Ազատության հրապարակում հավաքն ավարտվեց առանց երթի (ուղիղ միացում)
Քաղաքական
22:10
Ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը: Հավաքի սկզբում հայտարարվել էր, որ ներկա է լինելու նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավայրից նախորդ օրն ազատ արձակված Ալեք Ենիգոմշյանը, սակայն ավելի ուշ հավաքի մասնակիցներն ասացին, որ նա իրեն լավ չի զգացել և չի կարողացել գալ:
Հավաքվածները հայտարարեցին, որ հաջորդ օրվա հավաքի ժամը փոխում են. այն կկայանա մեկ ժամ շուտ, որպեսզի մարզերից քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան ներկա գտնվել:
21:02
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը:
Նշենք, որ արդեն մի քանի օր հանրահավաքը ինքնաբուխ է:
20:11
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:
Ուղիղ եթերը՝ 1in.am–ի և Ազատություն ռ/կ–ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ