպես են դրոշակները ձեռքերին, կտրում զրահամեքենաների, տանկերի առջևը, ծեծում զինվորներին, բաց կրծքով, անզեն վիճակով նրանց դեմ ելնում, ասում' կրակի՛, կրակի՛, Թուրքիան ես եմ, և գոռում' Ալահ ակբար, Ալահ ակբար (արաբերեն' Աստված մեծ է, այսինքն' Աստծուց մեծը չկա, ամենամեծն է)… Նամազային այդ կարգախոսով, կարծում եմ, իսլամական աշխարհին էլ մեսիջ ուղարկվեց: Կարճ ասած, Էրդողանը մի քարով մի քանի թռչուն խփեց:

Ինչո՞ւ եմ ես մտածում, որ այդ ամենի ետևում ինքը' Էրդողանը կարող է կանգնած լինել, այսինքն' ես չեմ բացառում, որ ինքն այդ ամբողջի ետևում լինի: Չէին կարող բանակում նման մասշտաբի ըմբոստության նախաձեռնողական աշխատանքներ կատարվել, առանց ազգային անվտանգության ծառայության կողմից նկատվելու: Չէ՞ որ ազգային անվտանգության ծառայությունը սա պետք է նկատեր և Էրդողանին հաղորդեր, ինչպե՞ս չնկատվեց… Ինձ թվում է, որ իրենք իմացել են, հետևել են, բայց չեն կանխել, Էրդողանի թողտվությամբ է եղել: Սա իմ անձնական կարծիքն է, այն կարող է և ճիշտ չլինել, բայց եթե ճիշտ է, ապա նշանակում է, որ Էրդողանն այդպիսով դարի քայլ արեց իր համար»:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված