Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ինչո՞ւ էր այսօր առավոտյան ցածրից թռչող ուղղաթիռը հայտվել «Սասնա ծռեր» խմբավորման գլխավերևում (տեսանյութ)

Վերլուծական

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մոտ 2 ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում, ինչպես արդեն հայտնի է, ներկայացել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և շինությունները գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ուղղված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոչը, որը վերջինիս հրապարակած հայտարարության համաձայն, հասցվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին:

«Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Վերոնշյալ պարզաբանումները պարունակող 1 էջանոց կոչը տարբեր լրատվամիջոցներ անվանեցին թռուցիկ, թեև ինչպես Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ ԱԱԾ-ն իր հայտարարությունում դրա թռուցիկ լինելու վերաբերյալ բառ անգամ չեն նշել: Դատելով ամենից՝ արդեն հայտնի բովանդակությամբ գրություններն իսկապես թռուցիկ են: Թեև ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ նշված գրավոր պարզաբանումները բաժանվել են զինյալներին (թե ինչպես են բաժանվել, հայտարարությունում որևէ տեղեկություն չկա), սակայն պարզ է, որ նրանց առձեռն չեն հանձնվել:

Զինված խմբի կողմից պատանդառված ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին ազատ արձակելուց հետո ստեղծված նոր իրավիճակում ՊՊԾ գնդի տարածքում Ոստիկանության կամ ԱԱԾ-ի որևէ աշխատակից չէր կարող հայտնվել' զգուշանալով, որ հիմա ինքը կարող է պատանդ վերցվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից, հայտնվել նույն կարգավիճակում, ինչ Օսիպյանն էր, որոնց ազատ արձակելու համար հիշյալ խմբի անդամները հավանաբար արդեն փոշմանել են…

Կարելի է կարծել, թե զինված խմբի անդամներին ԱԱԾ-ի կոչը հասցվել է այդ խմբի հետ բանակցող, որպես միջնորդ հանդես եկող ինչ-որ մեկի կողմից, սակայն հենց ԱԱԾ-ի քիչ առաջվա հայտարարության առաջին պարբերության մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած խմբի կողմից բանակցային գործընթացը 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված է, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել նշված գործընթացը վերականգնելու համար:

Բացառված չէ, որ վերոնշյալ կոչը զինված խմբի անդամներին փոխանցվել է հեռախոսային կապի միջոցով, շարադրանքի ծավալը նկատի ունենալով, մի քանի SMS հաղորդագրություններով, սակայն դա քիչ հավանական է: Ինչո՞ւ…

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հուլիսի 25-ի առավոտյան տեղեկացրել է, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներն այսօր զրկված են կապի բոլոր միջոցներից, այն հեռախոսահամարները, որոնց միջոցով հնարավոր էր կապ հաստատել վերջիններիս հետ, չեն սպասարկվում: Ոչ մի երաշխիք չէր կարող լինել, որ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար հեռախոսակապի թեկուզ կարճատև վերականգնման դեպքում խմբի անդամները չէին օգտվի կապի նույն միջոցից' արտաքին աշխարհին ինչ-որ կարևոր բան հաղորդելու համար, ինչը թույլ չտալու համար նրանք կապից զրկվել են (եթե, իհարկե, ճիշտ է կապի բոլոր միջոցներից «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների զրկված լինելու վերաբերյալ Ենիգոմշյանի հայտարարությունը):

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ գրավոր պարզաբանումներ պարունակող ԱԱԾ-ի հիշյալ կոչն իսկապես թռուցիկ է եղել, որը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին հասցվել է, այսպես ասած, դասական ճանապարհով' երկնքից: Այսօր առավոտյան ՊՊԾ գնդի գրավյալ տարածքի վերևով ցածրից թռիչք կատարած ռազմական ուղղաթիռը, ամենայն հավանականությամբ, հենց այդ առաքելությամբ էր այնտեղ հայտնվել:

Արթուր Հովհաննիսյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված