«Ժողովուրդ». Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանից հարևան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ։ Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր՝ արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում և առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան։ Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ և անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից