Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Հայաստանում շատ իշխանավորներ ոչ միայն սերտ կապեր ունեն քրեականի հետ, այլև մի շարք դեպքերում իրենք են քրեականները

Իրավունք

Ըստ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, բազմաթիվ դեպքերում, այո, տարբեր մակարդակի իշխանավորներ, իշխանության ներկայացուցիչներ հենց իրենք են քրեականները: Ստորև ներկայացվող քրեական գործերով, ճիշտ է, բանը դեռ չի հասել օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կայացմանը, դատաքննությունները դեռ ընթացքի մեջ են, սակայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներից հետո նույնը կարելի կլինի ասել նաև ստորև հիշատակվող պաշտոնյաների վերաբերյալ:

Լուրեր.com-ին հայտնի դարձավ, որ համայնքների ղեկավարներին առաջադրված մեղադրանքով այժմ Հայաստանի տարբեր դատարաններում դատավարական ընթացքի մեջ են միանգամից առնվազն երեք նոր (այս տարի դատարաններ ներկայացված) քրեական գործեր, ևս մեկն էլ վերաբերում է Շիրակի Բասեն համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին: Քանի որ վերոնշյալ քրեական գործերից մեկին արդեն անդրադարձել ենք, ներկայացնենք մյուսները: 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սերգո Ջուլհակյանը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նույն քր. գործի քննության շրջանակում պարզվել է նաև, որ Սաթիկ Այվազյանը նույնպես հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ` կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս գործով որպես իրեղեն ապացույց դատարան է ներկայացված Ստեփանավանի նոտարական տարածք գրասենյակից առգրավված թիվ 150 ժառանգական գործը' 10 թերթից: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») հատկանիշով:

Մեկ այլ քրեական գործով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողում ցանք կատարելու, դրանից հետո նշված վարելահողի վարձակալության տրամադրման մրցույթի հայտարարություն տալու և մրցույթի անցկացման պահանջի խախտմամբ հաղթող ճանաչված նույն մրցութային հանձնաժողովի անդամ իր որդու` Վոլոդյա Ամիրխանյանի հետ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար, նախկինում դատված Սերյոժա Ամիրխանյանին: Թե նախկինում դատված մարդուն հիշյալ համայնքի ընտրողներն ինչպե՞ս են ընտրել իրենց ղեկավար, թերևս, կարիք չունի մեկնաբանության, քանի որ ընթերցողները դա, կարծում ենք, շատ լավ պատկերացնում են:

Այս ամենը ևս մեկ անգամ հասկանալի է դարձնում, թե Հայաստանում ինչու են համայնքների ղեկավարների թեկնածուների մեծ մասն իրար կոխկրտելով, իրար ճզմելով, իրար վարկաբեկելով, իրար նկատմամբ թշնամությամբ և երբեմն նույնիսկ կողմնակիցների արյունալի բախումների գնով փորձում դառնալ գյուղապետ ու քաղաքապետ: Նշված պաշտոններում ընտրությունները հաճախ հենց կերակրատաշտակի, մեծ իրավասություններ, լիաղորություններ ու դրանցից օգտվելու հնարավորություններ ձեռք բերելու խնդիր են դառնում:

Ահա ևս մեկ քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Հերիքնազ Կարոյանին: Ըստ մեղադրական եզրակացության` նա իրավասու լինելով հավաքագրել հարկերը` սահմանված կարգով լիազորված լինելով կանխիկ ընդունման միջոցով իրականացնելու համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի հողի հարկի և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների, ինչպես նաև սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գծով եկամուտների հաշվառման, վճարումների ընդունման գործառույթներ, ինչպես նաև հարկերի, օրենքով սահմանված վճարները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար առաջարկություն ներկայացնել աշխատակազմի ղեկավարին, իրավասու լինելով նաև ապահովելու աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնելու համապատասխան փաստաթղթեր, նպատակ է ունեցել առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2013 թվականից մինչև 2015թ. առաջին եռամսյակ ժամանակահատվածում Հ. Կարոյանը համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրել է ընդհանուրը 14 955 695 դրամ հողի հարկի և գույքահարկի գումարներ, ապա խախտելով ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի թիվ 750-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տեղական կառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման և վճարումների ընդունման, կազմակերպման» կարգի պահանջները, համայնքի բնակիչներից հավաքագրված 3 357 237 դրամը համայնքի բյուջե չի մուտքագրել, այլ յուրացման եղանակով հափշտակել է' համայնքի բնակիչներին տրամադրելով գումարների վճարման փաստը հիմնավորող ձևական անդորրագրեր, ինչի արդյունքում համայնքի բնակիչների ունեցած պարտավորությունները չեն նվազել:

Ըստ քր. գործի նյութերի` Հ. Կարոյանը բացի վերը նշվածից, 2013թ. հունվարի 9-ին որպես համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի հողի հարկ, ինչպես նաև գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների, սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գումարներ, համայնքի բնակիչներից համապատասխանաբար թիվ 01278588 անդորրագրով գանձել է 10 000 դրամ, հուլիսի 2-ին թիվ 01278351 անդորրագրով' 10 000 դրամ, օգոստոսի 14-ին թիվ 02225017 անդորրագրով 8000 դրամ, օգոստոսի 15-ին 9000 դրամ, հոկտեմբերի 2-ին թիվ 02225054 անդորրագրով' 39 400 դրամ, թիվ 02225055 անդորրագրով'60 300 դրամ, թիվ 02225057 անդորրագրով' 15 300 դրամ, հոկտեմբերի 10-ին թիվ 02225228 անդորրագրով' 10 800 դրամ, հոկտեմբերի 24-ին թիվ 02225120 անդորրագրով' 9970 դրամ, հոկտեմբերի 25-ին թիվ 02225131 անդորրագրով' 18 600 դրամ, թիվ 02225167 անդորրագրով' 5200 դրամ, դեկտեմբերի 23-ին թիվ 02225439 անդորրագրով' 7130 դրամ, 2014թ. հունվարի 17-ին թիվ 02225074 անդորրագրով' 22 500 դրամ, ապրիլի 12-ին թիվ 02225341 անդորրագրով' 24 300 դրամ, մայիսի 6-ին թիվ 02225299 անդորրագրով ' 10 300 դրամ, հուլիսի 25-ին թիվ 02225072 անդորրագրով' 13 400 դրամ, նոյեմբերի 24-ին թիվ 02225648 անդորրագրով' 55 650 դրամ, դեկտեմբերի 2-ին թիվ 02225560 անդորրագրով' 8020 դրամ, դեկտեմբերի 25-ին թիվ 02225418 անդորրագրով' 7000 դրամ, դեկտեմբերի 29-ին թիվ 3251125 անդորրագրով' 13 550 դրամ, թիվ 02335000 անդորրագրով 13 000 դրամ, թիվ 325114 անդորրագրով 18 000 դրամ, թիվ 02225425 անդորրագրով' 4700 դրամ հողի հարկի և գույքահարկի գումարներ: Դրանց դիմաց վերջիններիս տրամադրել է վճարման փաստը հիմնավորող անդորրագրերի առաջին օրինակները, իսկ իր մոտ որպես վճարումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ պահել անդորրագրերի երկրորդ օրինակը:

Այնուհետև խախտելով հիշյալ կարգի պահանջները, իր հավաքագրած գումարների իրական չափը գաղտնի պահելու անձնական այլ շահագրգռվածությունից, ինչպես նաև հավաքագրված հողի հարկի, գույքահարկի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, կանխիկ ընդունած հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գումարները և անդորրագրերի երկրորդ օրինակները համակարգողին չի հանձնել, որի արդյունքում դրանք բազաներում չեն մուտքագրվել, իսկ մնացած անդորրագրերի երկրորդ օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել մուծված գումարի չափի վերաբերյալ' դրանցում նշելով վճարված գումարից պակաս գումարներ մուծելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, որից հետո բովանդակությամբ կեղծ անդորրագրերը հանձնել է համակարգողին:

Վերը նշված արարքների համար Հերիքնազ Կարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Եթե համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետը կարող է միլիոնավոր դրամներ յուրացնել, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծության գումարներ կարող են յուրացնել համայնքների ղեկավարներn ու նրանցից բարձր ու շատ բարձր պաշտոններ զբաղեցնողները: Հիմա ոմանք գուցե ասեն' բայց չէ՞ որ բռնել են… Այո, մի քանիսին բռնել են, իսկ քանիսի՞ն չեն բռնել…

Ա. Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված