Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Երբ վտանգվել է մեր առողջությունը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել «Սաս Գրուպ»-ը, «Ալֆա-Ֆարմ»-ը և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն

Վերլուծական

Հրապարակային հարցում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ս. թ. օգոստոսի 3-ին իր կայքում մեր երկրի բնակչությանը խորհուրդ տվեց ժամանակավորապես զերծ մնալ «Լիդա» կեսաբանական ակտիվ հավելումների օգտագործումից:

Ծառայության վերոնշյալ կոչը կամ խորհուրդը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, որպեսզի մինչ հիշյալ հավելման անվտանգության հարցը պարզելը, մարդիկ չօգտագործեն այն և, եթե վտանգավոր է, չվնասեն իրենց առողջությունը: Իսկ որ «Լիդա» կեսաբանական ակտիվ հավելումն այդ առումով կասկածի տեղիք է տվել և առաջացրել լաբորատոր ստուգման անհրաժեշտություն է, միանշանակ է, քանի որ ծառայությունը դրա հետ կապված խախտումներ արդեն իսկ հայտնաբերել է. բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգով հայերեն մակնշումը, ինչպես նաև ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը, ինչը նշանակում է, որ այն չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 և «Սննդամթերքի մակնշման մասին» ТР ТС 022/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Ավելին. պարզվել է նաև, որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, որը, ըստ ծառայության, «հիմք է տալիս եզրակացնել, որ այս հավելումները ԵԱՏՄ տարածքում չեն ենթարկվել համապատասխանության գնահատման և չունեն պետական գրանցման վկայականներ»: Խոսքը «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում (և ոչ միայն) իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մասին է:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերոնշյալ խախտումները հայտնաբերել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցում վաճառվող չինական «Դայ-դա-խուա» ընկերության «Լիդա» նիհարեցնող դեղապարկուճների վերաբերյալ 2016թ. հուլիսի 12-ին ստացած տեղեկատվության տրամադրման հարցման հիման վրա նշված ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացված դիտարկմամբ: Արդյունքում՝ հայտնաբերվել է 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելում և պարզվել դրանց վերոնշյալ անհամապատասխանությունն օրենսդրության պահանջներին: Նշված հավելումների իրացումը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կասեցվել է: Հիմա մի քանի հարցեր` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին.

1. Ինչո՞ւ հիշյալ ՀԿ-ից տեղեկատվության տրամադրման հարցման հիման վրա` «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում (նաև` «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ի կողմից) իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ ստուգման փոխարեն, իրականացվել է դիտարկում, ինչը թույլ չի տալիս օրենսդրության պահանջների խախտումներով ուղեկցված կենսաբանական ակտիվ հավելում վաճառահանելու համար վարչական տուգանքի ենթարկել «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ին: Ստուգման պարագայում հիշյալ խախտումները հայտնաբերելու դեպքում պարտադիր պետք է տուգանվեին` անկախ նրանից, թե նշված ընկերությունը տվյալ հավելումները վերադարձրե՞լ է մատակարարին, թե ոչ, կամ' «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն դրանք շրջանառությունից հանել, պահեստավորե՞լ է, թե ոչ: Փաստորեն «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ն և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն անգամ տասը դրամ չեն տուգանվել օրենսդրության պահանջների խախտմամբ ապրանքների վաճառքի կամ վաճառահանման համար, ինչո՞ւ… Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի մեղմ մոտեցումն այն դեպքում, երբ վտանգված է եղել սպառողների առողջությունը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ն «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումները հետ է վերադարձրել մատակարարին: Հաջորդ հարցը.

2. Ինչո՞ւ չի նշվում մատակարար կազմակերպության անվանումը, որպեսզի պարզ լինի` այն արտերկրո՞ւմ է գտնվում, թե Հայաստանում, և եթե Հայաստանում է գտնվում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այնտեղ ստուգում կամ մատակարար ընկերության նկատմամբ որևէ քայլ կատարե՞լ է: Եվս մեկ հարց.

3. Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Լիդա» կենսաբանական հավելումները հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար: Ի՞նչ հետագա գործողությունների մասին է խոսքը և ի՞նչ է պարզվել այդ գործողությունների արդյունքում:

Ս. թ. օգոստոսի 2-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացրեց «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում հայտնաբերված մեծաթիվ ու բավական լուրջ խախտումների մասին: Ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում, ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ մի շարք արտադրատեսակներ ուղղակի վտանգավոր են: Վերջին հարցը.

4. Առ այսօր «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն հիշյալ խախտումների համար վարչական տուգանքի ենթարկվե՞լ է, ե՞րբ և քանի դրամ է տուգանվել, եթե ոչ, ինչո՞ւ…

Այս հրապարակումը հանդիսանում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին ուղղված հրապարակային հարցում:

 

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված