ԲՀԿ-ն որոշել է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է մասնակցել հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ԲՀԿ Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին ներկա են եղել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ: Ինչպես տեղեկացրին կուսակցության լրատվական ծառայությունից, Գյումրու ԲՀԿ խորհուրդը, քննարկելով հարցը, որոշումը կայացրել է միաձայն: ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ