ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է սստորագրել այս տարի
Հասարակություն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օգոստոսի 9-ին Մոսկվայում քննարկել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ չկարգավորված 7 հարցեր:
«Մաքսային օրենսգրքի նախագծի պատրաստությունը շատ բարձր է: Բանակցային գործընթացը հասել է քննարկումների առանձին՝ հաշված հարցերի շուրջ տարաձայնությունների փուլի: Մինչ հանձնաժողովի այսօրվա նիստը նման չկարգավորված հարցերի թիվը կազմում էր յոթը: Այսօր Խորհրդի անդամները կապեր գտան դրանցից շատերի շուրջ: Սոչիում օգոստոսի 12-ին կայանալիք միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարներին կզեկուցվի օրենսգրքի նախագծի պատրաստման ընթացքը: Ակնկալում ենք, որ վարչապետների դիտարկման արդյունքում նախագիծը կուղարկվի անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցման»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը:
Նա հիշեցրել է, որ Միասնական մաքսային օրենսգրքի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչ այս տարվա հոկտեմբերի վերջը՝ այն 2016-ին ստորագրելու համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ