Բակո Սահակյանը քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ