Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է. Պուտին
Արտաքին Քաղաքական
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք գործընկերային հարաբերությունները, ընդ որում, ամենազգայուն ուղղություններով, և միջազգային հարթակում՝ առաջին հերթին հաշվի առնելով ԱՊՀ տարածքը»,- Պուտինի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ի դեպ, ցանկանում եմ շնորհավորել, ես վերանայել եմ անցած տարվա տվյալները: ԵՏՄ-ին՝ Հայաստանի միացումից հետո ձեր ՀՆԱ-ն աճել է 10%-ով»,- ընդգծել է ՌԴ նախագահը: ՌԴ նախագահի գնահատականով՝ դա դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ նման դրական միտումը կպահպանվի նաև հետագայում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին