Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հայաստանի վերջին շանսը…

Վերլուծական

Մեր տարածաշրջանը, որ իր պատմության գրեթե բոլոր փուլերում եղել է ու շարունակում է մնալ աշխարհաքաղաքական խարդավանքների ու դավադրությունների կիզակետում, կրկին շարունակում է եռալ, եփ գալ. այստեղ տեղի են ունենում գործընթացներ, որոնց աշխարհաքաղաքական նշանակությունն ու վճռորոշ դերն անտեսելը պարզապես անթույլատրելի կլիներ:

Օգոստոսի 8-ին Բաքվում կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպման մասին խոսվում էր դեռ վաղուց. կանխատեսումներ էին արվում, որ այդ հանդիպումն առավելապես կարևորվելու է ոչ այնքան երեք երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու խթանման առումով, որքան՝ աշխարհաքաղաքական, որի կիզակետային հարցն էր դառնալու ղարաբաղյան խնդիրը:

Եվ այսպես, հանդիպումն այդ այլևս անցյալում է, ու չնայած դեռևս մի փոքր վաղ է՝ վերջնականորեն վերլուծելու դրա արդյունքները, քանի որ դրան հաջորդելու են Էրդողան-Պուտին, Սարգսյան-Պուտին հանդիպումները, բայց արդեն իսկ վստահաբար կարելի է ասել, որ ոչ մի լավ բան մեզ համար Բաքվում կայացած իրադարձությունը չտվեց. ևս մեկ անգամ ականատես դարձանք ռուս-ադրբեջանական «քիրվայության» դրսևորմանն ու Հայաստանին՝ տարածաշրջանային պրոյեկտներից դուրս թողնելուն. այն, ինչ փափագում էինք մենք, կյանքի կոչեցին ազերիները՝ մոտ ապագայում Ադրբեջանը աշխարհի խոշոր տարածաշրջանները միմյանց կապող կարևորագույն օղակ դարձնելու իրական հնարավորությամբ:

Ինչ վերաբերում է կոնկրետ աշխարհաքաղաքականությանն, ապա, կարելի է ասել՝ դրա չափաբաժինը շատ ավելի մեծ էր, քան կարելի է անգամ պատկերացնել: Կողմերը, համատեղ ընդունած հռչակագրում, մասնավորապես, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հայտարարել են, թե տարածաշրջանային հակամարտությունները էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության ճանապարհին՝ կարևորելով դրանց շուտափույթ կարգավորումը: Առնվազը պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այստեղ խոսքը գնում է արցախյան հակամարտության մասին, որի կարգավորման վերաբերյալ տարածաշրջանի երկրներն ունեն հիմնականում միմյանց հակասող մոտեցումներ: 

Այստեղ հատկապես տեղին է ընդգծել Իրանի ունեցած դերը, որը, լինելով համեմատաբար նոր ակտիվ խաղացող տարածաշրջանում (պարզ է, որ երկար տարիներ գտնվելով Արևմուտքի բացահայտ ճնշումների ներքո՝ Իրանը չեր կարողանում լիարժեքորեն իրացնել սեփական պոտենցյալը ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության մեջ), սեփական շտկումներն է փորձում կատարել տերությունների տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Ակնհայտ է,որ Իրանը բավական զգուշորեն է մոտենում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման փաստին՝ փորձելով հասկացնել Մոսկվային, որ չի հանդուրժի ռուս-թուրքական հաշտեցման օրակարգում Իրանի շահերը ոտնահարող համաձայնությունների կամ պայմանավորվածությունների կայացումը, ինչը նախևառաջ վերաբերում է արցախյան հարցում միակողմանի լուծումների գնալուն. ահա հենց այստեղ է, որ մեր հարավային հարևանը կարող է էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ վերածվելով մեր բնական դաշնակցի՝ հանգամանք, որ ոչ մի կերպ չես կարող թերագնահատել: Աշխարհի հետ հաշտեցման ուղին բռնած Իրանի համար Անդրկովկասը կարող է դառնալ այն հարթակը, ուր Թեհրանը կարող է հաջողությամբ իրացնել իր տնտեսական և քաղաքական ներուժը: Կովկասը Թեհրանի համար միջազգային կշիռը բարձրացնելու ուղղություններից մեկն է դառնում, և Իրանին, բնականաբար, կարող է անհանգստացնել այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերստին կարող են քննարկել Կովկասի արգելափակման տարբերակները. Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրանում է:

Չնայած, սակայն, այս ամենին, երբ թվում է՝ Հայաստանն ակամա ձեռք է բերում մանևրելու հնարավորություն, փաստը մնում է փաստ, որ ստեղծված իրավիճակից մեր օգուտ քաղելու հնարավությունները լինելու են ճիշտ այն չափով, որքանով մեր դիվանագիտական հմտություններն են: Ասել կուզի՝ մենք ենք այլևս պատասխանատու լինելու արտաքին ճակատում մեր հնարավոր հաջողությունների ու կորուստների համար, ինչը անխուսափելիորեն մեծացնելու է հայաստանյան ներկայիս ղեկավարության պատասխանատվության չափն ու դառնալու է յուրատեսակ փորձաքար առաջիկայում մեր երկրի ԱԳՆ-ի համար. հուսանք՝ Նալբանդյանը համապատասխան հետևություններ, այնուամենայնիվ, անում է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված