«Ժողովուրդ». պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին նվազել են ավելի քան 30 տոկոսով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են։ Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել է 7,8 տոկոս։ Սակայն ուշագրավն այն է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է կտրուկ նվազել։ Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է ավելի քան 70 տոկոսով։ Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով։ Իսկ ինչ վերաբերում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել է 9 տոկոս։ Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների և բարեգործական միջոցների հաշվին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից