Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը 

Վարչապետը հեծանի՞վ է հայտնագործում, բա մենք արդեն քանի տարի ի՞նչ ենք գրում և ասում՝ ձայն բարբառո անապատի (տեսանյութ)

Վերլուծական

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները և նշելով, թե հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով, կարծես հեծանիվ է հայտնագործել: Նա խոսելով ՀՀ տնտեսական տնտեսական աճի և հաջողությունների մասին, միաժամանակ ասել է, որ նշված տնտեսական հաջողությունները չեն ազդել կյանքի բարեկեցության բարելավման վրա, ուստի կառավարությունը պետք է գործադրի ջանքեր՝ կյանքի բարեկեցության ցուցանիշները բարելավելու համար:

«Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ,- ասել է Հովիկ Աբրահամյանը,- Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»:

Լավ, բայց այն, որ չնայած ներկայացվող տնտեսական աճին, կյանքի բարեկեցությունը, հասարակության կենսամակարդակը չեն աճել, նորությո՞ւն է… Բա մենք, ինչպես նաև հանրապետության տասնյակ ու տասնյակ զանգվածային լրատվամիջոցներ արդեն քանի տարի ի՞նչ ենք գրում, ասում՝ ձայն բարբառո անապատի… Ու որ գրեցինք, ասացինք, դրանից ի՞նչ փոխվեց երկրում, վարչապետը, կառավարությունը, իշխանություններն ի՞նչ հետևություններ կատարեցին դրանից: Եթե համապատասխան հետևություններ կատարած լինեին, ապա վարչապետն այսօր այդ մասին չէր խոսի, դրա անհրաժեշտությունը չէր լինի, ավելին՝ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի ու շինությունների գրավումը չէր լինի, լիներ էլ՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ժողովրդի մեծամասնության կողմից ոչ թե կհերոսացվեին, ինչպես հիմա, այլ կդատապարտվեին: Եվ հենց այն հանգամանքը, որ նախկինում այս կապակցությամբ եղած բազմաթիվ հրապարակումներն անտեսվել են վարչապետի և կառավարության կողմից, մեզ թույլ չի տալիս հավատալ, որ կառավարությունն առաջիկայում իսկապես գործադրելու է ջանքեր՝ կյանքի բարեկեցության ցուցանիշները բարելավելու համար, և այդ ցուցանիշները բարելավվելու են:

Նախկինում հրապարակված բազմաթիվ վերլուծական և այլ հոդվածներում ընդգծվել է, որ չնայած հանրապետության տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնապես հրապարակվող թվերին, երկրում կյանքի որակն այդ աճից չի բարելավվել: Հակառակը՝ գործազրկության և աղքատության աճի, աշխատատեղերի փակման և աշխատողներին աշխատանքից ազատելու, իրականում ոչ թե շարունակվող գնանկման, ինչպես վարչապետն է նշել, այլ ապրանքների գնաճի, վերջին տարիներին գազի է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում մենք ականատեսն ենք կյանքի որակի անկման և վատթարացման:

Ի՞նչ հետևություն կատարենք այս ամենից, ավելի ճիշտ, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն այս ամենից արդեն ինչ հետևություն է կատարել: Մարդիկ մտածում են, որ կամ վիճակագրության հետ կապված աճպարարությամբ տնտեսական աճի կեղծ կամ ուռճացված ցուցանիշներ են ներկայացվում, այլ կերպ ասած, թվանկարչություն է կատարվում, ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, կամ չնայած տնտեսական աճին, դրա արդյունքներից օգտվում է հասարակության չնչին մասը, եկամուտներն անարդարացի են բաշխվում, հասարակության գերակշիռ մասը դրանից անմասն է, կամ էլ այս երկուսը կատարվում են միաժամանակ:

Համենայն դեպս, փաստն այն է, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող երկրի տնտեսական հաջողությունները, այո, չեն ազդել կյանքի բարեկեցության բարելավման վրա: Իրականությունն այն է, որ հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում ապրում են աղքատության, իսկ նրանց մի հսկայական մասն էլ՝ ծայրահեղ աղքատության, թշվառության պայմաններում, և այս իրավիճակում երկրում սոցիալական բևեռացումը (նյութապես հարուստների ու գերհարուստների էլ ավելի հարստանալը և աղքատների էլ ավելի աղքատանալը) կրճատվելու փոխարեն, գնալով ավելի է խորանում: Վերջ չի տրվում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հակասոցիալական ուղղվածությանը:

Միաժամանակ գնալով աճում է ՀՀ վարկային պարտավորությունների ծանր բեռը՝ մոտենալով աղետալի սահմանագծին կամ իրականում դրանից գուցե արդեն անցած լինելով: Կառավարությունն իրար ետևից վարկեր է վերցնում, մարդիկ չեն հասկանում, թե ինչո՞ւ, այդ վարկերի ներգրավումն ինչո՞ւ է անխուսափելի համարվել, ո՞ւր են գնում նոր վարկերի գումարները, ինչպե՞ս են ծախսվում, սակայն նախորդ վարկերի դառը փորձից գիտեն վարկային ահռելի գումարների յուրացման ու վատնման մասին, որոնց համար մեղավորները գրեթե չեն պատժվել: Պատժի եղած օրինակները սոսկ ցուցանիշներ ապահովելու, քննադատների բերանը փակելու համար են: Նորություն չեմ ասում, որ այս իրավիճակում շատ մարդիկ, ընտանիքներ երկրում հեռանկար, ապագա չեն տեսնում իրենց համար, չեն տեսնում նաև երկրի ապագան, և արտագաղթում են: Երկրի դատարկվելն արդեն իսկ վերածված է ազգային անվտանգության խնդրի:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ ստորև

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար
Ամենադիտված