Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ահա թե նաև ինչի շուրջ են արցախյան հիմնախնդրի հետ կապված վերջին շրջանի բանակցությունները

Վերլուծական

ԶԼՄ-ներում հրապարակված ու շրջանառվող տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Կազանի տխրահռչակ փաստաթղթից հետո ասպարեզում են հայտնվել նոր առաջարկներ, և վերջին շրջանում հենց այդ առաջարկներն է, որ քննարկվում են բանակցային գործընթացում:

Ինչպես արդեն հայտնի է, Կազանի փաստաթղթով նախատեսված է Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց (հանրաքվեով վերջնական կարգավիճակի որոշումը թողնված է ապագային, անորոշ ժամանակով հետաձգված է) մեր պատմական հայրենիքի և ԼՂՀ Սահմանադրությամբ Արցախի մասը հանդիսացող ազատագրված բոլոր յոթ շրջանների հանձնում մեր թշնամուն' Ադրբեջանին, բացառությամբ միայն Քաշաթաղի (Լաչինի) շրջանի մի փոքր հատվածի, որով անցնում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող ավտոմայրուղին: Նույն' Կազանի փաստաթղթով նախատեսված է նաև միջազգային խաղաղապահների տեղակայում հակամարտ կողմերի միջև և այլն: Ադրբեջանի ավելի մեծ հավակնություններից բխող մերժման պատճառով Կազանի փաստաթուղթը, բարեբախտաբար, այդպես էլ մնաց չստորագրված, այսինքն' սոսկ նախագիծ կամ առաջարկների փաթեթ:

Իսկ իրենցից ի՞նչ են ներկայացնում շրջանառվող նոր առաջարկները, որոնց հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) միջև կարծես թե տարաձայնություն չկա: Համաձայն դրանց, հայկական ուժերը Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Աղդամի և Զանգելանի հետ են քաշվում: Նոր առաջարկներում Քարվաճառի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չկա:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղին տրվում է միջանկյալ կարգավիճակ' ավելի ամուր, ավելի մեծ իրավասություններով, քան դա նախատեսված է Մադրիդյան կամ Կազանի փաստաթղթերով: Այդ միջանկյալ կարգավիճակով, ճիշտ է, չի նախատեսված Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ: Սակայն, սակայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացումը, որի արդյունքները պետք է ընդունեն Ադրբեջանն ու միջազգային հանրությունը, թողնված է անորոշ ապագայի:
Միջանկյալ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղին հնարավորություն է տալու ընտրություններով ձևավորել օրենսդիր և գործադիր իշխանության սեփական մարմիններ, որոնք, ի տարբերություն ԼՂՀ ներկայիս Ազգային ժողովի և կառավարության, ճանաչվելու են Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից: Բացի նշվածից, Լեռնային Ղարաբաղը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ԵԱՀԿ այն նստաշրջաններին, որոնցում քննարկվում են իրեն անմիջականորեն վերաբերող հարցեր, իրավունք է ստանալու անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնք չունեն իրենց դիմող սուբյեկտների' միջազգայնորեն ճանաչված լինելու նախապայման:
Նոր առաջարկներով, ինչպես և նախկին, Արցախն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը: Ստացվում է, որ ազատագրված յոթ շրջաններից Արցախի մասը հանդիսացող հինգ շրջանները հանձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղին տրվելու է նաև տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գրանտները («դրամաշնորհ» բառը միտումնավոր չեմ օգտագործում) ու վարկերը ստանալու իրավունք: Դրանից հետո այդ գումարների մի մասը կամ մեծ մասը, ինչպես Հայաստանի դառը փորձն է հուշում, յուրացնելու և վատնելու են այս դեպքում էլ Լեռնային Ղարաբաղի կոռումպացված չինովնիկները' Արցախի բնակիչներին ու նրա սերունդներին (եթե, իհարկե, Լեռնային Ղարաբաղը, թեկուզ որպես միջազգայնորեն չճանաչված ինքնիշխան պետություն, շարունակի հետագայում գոյություն ունենալ) գցելով ահռելի պարտքերի տակ, նրանց պարտադրելով քաշել վարկային պարտավորությունների ծանր լուծը: Հետևաբար Արցախի բնակչությունը (եթե, իհարկե, հանրաքվեով նրա կամքը հարցնեն, և ոչ թե, առանց դրա, ՀՀ նախագահը նոր առաջարկները ներառող փաստաթուղթը ստորագրի), կարծում եմ, հրաժարվելու է այդպիսի իրավունքից' անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց նրանից չպահանջվի իր երկրի կամ պետության տարածքների մի մասի հանձնում:

Թեև մեզ հայտնի չէ, թե նոր առաջարկներում ինչ դրույթներ են Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար սեփական բանակ ունենալու, դրա թվակազմի, զինվածության մակարդակի և այլնի վերաբերյալ, սակայն այդ հարցերը հիշյալ հինգ շրջանները հանձնելու հետո հեռանկարում արդեն էական չեն դառնում, քանի որ, իր բանակից բացի, Արցախի անվտանգության ու գոյության երաշխիքը հանդիսացող այդ տարածքների հանձնումից հետո Ադրբեջանին առանձնապես դժվար չի լինելու մի օր մի սադրանք կատարել, մի առիթ սարքել ու գրավել ներկայիս ԼՂՀ-ն: Ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ Մադրիդյան և Կազանի փաստաթղթերում առկա առաջարկները ԼՂՀ անվտանգությունն ապահովելու առումով ամենևին չեն փոխարինում անվտանգության գոտու դեր կատարող հիշյալ հինգ շրջաններին: Ունենալով որոշակի հիմքեր, համոզված եմ, որ նույնն է նաև կողմերի միջև միջանկյալ գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ նոր առաջարկներում առկա դրույթների առումով:

Ավելին. անգամ հիշյալ հինգ շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո էլ ԼՂՀ' ինքնիշխան պետության կարգավիճակի (միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի) կամ նրա ինքնորոշման իրավունքի չճանաչումը Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից' Ադրբեջանին, նշված շրջաններին տիրելուց հետո, ավելի մեծ հնարավորություն է տալու մի օր հարձակվելու ԼՂՀ-ի վրա, գրավելու այն և մեկընդմիշտ լուծելու արցախյան հիմնախնդիրը:

Պարզելու նպատակով, թե ԶԼՄ-ում արդեն իսկ հրապարակված հիշյալ նոր առաջարկներն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, համապատասխան հարցում կատարեցի ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին: Խնդրել էի նաև' եթե չեն համապատասխանում իրականությանը, ապա նշեք, թե որոշակի ո՞ր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Եվ ի՞նչ եք կարծում' ի՞նչ պատասխան ստացվեց: Փոխանակ պատասխանելու' համապատասխանում են իրականությանը, չեն համապատասխանում իրականությանը, իրականությանը չեն համապատասխանում հետևյալ տեղեկությունները (բնականաբար, նշելով դրանք), Տիգրան Բալայանը տվել է հետևյալ պատասխանը.

«Ձեր հարցերում մեջբերված փաստաթղթերը կարծում եմ վերլուծական աշխատանքի արգասիք են»։ Բնականաբար, միջազգային միջնորդների վերլուծական, փորձագիտական աշխատանքի արդյունքն են: Սակայն, այն հանգամանքը, որ ԱԳՆ մամուլի քարտուղարը վերոնշյալ հարցմանը չի պատասխանել, պատասխանելու փոխարեն, իր կարծիքն է ներկայացրել (մինչդեռ իր կարծիքը չէի հարցրել, այլ նշված հարցերի պատասխանը), այլ կերպ ասած, հարցմանը պատասխանելուց խուսափելով, թաքցրել է իրականությունը, հուշում է, որ միջազգային միջնորդների կողմից նոր առաջարկներ են ներկայացվել, և բանակցություններում վերջին շրջանում քննարկվող առաջարկները հենց դրանք են:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված