«Ժողովուրդ». «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Ի դեպ, ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան էին դիմել ընկերության աշխատակիցները։ Մասնավորապես՝ դատարան էին դիմել ընկերության իրավաբանը, հաշվապահը, կոմերցիոն բաժնի ղեկավարը և այլ պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ։ Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը։ Իսկ նրանք տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ աշխատավարձերը վճարելու պահանջով։ Եվ դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը՝ այս տարվա փետրվարի վերջին սնանկ ճանաչելով ընկերությանը։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, որը հետևողականորեն հերքում է, թե իր գործերը լավ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից