Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Ջեյմս Ուորլիքն ի՞նչ թատրոն է խաղում, երբ Ադրբեջանը հակամարտության կարգավորման գործընթացում չի թողել առաջընթացի որևէ հնարավորություն

Վերլուծական

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին խոսել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր նոր հանդիպման մասին: Նույնիսկ տեղեկություններ հայտնվեցին, թե Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո այդ հանդիպումն այս անգամ կարող է կազմակերպվել Ֆրանսիայում, նույնիսկ ժամկետն էր նախանշվում՝ օգոստոս: Հետո այդ մասին այլևս խոսակցություն չեղավ, վերլուծական հրապարակումներից մեկ-երկուսում որպես նախագահների հնարավոր հանդիպման վայր նշվում էր դարձյալ Ռուսաստանը:

Առկա գործընթացներից՝ այն մասով, որքանով դրանք տեսանելի են, կարելի է այն տպավորությունը ստանալ, որ եթե առաջիկա ամիսներին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնեն հանդիպել իրար հետ, ապա կարող են համաձայնել միայն Ռուսաստանում հանդիպելու պայմանով, ընդ որում, ոչ շուտ, հնարավոր է, այդ հանդիպումը սեպտեմբերին էլ չկայանա: Եվ, իրոք, նախագահներն այս փուլում իրար ասելու նոր բան չունեն, և դժվար թե ժամանակ վատնեն անիմաստ հանդիպման վրա: Ավելին. առաջիկայում անարդյունք հանդիպումը կարող է ոչ թե ամրապնդել ներկայիս հարաբերական ու փխրուն խաղաղությունը, այլ խախտել այն կամ ներկայիս ստատուս քվոն:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանը գործնականում խախտել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, փաստացի հրաժարվել է շփման գծում հետաքննության մեխանիզմի ստեղծումից, որը թույլ կտա արձանագրել և ապացուցել, թե ամեն անգամ կողմերից որ մեկն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, իսկ մյուս կողմը ստիպված պատասխանել: Հրաժարվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման և թվաքանակի ավելացման պայմանավորվածությունից:

Ի սկզբանե էլ պարզ էր, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ Ադրբեջանը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու է, քանի որ հակառակ պարագայում այլևս չի կարողանալու խախտել հրադադարի ռեժիմը ու դրա խախտման մեղքը գցել հայկական կողմի վրա: Չի կարողանալու այլևս շարունակել մեր նկատմամբ իր՝ պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած շանտաժի քաղաքականությունը, որով հետապնդում է և՛ այս պահի, և՛ հեռահար նպատակներ:

Ալիևը միայն մի դեպքում վերոնշյալ պայմանավորվածությունները կկատարի՝ մեր ազատագրած տարածքները կամ դրանց մի մասն իրեն հանձնելու կամ առնվազն՝ հանձնման երաշխիք ստանալու, ինչից հայկական կողմը հրապարակավ ու բարձրաձայն հրաժարվում է' դա համարելով միակողմանի և անընդունելի զիջում: Այս պարագայում անհասկանալի է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ինչ թատրոն է խաղում' հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն:

«Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի պատրաստակամությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում,- հունիսի վերջերին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ուորլիքը:- Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները»:

«Խաղաղ գործընթացում հավելյալ առաջընթացի հասնելու համար մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- մոտ մեկ շաբաթ առաջ ասել է Ուորլիքը և հավելել, որ համանախագահ երկրները հավատարիմ են նախագահների միջև երկխոսության շարունակման իրենց հանձնառություններին և դիտարկում են մոտ ժամանակներս նրանց հերթական հանդիպման հնարավորությունը:

Եթե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր դերում լիներ, ապա Ուորլիքի այս հայտարարությունից հետո պետք է նրան հրապարակայնորեն ասեր՝ հարգելի պարոն Ուորլիք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն էլ դուք եք, գերտերություն եք ներկայացնում, նախագահների հերթական համատեղ հանդիպումը կազմակերպելու հնարավորություն փնտրելուց առաջ, նախ գնացեք, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ հասեք այն բանին, որ Ադրբեջանը կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրանից հետո նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորություն փնտրելու անհրաժեշտությունը չի լինի, առանց դրա էլ նրանք իրար հետ կհանդիպեն:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ասածին, թե իրենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն, ապա իրականությունը ճիշտ հակառակն է: Եթե նախկինում, երբ Հայաստանը հանդես է եկել բանակցային չափազանց մեղմ դիրքերից (հիշենք Կազանի փաստաթղթին Հայաստանի չառարկելը), Ալիևի մեղքով հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի եղել, ապա այժմ, երբ Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ Հայաստանն էլ դա և այլ հանգամանքներ նկատի ունենալով, իրավացիորեն և արդարացիորեն խստացրել է իր բանակցային դիրքորոշումը, կարգավորման գործընթացում առաջընթաց ընդհանրապես չի կարող լինել:

Այն, որ Հայաստանը խստացրել կամ առաջին իսկ հանդիպման ժամանակ խստացնելու է իր բանակցային դիրքորոշումը (ՀՀ նախագահը հավանաբար այդ մասին Վլադիմիր Պուտինին կհայտնի այսօր կայացած հանդիպման ժամանակ), հուշում են օրերս ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունները: Նշելով, որ Բաքուն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում:

Եթե նախկինում տարածքային զիջումների դիմաց հայկական կողմի միակ կամ հիմնական պահանջը արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունումն էր Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից, ինչին Ադրբեջանը կտրականապես դեմ էր և այժմ էլ դեմ է, ապա այժմ, թեկուզ մեծ ուշացումով, սակայն միանգամայն արդարացիորեն նշված պահանջին կարծես թե գումարվել է նաև Արցախին նրանից օկուպացված տարածքների վերադարձման շատ կարևոր պահանջը: Ո՞վ է ասում, թե միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում կարելի է ու պետք է խոսել միայն հայերի ազատագրած տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին, իսկ նույն սկզբունքի շրջանակում չի կարելի ու չպետք է խոսել Արցախի տարածքային ամբողջականությունը հարգելու և նրանից Ադրբեջանի օկուպացրած տարածքները Արցախին վերադարձնելու մասին: Մնում է, որ այն, ինչ ասել է Շավարշ Քոչարյանը, հնչի նաև ՀՀ նախագահի կամ գոնե արտաքին գործերի նախարարի շուրթերից:

Կարծում եմ, բոլորին է հասկանալի, որ հայկական կողմի այս ակնկալություններին, պահանջներին Ադրբեջանն էլ ավելի կտրական կերպով է դեմ լինելու, քան նախկինում, երբ վերը նշված պահանջներից ընդամենը մեկը՝ միայն վերջինն էր ներկայացվում: Այս պարագայում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին խոսելով, ինչպե՞ս է հայտնում, թե համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն, երբ Ադրբեջանն իր դիրքորոշման պատճառով առաջընթաց ակնկալելու որևէ հնարավորություն չի թողել: Ինչի՞ համար են միջազգային մակարդակի այս թատրոնն ու կեղծիքը…

 

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված