Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Հայաստանում կենսաահաբեկչության համար դարպասները բացված են

Վերլուծական

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2016 թվականի հուլիսի 12-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից տեղեկատվության տրամադրման հարցում էր ստացել «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցում վաճառվող չինական «Դայ-դա-խուա» ընկերության «Լիդա» նիհարեցնող դեղապարկուճների վերաբերյալ: Հիշյալ ծառայության տեղեկացմամբ, նշված հարցման հիման վրա էլ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացվել է դիտարկում։

Վերոնշյալ դիտարկման արդյունքում հայտնաբերվել է 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելում և պարզվել է, որ այն չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 և «Սննդամթերքի մակնշման մասին» ТР ТС 022/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը): Պարզվել է նաև, որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, որը հիմք է տալիս եզրակացնել, որ այս հավելումները ԵԱՏՄ տարածքում չեն ենթարկվել համապատասխանության գնահատման և չունեն պետական գրանցման վկայականներ:

«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կասեցվել է, իսկ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲԸ-ն դրանք հետ է վերադարձրել մատակարարին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ծառայությանը,- նշված է ՍԱՊԾ պաշտոնական հաղորդագրության մեջ:- Հետագծելիության ապահովման նպատակով, Ծառայության պետի հրամանով, իրականացվել է նաև «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ի կողմից իրացվող «Լիդա» ապրանքատեսակի (արտադրող՝ «Դայ-Դա-Խուա», Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) դիտարկում: Պարզվել է, որ ընկերությունը վերոնշյալ կենսաբանական հավելումների ներմուծողը չէ, և որ դրանք ձեռք է բերում ֆիզիկական անձանցից: Տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա վերը նշված ապրանքային մնացորդի խմբաքանակի իրացումը կասեցվել է, «Լիդա» կենսաբանական հավելումները հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար»: ՍԱՊԾ-ն այս կապակցությամբ սպառողներին կոչ է անում ժամանակավորապես զերծ մնալ «Լիդա» կեսաբանական ակտիվ հավելումների օգտագործումից:

Առաջին հայացքից կարող է տարօրինակ և անհասկանալի թվալ, թե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ինչո՞ւ է «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների վերաբերյալ իր հարցումը ՀՀ առողջապահության նախարարություն կամ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ ուղարկելու փոխարեն, ուղարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, և վերոնշյալ կազմակերպությունների փոխարեն, ինչո՞ւ է ՍԱՊԾ-ը զբաղվել կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի դիտարկմամբ, համապատասխանության գնահատման ենթարկված լինել-չլինելու, պետական գրանցման վկայականներ ունենալ-չունենալու հարցերով: Սակայն, այս ամենը բխում է մեր երկրի աննորմալ օրենսդրությունից, որով կենսաբանական ակտիվ հավելումների հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը, ստուգումը դրված է հենց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վրա:

Խոսքս մասնավորապես վերաբերում է 2014թ. հունիսի 21-ին ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին, որով կենսաբանական ակտիվ հավելումներն ընդգրկվել են սննդամթերքների ոլորտում, մինչդեռ դրանք «Դեղերի մասին» ՀՀ օրենքով պետք է ընդգրկվեին դեղերի ոլորտում, քանի որ իրենց բնույթով և մարդու օրգանիզմի վրա ազդեցությամբ ավելի մոտ են դեղերին, կամ էլ' կենսաբանական ակտիվ հավելումների հետ կապված խնդիրները պետք է կանոնակարգվեին դրանց մասին ընդունելով առանձին օրենք: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված է «կենսաբանական ակտիվ հավելում» հասկացությունը.

«կենսաբանական ակտիվ հավելում' բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում է ճշգրտված փոքր չափաբաժնով' հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով»:

Ինչպես ակնհայտ է, կենսաբանական ակտիվ հավելումները կարող են լինել ոչ միայն բնական կամ բնականին համանման (արհեստական) սննդանյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, այլև ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութի առանձին կամ համակցված խտացված միավորներ, ինչպիսիք են նաև հենց դեղերը:

Ավելին. մի շարք կենսաբանական ակտիվ հավելումներ օգտագործվում են ոչ սննդամթերքի հետ միաժամանակ, ոչ էլ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով, այլ առանձին, ինչպես դեղահաբերն ու դեղապատիճները, և այն ձևակերպումը, թե կենսաբանական ակտիվ հավելումները «նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար», կարծում եմ, օրենքի հեղինակի կամ հեղինակների կողմից միտումնավոր է գրվել, որպեսզի արդարացվի կենսաբանական ակտիվ հավելումները սննդամթերքների ոլորտ ներառելու վտանգավոր և անթույլատրելի քայլը: Անշուշտ, եթե լուսահոգի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը ողջ լիներ, սա թույլ չէր տա, սակայն նա տարիներ առաջ հոգին ավանդեց, ու դրանից հետո ոմանք հաջողացրին կենսաբանական ակտիվ հավելումները մտցնել սննդամթերքների ոլորտ, դրանց հետ կապված սահմանումները, իրավահարաբերությունները, ստուգման լիազորությունները խցկել 2014թ. ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ նոր օրենքի մեջ («Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ նախորդ օրենքում, որը 2014թ. ուժը կորցրել է, կենսաբանական ակտիվ հավելումները ներառված չէին):

Հիմա փակագծերն ավելին բացենք. մի շարք կենսաբանական ակտիվ հավելումներ, ինչն արդեն ապացուցված է, խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի, նրա առողջության ու նույնիսկ կյանքի համար:
Ավելին. տեղեկություններ կան, որ որոշ երկրների գերարդիական լաբորատորիաներում կենսաահաբեկչության նպատակով (պաշտոնապես թե ոչ պաշտոնապես թշնամի համարվող պետությունների ազգաբնակչությանը շարքից հանելու կամ մարդկության աճող թվաքանակը կրճատելու) մշակվում, ապա արտադրություն են իջեցվում որոշ կենսաբանական հավելումներ, որոնք այնուհետև հայտնվում են Հայաստանի նման թույլ պաշտպանված երկրների շուկաներում: Հայաստանի ոչ մի լաբորատորիա չի կարող հայտնաբերել դրանցում պարփակված վտանգը, քանի որ բարդ բաղադրություն, հատկապես, մոլեկուլների, տարրերի բարդ համակցություն ունեցող այդ պրեպարատները կամ կենսաբանական ակտիվ հավելումները մշակված են ոչ միայն իրենց գիտելիքներով մեր մասնագետներին գերազանցող մասնագետների կողմից, այլև գիտության ու տեխնիկայի վերջին խոսքով կահավորված այնպիսի լաբորատորիաների, որոնց հետ Հայաստանի ոչ մի լաբորատորիա իր գիտատեխնիկական հագեցվածությամբ չի կարող համեմատվել:

Այս իրավիճակում փոխանակ կենսաբանական ակտիվ հավելումները մտցվեին «Դեղերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտ, քանի որ դրանցից որոշներում առկա, որոշներում էլ հնարավոր վտանգները հայտնաբերելու համեմատաբար մեծ հնարավորությունը մեր երկրում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն ունի, մտցվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի ոլորտ, դրանց ուսումնասիրումը, ստուգումը լիազորվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որի լաբորատոր կարողություններն այս առումով զիջում են ՀՀ առողջապահության նախարարության կամ հիշյալ ՓԲԸ-ի լաբորատոր կարողություններին («Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն զբաղվում է սննդամթերքների համեմատ ավելի բարդ միացություններ հանդիսացող, ավելի բարդ կազմություն ունեցող դեղերի փորձաքննությամբ): Այսպիսով ՀՀ կառավարությունը կամ Ազգային ժողովի շահագրգիռ պատգամավորները մեծացրել են մեր երկրում կենսաահաբեկչության իրականացման ռիսկը:

Անհրաժեշտ է, որ այս իրողությամբ զբաղվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, պարզի, թե ինչո՞ւ, պարզի պատճառները, բացահայտի, թե կատարվածը տգիտությա՞ն հետևանք է, ոմանց շահադիտությա՞ն (ՀՀ կենսաբանական ակտիվ հավելումների ներկրումից ու վաճառքից հսկայական գումարներ են ստացվում, չճշտված տեղեկությունների համաձայն, դրանց առևտուրը պետական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների բիզնեսի մի մասն է հանդիսանում), թե նաև կենսաբանական ահաբեկչության նպատակ ունեցող արտաքին ինչ-ինչ ուժերի հետ Հայաստանում բարձր պաշտոններ ունեցողներից ոմանց դավադիր հանցակցության:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված