Հինգերորդ հարկի բնակչի մարմինը հայտնաբերվել է 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-րդ հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:
Փրկարարներն իջեցրել են մարմինը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ