Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված 2-րդ աստիճանի բարդության հրդեհը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատել են քաղաքապետարանի երկու ջրատար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ