Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Տրագիկոմեդիա՝ բազում արարներով…

Վերլուծական

Պարզվում է՝ մինչ աշխարհն ու տարածաշրջանը շարունակում են եռալ, մինչ Հայաստանն օրեցօր ստիպված է լինում բախվել նորանոր մարտահրավրների ու սպառնալիքների, «հարգելի» կառավարությունը, կրկին իր ոճի մեջ, շարունակում է մտահոգվել այն հարցով, թե առաջիկա ընտրություններն ինչպիսի մեխանիզմների կիրառությամբ են անցկացվելու. որքա՞ն մեծ է լինելու հավանականությունը, որ ներկայիս վարչակարգը, էլիտան, ի վիճակի են լինելու, առանց ավելորդ արյուն թափելու, վերարտադրվել. սա, հասկանում եք, դարի հարցն է, Հայաստանի գոյության առհավատչյան…

Ինչպես հայտնի է, նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն էր, որ դրանով նախատեսվում էր ներդնել ընտրական ցուցակների կազմման նոր համակարգ՝ դրանցում ընդգրկելով միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ՝ նախատեսվում է նույնականացման քարտ տրամադրելիս քաղաքացիներից վերցնել նրանց տասը մատների մատնահետքերը:

Նշենք, որ ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից հետո, ու մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերված և ներդրված պետք է լինի: Այս ամենը հատկապես կարևորվում է այն առումով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները պատշաճ տեսքի հնարավոր կլինի բերել, քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները՝ բացառելու ասենք մեռելների, Հայաստանից 50 տարի բացակայող քաղաքացիների կողմից իրականացվելիք «քվերակությունը»:

Բայց արի ու տես, որ կետն այս ակնհայտորեն դուր չի եկել մեր իշխողներին, ու նրանք, ըստ էության, զգալով սպառնալիք սեփական կարիերայի նկատմամբ, ուղիներ են սկսել որոնել՝ կետն այս անվերադարձ վիժեցնելու հույսով. համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1-2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից: Ու, եթե նույնականացման քարտի տրամադրման համար անհրաժեշտ մատնահետքերի թիվը, որ պետք է, ըստ նոր կարգի, վերցվի բոլոր 10 մատներից, չնվազեցվի' թողնելով գործող' 2 մատներից վերցվելիք տարբերակը, ապա ՀՀ կառավարության համար միանգամայն «լեգիտիմ» հնարավորություն կստեղծվի հրաժարվելու նոր համակարգը ներդնելուց. մասնագետներն իրենք են խոստովանում, որ 10 մատից մատնահետք վերցնելու պայմաններում 1-2 ամսում հնարավոր չի լինի համակարգ ներդնել:

Դե ինչ, հիմա հասկացա՞ք՝ որն է հայաստանյան հասարակությանը հուզող, հայոց պետականության համար գերկարևոր թիվ մեկ խնդիրը… Փաստորեն՝ մինչ նույն Ադրբեջանն աննախադեպ ակտիվությամբ փորձում է Անդրկովկասում ամրացնել սեփական դիրքերն ու հաջողությամբ իրականցնում է աշխարհաքաղաքական մեծ խաղից օգուտներ քաղելու սեփական պլանը՝ վերածվելով համաշխարհային նշանակության տարանցիկ երկրի, մեր խելոքները, որոնց կյանքի միակ նպատակը դարձել է ժողովրդի հաշվին միլիարդներ դիզելը, օրնիբուն ուղեղներին զոռ են տալիս մեկ գերխնդիր լուծելու նպատակով՝ վերարտադրվելու:

Ա՛յ ոչ բարով պարոններ, ո՞վ չգիտի, որ թեկուզ Շվեյցարիայի ընտրական օրենսգիրքն էլ բերեք, պրոյեկտեք Հայաստանի վրա, էլի ոչինչ չի ստացվելու, էլի շարունակելու եք ընտրակաշառք բաժանել ու սրան-նրան հոգեբանական տեռորի ենթարկելու գնով ձայներ կորզելու պախարակիչ պրակտիկան կիրառել: Համարձակությու՛ն ունեցեք, ձեր օտարերկրյա գործընկերներին ասեք, որ չբերեն ու նոր օրենսգրքեր չառաջարկեն, միևնույն է՝ դուք անդրդվելի եք, միևնույն է, դուք ձեր սև գործն անելու եք…

Անհերքելի է՝ Հայաստանի ներկայիս անբարեհույս վիճակի միակ ու հիմնական մեղավորներն էլիտայի այն բարձրաստիճան ներկայացուցիչներն են, որոնք, տարված բացառապես անձնական շահերով ու փող աշխատելու հիվանդագին մոլուցքով, պատրաստ են անգամ մի ողջ երկիր կործանել, միայն թե շարունակեն պաշտոնավարել: 

Քանի կար՝ փող չէին ճարում, հիմա էլ վերոհիշյալ խնդիրն են մեջտեղ բերել: Լա՛վ, ո՞ւմ են փորձում հիմարացնել, ո՞ւմ աչքերին են փորձում «թոզ փչել», ժողովրդի՞. չի ստացվի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված