Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ինչպես է կարողանում թաքնվել Գարեգին Չուգասզյանը

Վերլուծական

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքն ու շինությունները գրավելուց ութ օր հետո՝ հուլիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Գարեգին Չուքասզյանը փոխել է բնակության վայրը և չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն)՝ խախտելով ընտրված խափանման միջոցի պահանջները: Խոսքը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի մասին է:

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գ. Չուքասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։ Այդպիսով խախտվել է ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։

Հաջորդ օրը մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Չուգասզյանն անհետացել է «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո: Եթե դա իրոք այդպես է, ապա պարզ է, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հաջողվել է շատ արագ շարժվել է՝ թե՛ Հայաստանում թաքնվելու առումով, թե՛, հատկապես, Հայաստանից մեկնելու առումով: Այնքան արագ, որ նույնիսկ ԱԱԾ-ին չի հաջողվել կանխել նրա անհետանալը: Չուգասզյանը չէր կարող կանխատեսած չլինել, որ իր հետևից գալու են, եթե նույնիսկ ՊՊԾ գնդի տարածքի ու շինությունների գրավման հետ որևէ առնչություն էլ չունենար, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը լինելը դրա համար բավարար էր:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման, Գ. Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռ 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու համար չներկայանալու կապակցությամբ։ Այո, դա ճիշտ է, Չուգասզյանին, Ժիրայր Սեֆիլյանին և էլի մի քանի անձանց այն ժամանակ կալանավորել էին, սակայն մի քանի օրից կալանքը փոխարինել էին այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո նրանք ազատ էին արձակվել։ Սակայն, դրանից հետո Գ. Չուգասզյանին առանձնապես չէին անհանգստացրել, համենայն դեպս, վերջին շրջանում, որքան ինձ հայտնի է, նրան հարցաքննելու կամ այլ քննչական գործողություն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտե չէին կանչել, ու դժվար էլ թե առաջիկայում կանչեին, եթե չլիներ հուլիսի 17-ի հանրահայտ դեպքը: Թերևս բոլորին էլ պարզ է, որ նախորդ տարվա քրեական գործն այժմ ուղղակի պատրվակ է եղել նրան ծանուցագիր ուղարկելու, կանչելու համար, իսկ ներկայանալու պարագայում նա արդեն հայտնվելու էր ԱԱԾ-ում ու պատասխանելու էր «Սասնա ծռեր»-ի անդամների ու նրանց գործողությունների առնչությամբ քննիչների հարցերին, կամ էլ հրաժարվելու էր պատասխանել այդ հարցերին:

Ինչպես այսօր Քննչական կոմիտեից հայտնի դարձավ Լուրեր.com-ին, 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրեական գործը վերջերս (համենայն դեպս, Քննչական կոմիտեի հուլիսի 25-ի հիշյալ տեղեկատվությունից հետո) Քննչական կոմիտեից վերցվել ու տրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ հետագա քննությունը շարունակելու համար: Սա թերևս հուշում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կամ Հատուկ քննչական ծառայությունում ինչ-որ կապ են տեսնում 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման և 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի ու շինությունների գրավման, դրա հետ կապված զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի կամ գործերի միջև:

Թեև Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց անցել է մոտ երկու շաբաթ կամ ավելի, սակայն իրավապահներին դեռ չի հաջողվել հայտնաբերել նրան՝ չնայած, որ հայտնաբերելու համար, ըստ Լուրեր.com-ի աղբյուրների, մոբիլիզացված են ոստիկանության և ԱԱԾ-ի ջանքերը: Այս պահին դժվար է ասել' Չուգասզյանը կդառնա՞ անորսալի Ջոն, թե ոչ, բայց այն, որ իրավապահները չնայած նրան հայտնաբերելու իրենց մեծ ցանկությանը, դեռ չեն կարողացել իրականություն դարձնել այդ ցանկությունը, հուշում է, որ Գարեգին Չուգասզյանը կամ հասցրել է ժամանակին մեկնել Հայաստանից, կամ էլ, եթե Հայաստանում է, չհայտնաբերվելու համար կիրառում է ինչ-որ հնարքներ: Պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ…

Ինչպես հայտնի է, Գարեգին Չուգասզյանն ընդհատակից արդեն հանդես է եկել մի քանի հայտարարություններով, դիմումներով, վերջինը՝ Պավլիկ Մանուկյանին ուղղված դիմում-խնդրանքն էր՝ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ: Միաժամանակ հայտնի է, որ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունն ունեն համապատասխան ստորաբաժանումներ ու սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բավական մեծ ճշտությամբ պարզել, թե անձը որտեղ է եղել համացանց մտնելու կամ բջջային հեռախոսով զանգ կատարելու պահին: Սա նշանակում է, որ Գ. Չուգասզյանը կամ օգտվում է բոլորովին այլ անձի անվամբ ձեռք բերված բջջային հեռախոսի կամ մոդեմի համար նախատեսված համացանց մուտք գործելու քարտից (եթե նոթբուքից է իր հայտարարություններն ուղարկում) ու դրանով կապվում է իրավապահների տեսադաշտում չգտնվող անձի (անձանց) հետ, կամ էլ, եթե սովորական համակարգչից է իր հայտարարությունները, դիմումներն ուղարկում, օգտվում է ինչ-որ հատուկ սարքից, որը թույլ է տալիս ամեն անգամ փոխել IP հասցեն, ներկայացնել կեղծ հասցե: Համենայն դեպս, հայտնի է, որ Գարեգին Չուգասզյանը ՏՏ ոլորտի մասնագետ է և սիստեմային վերլուծաբան: Գուցե նրա մասնագիտական կարողություննե՞րն են թույլ տալիս նրան առայժմ չհայտնաբերվել:

Իհարկե, հնարավոր է նաև, որ իրավապահներն արդեն հայտնաբերել են Գ. Չուգասզյանին ու պահում են իրենց շուրջօրյա հսկողության տակ, սակայն չեն շտապում ձերբակալել, որպեսզի հնարավորինս բացահայտեն նրա կապերն այլոց հետ:
Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, Գ. Չուգասզյանի հետ գրեթե միաժամանակ ընդհատակ է անցել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը, և դատելով նրանից, որ նա ևս առայժմ կարողանում է հաջողությամբ թաքնվել, կարելի է ենթադրել, որ նա կամ Չուգասզյանի հետ նույն վայրում է, կամ էլ գործում է բավական զգույշ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված