Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Այժմ դեռ կսպասեմ ու հետևություն չեմ կատարի` Հատուկ քննչական ծառայության կողմից համակարգային կոռուպցիայի մասին

Վերլուծական

Որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների առաջիկա վարկանիշային գնահատականներում թավագլոր անկում է ունենալու լրագրողների նկատմամբ թույլ տրված բռնությունների առումով:

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը այստեղ երթով եկած ցուցարարներից բացի, ինչպես արդեն հայտնի է, տուժել են նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող բազմաթիվ րագրողներ և օպերատորներ:

Ընդ որում, նրանք տուժել են ոչ միայն ոստիկանության կողմից, առանց համապատասխան նախազգուշացման, հատուկ միջոցների կիրառումից, այլև իրենց նկատմամբ ոստիկանների և, հատկապես, նրանց հետ համագործակցող, ոստիկանության թողտվությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց (ենթադրաբար' ոստիկաններ կամ թաղային հեղինակությունների թիկնապահներ) նպատակաուղղված հարձակումներից, մահակներով և բռունցքներով ծեծից, ինչպես նաև նրանց այնպիսի հարվածներից, որոնց հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, այսօր առավոտվա դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակող անձանց թվում են նաև 2 լրագրող, ինչը նշանակում է, որ նրանց պատճառված վնասվածքները համեմատաբար լուրջ բնույթ ունեն:

Առանձնակի ցինիզմով ու լկտիությամբ գործած մի խումբ ստահակներ լրագրողներին և օպերատորներին ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վնաս պատճառելուց բացի, նրանց դիտավորությամբ պատճառել են նաև նյութական (գույքային) վնաս, կոտրել, շարքից հանել են մասնագիտական տեխնիկան, ինչպես նաև խլել ու բացահայտ հափշտակել նրանց տեսախցիկները, այսինքն' կողոպտել:

Ընդգծեմ, որ վերոնշյալ խուժանը լրագրողների, օպերատորների վրա է հարձակվել, ծեծել և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք այլ հանցանքներ կատարել' տեսնելով նրանց ցույց տված փաստաթղթերը, անվանաքարտերը (բեյջերը, որոնք ոմանց մոտից պոկել է), նույնիսկ լսելով նրանց գգուշացումները, որ իրենք լրագրող են: Հարձակման են ենթարկվել «Ա1+»-ի, «Հայկական ժամանակի» օրաթերթի, «Արմենիա» հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակիցները։ Վերջինիս օպերատոր Գարիկ Հարությունյանին, ինչպես նաև լրագրողներ Կառլեն Ասլանյանին ու Հովհաննես Մովսիսյանին ծեծի են ենթարկել: Քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանին և օպերատոր Ալբերտ Գալստյանին, որոնք լուսաբանելիս են եղել Սարի թաղում կատարվող իրադարձությունները:
Տուժել են «Ա1»+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը: Նրանց իջեցրել են մեքենայից և թույլ չտալով աշխատել, խոչընդոտել են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդված):

Ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ, այդ թվում, օրինակ, «Life»-ի և «Հայկական ժամանակի» թղթակիցները։ Սարի թաղում վիրավորել են «Առաջին լրատվական»-ի («1in.am») ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանին և օպերատոր Դավիթ Հարությունյանին: Դաժան ծեծի են ենթարկել, ջարդել տեսախցիկը: Սարի թաղում «Civilnet»-ի լրագրողի և օպերատորի (Սարգիս Խարազյանի և Մկրտիչ Կարապետյանի) ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Պայթյունների ընթացքում այրվածքներ է ստացել նաև «Ա1+»-ի թղթակից Ռոբերտ Անանյանը: «Panorama.am»-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը, ինչպես նաև «Լրագիր.am»-ից Մարութ Վանյանը նույնպես տուժել են ոստիկանության կիրառած հատուկ միջոցի' արցունքաբեր գազ պարունակող կամ լուսաձայնային նռնակի պայթյունից:

Ցուցարարներին ցրելիս կոտրել, ապա հափշտակել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը: Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք դուրս են եկել ոստիկանների թիկունքից և զինված են եղել ոստիկանական մահակներով, նաև փորձել են ուժ կիրառել NEWS.am-ի թղթակցի նկատմամբ: «Լայֆ.ռու» ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, Երևանում տուժել է նաև իրենց օպերատորը, վերջինիս մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել: Տուժել է նաև ազատ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը: Ի դեպ, տուժածների թիվը կարող է ավելին լինել, այստեղ նշել եմ միայն այս պահի դրությամբ ինձ հայտնի տեղեկությունները:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,- հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Լրագրողների նկատմամբ բռնությունների և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հայտարարությամբ երեկ հանդես են եկել մոտ տասնյակի չափ լրագրողական հասարակական կազմակերպություններ:
«Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ,- նշված է նրանց հայտարարության մեջ:- Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները և օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։

Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից, և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»։

Այո, չնայած վերոնշյալ վարչության պետի հավաստմանը, իրականում փորձը ցույց է տալիս, որ լրագրողների նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործությունները եթե ոչ բացառապես, ապա գրեթե առանց բացառության մնում են անպատիժ:

Հուլիսի 30-ին, ժամը 0:12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:

Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց:
Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք»:

Չնայած համապատասխան պարզաբանումներն անմիջապես ներկայացնելու անհրաժեշտությանը և ՄԻՊ-ի պահանջին, այդ պարզաբանումներն օգոստոսի 1-ի 17:48-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես տեղեկացա ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից, դեռ չի ստացել:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նույն օրը' հուլիսի 30-ին, հանդես եկավ նաև մեկ այլ հայտարարությամբ, որով տեղեկացվեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ: Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով»: Սա վերաբերվում է նաև լրագրողներին և օպերատորներին մարմնական վնասվածքներ պատճառած ոստիկանության ծառայողներին:

Այս պահանջը պետք է կատարի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, օրենսդրության համաձայն, ոստիկանության ծառայողի կողմից կատարված հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը նշված ծառայության լիազորության ոլորտում է: Սակայն այսօր ժամը 18:13-ի դրությամբ ՀՔԾ պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկար ո՛չ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ ոստիկանության ծառայողների (համազգեստով թե քաղաքացիական հագուստով) դեմ քրեական գործ հարուցելու, ո՛չ էլ Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ տարաբնույթ հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: ՀՔԾ-ի կողմից չկա նաև որևէ պարզաբանում, թե ինչու չի հարգվել անհապաղ քրեական գործ հարուցելու ՄԻ պաշտպանի պահանջը: Առայժմ չեմ ուզում հետևություն կատարել, թե ՄԻՊ-ի հիշյալ պահանջներին համապատասխան ՀՔԾ-ի արձագանքի բացակայությունը վկայում է համակարգային կոռուպցիայի մասին, դա կախված կլինի նրանից, թե ՀՔԾ-ն հիշյալ փաստերի առնչությամբ առաջիկա մոտ մեկ շաբաթվա ընթացքում քրեական գործ հարուցելո՞ւ է, թե ոչ, ինչպես նաև նրանից, թե ինչ ճակատագիր են ունեցել և ունենալու նախկինում հարուցված քրեական գործերը, պարզվել ու պարզվելո՞ւ են մեղավորները, թե ոչ:
Հավանաբար տեսնելով, որ հանցագործության մասին հաղորդման (տվյալ դեպքում զանգվածային բնույթ ունեցող հանցագործությունների մասին հրապարակային բազմաթիվ հաղորդումների) պարագայում անհապաղ քրեական գործ հարուցելու ոչ միայն իր հրապարակային, այլև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջն անտեսվում է ՀՔԾ-ի կողմից, ՄԻ պաշտպանը Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:

Ինպես տեղեկացվում է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, «Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին»: Հուսանք, որ ՄԻ պաշտպան պարոն Թաթոյանը մի առանձին գրությամբ էլ ՀՀ գլխավոր դատախազություն կուղարկի լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ իրեն հայտնի և իր ձեռքի տակ եղած հաղորդումներն ու նյութերը: Հետևենք իրադարձությունների ընթացքին:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված