Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Սահմանին նորից հայորդիներ են զոհվում, վիրավորվում, իսկ ԵԱՀԿ-ը զբաղված է կեղծ վերահսկողությամբ

Վերլուծական

Կարո՞ղ եք արդյոք ստուգումը համարել ստուգում, երբ ստուգողը նախապես ստուգվողին տեղեկացնում է, որ ինքը գալու է ստուգելու: Կասեք՝ ոչ, դա արդեն ստուգում չի լինի, կլինի ձևականություն, ստուգման երևութականություն, թատրոն, դերասանություն կամ կապիկություն, որովհետև այդպիսով ստուգվողին նախապես հնարավորություն կտրվի խախտումը վերացնել: Եվ, իրոք, մինչ ստուգումը խախտումը չվերացնելու համար ստուգվողը պետք է կամ հիմար լինի, կամ հոգեկան հիվանդ, կամ էլ ծայրաստիճան սանձարձակ և իր վրա այնքան վստահ այնպիսի մեկը, որը կարող է թքել ստուգողի կազմած արձանագրության ու նույնիսկ ստուգողի վրա:

Այս ամենը, այո, բոլորիս էլ պարզ է, սակայն արիուտես, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հենց այդպես է վարվում՝ նախապես հայտարարում է, որ այսինչ օրը գալու է այսինչ վայրում դիտարկում իրականացնելու: Ճիշտ է, ադրբեջանցիներին ոչխար ենք անվանում, բայց այն աստիճան հիմար չեն, որ այդ օրը և նախապես հայտարարված վայրում կրակեն մեր ուղղությամբ:

Կարճատև դադար են տալիս, ԵԱՀԿ դիտորդական խումբը գալիս, դիտարկում, արձանագրում ու զեկուցում է, որ ամեն ինչ կարգին է, կրակոցներ, հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ չկան, իսկ հետո արդեն, երբ դիտորդական առաքելությունը ոտքը քաշում է սահմանի մոտից, Ադրբեջանի զինուժը նորից, ինչպես դիտորդական խմբի ժամանումից առաջ, շարունակում է կրակել:
Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն արդեն հարյուրավոր անգամներ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հազարավոր կրակոցներ արձակել մեր ուղղությամբ, ունենք և՛ զոհեր, և վիրավորներ: Վերջին դեպքը հուլիսի 30-ի, լույս 31-ի գիշերն է եղել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 31-ին, ժամը 00:40-ի սահմաններում թշնամու արձակած կրակոցից վիրավորվել է զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Գասպարյանը:

Դրանից երկու օր հետո՝ օգոստոսի 2-ին, հայտարարվեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն օգոստոսի 3-ին Ասկերանի ուղղությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում պլանային դիտարկում է անցկացնելու: Հաջորդ օրը եկել և ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում են իրականացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), իսկ շփման գծի հակառակ կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: ԵԱՀԿ առաքելությունը, իհարկե, կուլ է տվել այն, որ ադրբեջանական կողմն իրեն դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Հիշյալ դիտարկումից ժամեր անց ադրբեջանական զինուժը վերսկսել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ըստ ԼՂՀ ՊՆ հայտարարության, «Օգոստոսի 3-ի, լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոց՝ դիպուկահար հրացաններից»: Ադրբեջանի զինուժն անցած գիշեր ևս շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումները: ԼՂՀ ՊՆ պաշտոնական հայտարարության համաձայն, «Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ եվրոպական հարկատուների կամ իր անդամ պետությունների անդամավճարների հաշվին գործող այս կազմակերպությունն ինչո՞ւ է ավելորդ ծախսեր կատարում, անիմաստ դիտորդական խմբեր ուղարկում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ, երբ նրանց դիտորդական առաքելությունն անակնկալ չլինելու պատճառով ի սկզբանե դատապարտված է ձախողման, յուրօրինակ թոզփչոցի է:

Էքսկուրսիաներ հիշեցնող այս անօգուտ և անիմաստ այցելությունների փոխարեն, ԵԱՀԿ-ն ու նրա գործող նախագահը եթե իսկապես մտահոգված են շփման գծում հրադադարի և տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, թող ֆինանսական միջոցները հատկացնեն հրադադարի ռեժիմի խախտումները հայտնաբերող-արձանագրող համապատասխան սարքեր ձեռք բերելուն, ինչպես նաև հասնեն այն բանին, որ Ադրբեջանը թույլատրի դրանց տեղադրումը շփման գծում: Այլապես մնացյալը, ինչպես փորձն է ապացուցում, անարդյունավետ է, ԵԱՀԿ գումարների վատնում, ավելին՝ ձևականություն, որով հրադարի ռեժիմի խախտմամբ մտահոգ մարդկանց գլխի տակ փորձ է արվում փափուկ բարձ դնել, տպավորություն ստեղծել, թե ԵԱՀԿ-ը շփման գծում վերահսկում է իրավիճակը:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված