Հայաստանում կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը
Հասարակություն
Հայաստանում հոկտեմբերի 1-4-ը կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը:
Այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա տեղեկացրեց, որ համաժողովի մասնակիցներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու Արենի գինու 7-րդ ավանդական փառատոնին, որն անց է կացվելու հոկտեմբերի 2-ին Ռինդ գյուղում և հոկտեմբերի 3-ին Արենի գյուղում:
«Երբ նոր էինք նախաձեռնում փառատոնները դեռևս 2009 թվականին, մեր նպատակն էր այս փառատոնները դարձնել ավանդական, ամենամյա, և ամենակարեւորը՝ գրավիչ թե′ ներքին, թե′ արտաքին շուկայի համար: Այժմ տուրիստական գործակալությունները ներառում են փառատոնները իրենց առաջարկների մեջ, գինու, խորովածի և այլ փառատոններին հատուկ մասնակցելու համար զբոսաշրջիկները գալիս են Հայաստան: Եթե մենք կարողանանք այս միջոցառումները ճիշտ կազմակերպել, լավ լուսաբանել, ապա անպայման կնպաստենք թե′ համայնքային զբոսաշրջության զարգացմանը, թե′ ընդհանրապես հայաստանյան զբոսաշրջության արդյունքի մրցունակության բարձրացմանը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նա նաև փոխանցեց, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել նաև Խորովածի, Մշակութային վերածնունդ, Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ