«Ժողովուրդ». հայկական կողմը ընդդիմացել է գազի գնի ևս 20 տոկոսով էժանացմա՞նը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել ևս 20 տոկոսով կամ նույնն է, թե 30 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար։ Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը ևս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը։ Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է։ Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից