Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Այս իրավիճակը բնութագրում եմ որպես իշխանությունների կողմից սրացման տարվող իրավիճակ

Հարցազրույցներ

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ ստորև ներկայացնում ենք ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

- Դուք Երևանում, մեր երկրում այսօրվա դրությամբ առկա վիճակն ինչպե՞ս կբնութագրեիք' կապված «Սասնա ծռեր» խմբավորման հայտնի գործողությունների և հետագա իրադարձությունների հետ:

- Մենք այսօրվա դրությամբ ունենք մի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունների համար լսելի չէ, տեսանելի չէ այն հիմնական բողոքը կամ գոնե այն հիմնախնդիրները, որոնք բարձրացվում են ակտիվ խմբի, ակտիվ ժողովրդի կողմից: Խոսքս ոչ միայն ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող այդ տղաների, այլ նաև ցույցի դուրս եկած մարդկանց կողմից իշխանությունների գործելակերպին շատ պարզ հայտնած անհամաձայնության, երկրում չլուծված խնդիրների առումով արտահայտված պահանջների մասին է: Իշխանությունների կողմից նրանց թե՛ խոսքը, թե՛ գործողությունները, կրկնում եմ, անտեսված են:

Այն, ինչ տեղի է ունենում ՊՊԾ գնդի տարածքում, ամրապնդում է դեռ առաջին օրերից մեր արտահայտած անհանգստությունը, որ իշխանությունները պատրաստ չեն խնդիրը միմիայն բանակցություններով, խաղաղ և անարյուն հանգուցալուծելու կոչերն ընկալել: Հակառակը' այդ կոչերը կարծես թե ընկալվել են միայն որպես ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց ուղղված կոչեր, իշխանությունը համարել է, որ իր կողմից արածը' բանախոսներ գտնելը, այնտեղ բանախոսներ ուղարկելը, բավարար է:

- Ի՞նչ կարող եք ասել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շտապ օգնության բուժանձնակազմին իրենց մոտ պահելու վերաբերյալ:

- Գիտեք, բժիշկները, ովքեր մինչ այդ որևէ դժգոհություն չէին հայտնում առ այն, որ այդ խմբավորումը չի ապահովվում բժշկական մշտական օգնությամբ' հերթապահությամբ կամ այլ կերպ, հիմա վրդովված խոսում են զուտ այն մասին, որ այնտեղ «պատանդի» վիճակում գտնվում են բժիշկներ: Մեր կազմակերպության դիրքորոշումը հետևյալն է' ցանկացած պարագայում ցանկացած մարդու, նրա կամքին հակառակ, ինչը դեռ պարզ չէ, որևէ տեղ ապօրինի պահելը իսկապես կոչվում է պատանդառություն և արգելված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքով: Բայց այդ նույն միջազգային իրավունքով իշխանությունները պարտավոր էին և հիմա էլ պարտավոր են «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ապահովել բժշկական անհրաժեշտ, անհետաձգելի ծառայություններով, ինչպես նաև կյանքի համար այլ անհրաժեշտ պայմաններով: Որքան էլ տարօրինակ է, ես այստեղից, այնտեղից զարմանք արտահայտող հարցեր եմ լսում, ասում են' ինչպե՞ս թե, այդ մարդիկ զինված դուրս են եկել իշխանության դեմ, իսկ իշխանություններն ունեն պարտավորությո՞ւն… Այո, ունեն պարտավորություն: Քիչ առաջ ես լսեցի մի մասնագետի խոսք, թե իշխանությունները և այդ խումբը գործում են սիմետրիկ: Դա գրագետ մարդուն անհարիր, զարմանալի, անթույլատրելի արտահայտություն է: Տեղի ունեցածն ու տեղի ունեցողը փողոցում երկու խմբի հանդիպում չէ, որ նրանց գործողությունները սիմետրիկ համարենք, սուբյեկտներն ամենևին հավասար չեն: Այս դեպքում մի կողմում պետությունն է, և ամբողջությամբ իշխանության վրա է պատասխանատվությունը' երկրում ոչ միայն ուղղակի կարգուկանոն, այլև իրավունքի գերակայությունն ապահովելու առումով, ինչը 25 տարվա ընթացքում տեղի չի ունեցել, հակառակը' հետընթաց է տեղի ունենում:

Խնդիրն այն է, որ հասարակության ակտիվ խմբերն ավելի և ավելի են հասկանում, ճանաչում ու փորձում օգտագործել, իրականացնել իրենց իրավունքները, իսկ իշխանություններն ավելի ու ավելի բիրտ ուժով փորձում են կանխել մարդու իրավունքների լիարժեք իրականացումը: Տվյալ դեպքում այս իրավիճակը բնութագրում եմ որպես իշխանությունների կողմից սրացման տարվող իրավիճակ:

Փաստորեն փորձ է արվում բաժանել ժողովրդին երկու մասի' մեր ժողովուրդը և ոչ մեր ժողովուրդը, ասվում է, որ այդ ցուցարարները չեն արտահայտում ժողովրդի կարծիքը: Բա ժողովրդի կարծիքն ովքե՞ր են արտահայտում'հասարակության 38 տոկոսը կազմող աղքատնե՞րը, ավելի քան 40 տոկոս իրական գործազուրկնե՞րը, ամեն կես տարին երկիրը լքող մոտ 20000 մարդի՞կ, թե՞ նրանք, ովքեր, ճարահատյալ կամ հուսահատ, ընդհանրապես ոչ մի բանի չեն մասնակցում: Պատմության, հասարակագիտության, քաղաքագիտության այբուբենն է, որ հասարակական կարծիքը, ժողովրդի կարծիքն արտահայտում են նրա ավելի ակտիվ խմբերը, և տվյալ դեպքում դա է տեղի ունենում: Իշխանությունը պարտավոր է իր լիազորությունները, իր ունեցած հնարավորություններն ու լծակներն օգտագործելով, արդյունավետ կառավարել երկիրը, մինչդեռ քիչ առաջ նշածս թվերը վկայում են, որ այդ կառավարումն անարդյունավետ է, այն ներքին քաղաքականությունը, որը վարում են իշխող կուսակցությունը և իշխանությունները լայն առումով, վնասակար է և՛ ժողովրդի, և՛ պետության համար:
Արտաքին քաղաքականությունն էլ մի այլ անդրադարձի խնդիր է, այն նույնպես խիստ քննադատելի է Արցախի հարցում: Այս առումով առաջին նախագահով սկսված, երկրորդով ամրապնդված, երրորդով շարունակվող արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալված է: Այս իշխանությունները տապալել են երկրի կառավարումը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով, սա հիմնվավորված և արացուցված դրույթ է, ինչը նշանակում է, որ պետք է լքեն իրենց պաշտոնները' զիջելով ավելի հմուտ, սկզբունքային և ազգային, հասարակական, քաղաքական գործիչների: Վիճակը, որում մենք հայտնվել ենք, ավելի քան մտահոգիչ, անհանգստացնող է:

Ցավոք, հասարակության ակտիվ խմբերի կարծիքը, խոսքը, առաջարկները, ովքեր միայն խաղաղ ճանապարհով առկա վիճակի հանգուցալուծման կողմնակից են, տեղ չեն հասնում կամ հասնում են, բայց անտեսվում: Արդեն 25 տարի մեր ժողովուրդը խոսում է երկրում առկա հիմնախնդիրների մասին, ի՞նչն է փոխվել, եթե փոխվել է, ապա միայն դեպի վատը: Այսինքն' ստացվում է, որ անգամ այս ծայրահեղ դրսևորումների համար պատասխանատվությունը կրում է իշխանությունը:

- Այս իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում:

- Ես դարձյալ առաջարկում եմ իշխանություններին, նախևառաջ հանրապետության գործող նախագահին, որ ինքը մտնի երկխոսության մեջ ոչ թե իրեն շրջապատող պաշտոնատար անձանց, այլ ժողովրդի և նրա ներկայացուցիչների հետ, դա առնվազն անհրաժեշտ է: Հասարակական կազմակերպությունների հանրային խորհուրդ կա, որը կարող է հրավիրել գործող նախագահին և այն բոլոր կազմակերպություններին, որոնք արդեն արտահայտել են իրենց անհանգստությունը: Նախագահը կարող է հանդիպել նաև խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որոնք ևս արտահայտվել են: Վերջապես գործող նախագահից այդ խոսքը' ուղիղ դեպի ժողովուրդ կամ նրա ակտիվ ներկայացուցիչներ, պետք է հնչի:

Այս իրավիճակում տեսա՞ք որևէ պաշտոնատար անձի, որ կամ հայտարարի, որ ինքը հրաժարական է տալիս, կամ առաջարկի կտրուկ և որոշակի փոփոխություններ: Ապրիլյան դեպքերից հետո դատարկ խոստումներ տրվեցին, որ այս պետք է փոխվի, այն պետք է փոխվի: Մի բան փոխվե՞լ է… Ո՛չ: Կոռումպացված այդ նույն իշխանավորները, իրենց պալատներում նստած, դարձյալ շարունակում են նույն գործելակերպը և իրենց նյութական հարստության բազմապատկումը: Այսինքն' մենք պետք է հստակեցնենք, որ իշխանությունն ամենևին մտադիր չէ, ցույց էլ չի տալիս, որ մտադիր է որևէ էական բան փոխելու, այլ հակառակը' ուղղակի շարունակում է իր այս ոչ արդյունավետ, ուղղակի վնասակար քաղաքականությունը: Հակառակ այն պահանջի, որ վերանայեք ձեր վերաբերմունքը ոչ օրինական գործողությունների առումով, այդպիսիք այլևս թույլ մի տվեք, նրանք հակառակը' բազմապատկված ձևով նորից շարունակեցին անօրինական գործողությունները, ինչպես, օրինակ, ապօրինի բերման ենթարկելու և ձերբակալումների պարագայում:

ՊՊԾ գնդի տարածքը գրավվեց հուլիսի 17-ին, 18-ի գիշերը ժամը մինչև երեքն անց կես կանգնած եմ եղել Իսակովի պողոտայում, ոստիկանության ներքին զորքերի զորամասի մոտ ու տեսել բոլորին, ով դուրս էր գալիս' մեծ մասամբ ծեծված և այնպիսի վիճակում, որը նկարագրելի չէ: Ոստիկանության գործողությունները միտված չեն եղել պաշտպանել օրենքն ու իրավունքը երկրում,այլ զուտ' իշխանավորներին:

Անդրադառնալով ձեր բուն հարցին, ասեմ, որ, նախևառաջ, իշխանությունները պետք է սկսեն իրական բանակցություններ, պետք է փոխզիջում լինի, քանի որ միակողմանի զիջումը գրեթե բացառված է: Առաջին իսկ օրվանից շատերս կոչով հանդես ենք եկել, որ տղաները վայր դնեն զենքերը, բայց դրա դիմաց պետք է երկրում դրական և էական փոփոխություններ տեղի ունենան. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, կառավարության հրաժարական և նորի ձևավորում, ընդ որում ոչ թե դարձյալ իրենց վարկաբեկած մարդկանցով, այլ անաչառ և ազգի նվիրյալ մասնագետներով: Համենայն դեպս, այդ կառավարությունը պետք է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն լինի: Իշխանության անունից ասվել է, որ ժամանակը չէ հիմա խոսել փոփոխությունների մասին: Ո՛չ, հենց հիմա է ժամանակը, թող պաշտոններից հանեն հասարակության շրջանում բացասական համարում ունեցող պաշտոնյաներին, քրեական գործեր հարուցեն, մեղադրանքներ առաջադրեն նրանց, ովքեր յուրացրել են, վատնել, չարաշահել իրենց պաշտոնեական դիրքը կամ կատարել այլ հանցանք, թող սկսեն համապատասխան գործընթացներ, որպեսզի հասարակությունը համոզվի, որ երկրում լայնածավալ կոռուպցիային իսկապես վերջ է տրվում: Վերջապես, ի՞նչ է' դրա համար էլի 10 տարի պետք է սպասե՞նք, որ էլի ոչ մի բան չարվի… Բացի այդ, այս օրերին ոստիկանության բոլոր ապօրինությունները, հանցագործությունները պետք է վեր հանվեն և հստակեցվի, թե ինչ են անելու, որ դրանց բոլոր հեղինակները պատժվեն արածի համար, և այլևս դա չշարունակվի: Ավելին' պետք է երաշխիք տրվի, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ֆիզիկական հաշվեհարդարի չեն ենթարկվի, ինչը հիմա տեղի է ունենում, և կիրականացվի արդար դատաքննություն:

Անհրաժեշտ է այս ամենի վերաբերյալ անհապաղ սկսել բանակցային գործընթաց, առանց բանակցային գործընթացի, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաներին ուղղված ոչ մի կոչով ես այլևս հանդես չեմ գալու:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված