Ռիո 2016. կոլումբացի ծանրամարտիկը դարձավ չեմպիոն և ավարտեց կարիերան (տեսանյութ)
Սպորտ
Օսկար Մոսկերան Կոլումբիային առաջին ոսկե մեդալը բերեց Ռիո դե ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում:
62 կգ քաշային ծանրամարտիկների պայքարում երկամարտում մարզիկը գրանցեց 318 կգ արևդյունք: Պոկում վարժությունում մարզիկը գլխավերևում պահել է 142 կգ ծանրաձողը, հրում վարժությունում` 176 կգ:
Մարզիկը ելույթից հետո սկսել է արտասվել և խաղակոշիկները հանել է` դնելով ծանրաձողի մոտ: Նման կերպ ասելով, որ ավարտում է կարիերան:
Սա Կոլումբիայի պատմության մեջ երրորդ ոսկե մեդալն է ամառայի օլիմպիական խաղերում: Ավելի վաղ՝ Կոլումբիան ոսկե մեդալ է նվաճել 2000 և 2012թթ-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու