ՌԴ-ից ձեռք է բերվել զինտեխնիկա նախկին համաձայնությունների շրջանակում. ՀՀ ՊՆ
Քաղաքական
Հայաստանի կարևոր խնդիրներից է սեփական ռազմական տեխնիկա ստեղծելու հարցը, ինչի ուղղությամբ կատարվում են համապատասխան քայլեր:
Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ մինչ մեր երկրում շարունակվում են սեփական զինտեխնիկայի արտադրության զարգացման գործընթացները, Հայաստանը շարունակում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունն այլ երկրների հետ:
«Ռազմատեխնիկական համագործակկցության շրջանակներում շարունակվել է արտերկրից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվել համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ նախկին համաձայնությունների շրջանակում: Միջազգային երաշխիքների ձևավորման հարցում շարունակել ենք համագործակցությունը ԱՊՀ և Հյուսիսատլանտյան Դաշինքի երկրների հետ՝ և երկկողմ, և բազմակողմ բանակցությունների շրջանակներում: Հիմնական խնդիր ունենալով բարձրացնել մեր փոխգործունակության աստիճանը՝ պետք է պատրաստ լինենք ցանկացած խնդրի կատարման համար, հատկապես միջաազգային կայունության և անվտանգության հարցերում»,- նշել է Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ