Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանը Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածին Եվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. Պապոյան Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Լավրով Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. Փաշինյան Մերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Ուկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. Փաշինյան Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև 

Դատավորը Էրդողանին անվանեց «խելագար նախագահ» հայերի հայցով դատավարության ժամանակ. Հարութ Սասունյան

Քաղաքական

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Միացյալ Նահանգների իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ երկու դատական հայցերի առնչությամբ՝ Թուրքիայի կողմից 1915-23 թվականներին բռնագրավված հայկական կալվածքների վերաբերյալ. Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի: 2013 թ. շրջանային դատարանը մերժել էր այս երկու հայցերը՝ հիմնավորելով, որ իրենք գործ ունեին մի քաղաքական հարցի հետ, որը ոչ թե դատարանների, այլ ընտրված պաշտոնյաների անձանց ենթակայության տակ էր:

Դատարանում հայ հայցվորներին ներկայացնում էին Քեթրին Լի Բոյդը (Brownstein Hyatt Farber Schreck) և Մարկ Կիրակոսը (Geragos & Geragos): Թուրքական կողմը ներկայացնում էր Նիլ Սոթմանը (Mayer Brown): Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորների կազմում էին Ալեքս Կոզինսկին, Սթիվն Ռայնհարդը և Քիմ Ուորդլոն:

Երեք դատավորներն էլ հայտարարեցին, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի օտարել իր քաղաքացիների սեփականությունը, և ամերիկյան դատարանը իրավասու չէ միջամտել նման դեպքերում, բացառությամբ, եթե դրանք ուղեկցվել են միջազգային իրավունքի խախտումներով կամ ցեղասպանությամբ:

Դատավոր Կոզինսկին մի քանի անգամ կասկածի տակ դրեց իրավաչափությունը Հայոց ցեղասպանության հղումների, քանի որ երկու հայկական հայցերից մեկում այն նշված էր որպես հայց ներկայացնելու հիմքերից մեկը: «Մեր կառավարությունը դեմ է սա ցեղասպանություն անվանելուն: Կարող եմ ասել, որ մեր կառավարությունը բավականին անդրդվելի է եղել, որ սա ցեղասպանություն չէ», պնդեց դատավոր Կոզինսկին: «Դաշնային դատարանները ստիպված պետք է ընդունեն մի դիրքորոշում, որը հնարավոր է հակասի այն դիրքորոշմանը, որին տասնամյակներ շարունակ հարել է մեր կառավարությունը, նրա գործադիր իշխանությունը»:

Երբ Մարկ Կիրակոսը տեղեկացրեց դատավոր Կոզինսկուն, որ թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և թե՛ նախագահ Ռեյգանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատավոր Կոզինսկին տարօրինակ պատասխան տվեց. «Նախագահ Ռեյգանը… տասնամյակներով նախագահ չի եղել»:

Դատավորի մեկնաբանությունը անհեթեթություն էր: Ցեղասպանության և դրա ճանաչման փաստերը չեն փոխվել, միայն այն պատճառով, որ այդ ողբերգական իրադարձությունները և դրանց ճանաչումը տեղի են ունեցել տասնամյակներ առաջ… Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված մի պաշտոնական փաստաթղթում:

Դատաքննության ողջ ընթացքում, դատավոր Կոզինսկին համառորեն հարցնում էր հայցվորների փաստաբաններին, թե արդյոք նրանք համաձայն են մի կողմ դնել Հայոց ցեղասպանության հարցը սույն դատական հայցով: Ի վերջո, փաստաբան Կիրակոսը համաձայնեց, որպեսզի ճանապարհ հարթի հայցի քննարկման համար, մանավանդ որ առկա էին միջազգային իրավունքի տասնյակ այլ խախտումներ թուրքերի կողմից, որոնք ապահովում էին իրավասության պահանջները:

Փաստաբան Բոյդը նշեց, որ անհրաժեշտություն չկա ապացուցել ցեղասպանության փաստը դատական հայց ներկայացնելու համար՝ ըստ 1976 թ. «Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի» (FSIA): Իրականում, «մարդկության դեմ հանցագործությունները» նաև միջազգային իրավունքի խախտումներ են: 1915 թ. մայիսի 29-ին, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ մեղադրելով թուրքական իշխանավորներին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար և զգուշացրել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն այդ ոճրագործությունների համար:

Դատավոր Կոզինսկին հարցրեց նաև, թե որն է հայցեր ներկայացնելու պատճառը այդ դեպքից 100 տարի անց, որին ի պատասխան Մարկ Կիրակոսն ասաց, որ ըստ FSIA-ի, վաղեմության ժամկետ գոյություն չունի: Նա նաև նշեց, որ անցած ժամանակը ոչ մի նշանակություն չունի, քանի որ առկա է «շարունակվող խախտում», որովհետև Թուրքիան պահել է այդ կալվածքները և հաշվեգրված վարձավճարներ չի վճարել հայ սեփականատերերին տասնամյակներ շարունակ:

Կիրակոսը նաև ասաց դատավոր Կոզինսկուն, որ ինքնիշխան պետության կողմից իր սեփական քաղաքացիների ունեցվածքի օտարման հայեցակարգն այս դատական գործով չի կիրառվում, քանի որ հայերը զրկվել են իրենց քաղաքացիությունից թուրքական պաշտոնական հրամանագրերով և արտաքսվել երկրից:

Միայն այն բանից հետո, երբ փաստաբան Բոյդը բացատրեց դատավոր Կոզինսկուն, որ հայկական կալվածքների բռնագրավվումը թուրքական կառավարության կողմից եղել է «կամայական և խտրական», թվաց, թե դատավորը հասկացավ խնդիրը և ասաց թուրքական կառավարության փաստաբան Նիլ Սոլթմանին, որ տարբերություն կա, օրինակ, Կոնեկտիկուտում հանրային գերակա շահի պատճառով տան օտարման և որոշակի ռասայի կամ կրոնի պատկանող անձանց բոլոր տների գրավման մեջ, որը միջազգային իրավունքի խախտում է, և հետևաբար օրինականորեն դատելի է Միացյալ Նահանգների դատարանում:

Վերջապես, դատավոր Ուորդլոյի կողմից մի առերևույթ պատահական դիտողությունը՝ Թուրքիայի նախագահին հիշատակելիս որպես «այս խելագար նախագահը», կարող է նշանակել, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հոգնել են Էրդողանի «խելագար» արարքներից և այսուհետև թույլատրեն արդարադատության համակարգին նկատի ունենալ մարդու իրավունքների թուրքական կոպիտ խախտումների հետ կապված դատերը և չեն թաքնվի քաղաքական շարժառիթներով պայմանավորված քողարկումների հետևում:

Ակնկալվում է, որ Դաշնային վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի առաջիկա 90 օրվա ընթացքում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ
Ամենադիտված