Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Արցախյան հիմնախնդրի լուծման նոր առաջարկներ, որոնք նախորդների պես լրջագույն սպառնալիք են մեր անվտանգության և գոյության համար

Վերլուծական

Օրերս ԼՂՀ հիմնախնդրի, ըստ իրեն, հնարավոր լուծումներ է առաջարկել ռուսաստանցի վերլուծաբան Օլեգ Մատվեյչենկոն իր «Արդեն ժամանակն է բուժել այդ վերքը» հրապարակմամբ: Ի սկզբանե նշեմ, որ այն Հայաստանում արդեն արժանացել է բացասական արձագանքի: Ճիշտ է, Մատվեյչենկոյի այս հոդվածը կարելի էր անտեսել ու չանդրադառնալ դրան, եթե համոզվածություն լիներ, որ հոդվածում առաջարկվող հիմնախնդրի լուծումները զուտ նրանն են, սակայն կան ինչ-որ իրողություններ, որոնք ենթադրության տեղիք են տալիս, որ նրա միջոցով հրապարակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նոր փաթեթի հիմնական մասը՝ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում հասարակական կարծիքի արձագանքը ստուգելու նպատակով:

Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների հանդիպման կապակցությամբ գրված այդ հոդվածում Օլեգ Մատվեյչենկոն այն եզրակացությունն է ներկայացրել, թե հակամարտող կողմերը կարող են հեշտությամբ ընդհանուր հայտարարի գալ հետևյալ պայմաններով: Մինչ այդ պայմանները ներկայացնելը, նա, նախ, բացատրել է, որ հոդվածին կից հրապարակված քարտեզի վրա կապույտ գծով եզրագծված է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կարմիր գծով նշված են այն տարածքները, որոնք այսօր, ըստ էության, վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից:

«Ինչպես տեսնում եք, ԼՂՀ-ի հայերը Ադրբեջանի հետ պատերազմում հասել են շատ մեծ հաջողությունների և զբաղեցնում են տարածք, որը գրեթե երկու անգամ գերազանցում է Լեռնային Ղարաբաղի տարածքը,- գրել է վերլուծաբանը:- Իհարկե, այս հաջողությունը ձեռք է բերվել Հայաստանի անմիջական աջակցությամբ:
Ճիշտ է, կան Լեռնային Ղարաբաղի փոքր տարածքներ (քարտեզի վրա նրանք նշված են բաց կանաչ գույնով), որոնք կարողացել է պահպանել Ադրբեջանը:

Բայց, տեսնում եք, դրանց փոքր են մակերեսով:
Ընդ որում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է 146 հազար մարդ: Այսինքն, բնակչության թիվը հավասար է ոչ այնքան մեծ քաղաքի բնակչության թվին: Սա Պաղեստին չէ, որտեղ խոսքը գնում է միլիոնավոր բնակիչների մասին»:
Ընդարձակ նախաբանից հետո ու դրանից բխեցնելով, Օլեգ Մատվեյչենկոն գրել է, որ հակամարտող կողմերը առողջ բանականությամբ կարող են դյուրությամբ ընդհանուր հայտարարի գալ՝ հետևյալ պայմաններով.

1) Լեռնային Ղարաբաղը (Արցախ) Ադրբեջանին է վերադարձնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս ընկած տարածքները:

2) Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է վերադարձնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի այն տարածքները, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո են (քարտեզի վրա պատկերված են բաց կանաչ գույնով):

3) Միևնույն ժամանակ, հատուկ բացառություն է արվում, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» համար (քարտեզի վրա պատկերված է նարնջագույնով), որը կապում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Այս միջանցքը մնում է Լեռնային Ղարաբաղին և ճանաչվում է որպես նրա անբաժանելի մաս:

Միևնույն ժամանակ, Լաչին քաղաքը չի ընդգրկվում միջանցքում: Խոսքը միայն մի փոքր, նեղ պարանոցի մասին է, մոտ հինգ կիլոմետր լայնությամբ' ոչ ավելի:

4) Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) լիակատար պետական անկախությունը և պարտավորվում այսուհետ ցանկացած հանգամանքներում չմիջամտել նրա ներքին գործերին:

Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի ցանկացած քաղաքականության իրականացնել, իրավունք ունի հարց բարձրացնել ցանկացած պետության (այդ թվում՝ Հայաստանի) կազմի մեջ մտնելու, կամ գոյություն ունենալ որպես լիիրավ անկախ պետություն:

5) Հայաստանը Ադրբեջանին տարանցման հատուկ իրավունքներ է տալիս, այսպես կոչված, «Մեղրի միջանցքում», որը բաժանում է Ադրբեջանը և Ադրբեջանի անբաժանելի մաս' Նախիջևանի ինքնավարությունը:

Մեղրի միջանցքով խորհրդային տարիներին երկաթուղի էր անցնում (նշված է քարտեզի վրա), որն այժմ կիսավեր է:
Ադրբեջանը երկաթուղու՝ 150մ լայնությամբ (մետր, ոչ թե կիլոմետր) հատված է ստանում անվճար եւ անժամկետ վարձակալությամբ:
150 մետրը բավարար է այդ միջանցքով երկաթուղի անցկացնելու (վերականգնելու) համար, իսկ կողքին՝ երկաթուղու երկայքով մայրուղի, խողովակաշար եւ էլեկտրահաղորդման գիծ կառուցելու համար:
Այս միջանցքը պետք է Հայաստանի տարածքից անջատվի, եզրագծվի ցանկապատով, թեկուզ՝ խորհրդանշական, ասենք, օրինակ, ցանցով:

Միեւնույն ժամանակ, միջանցքը համարվում է Հայաստանի տարածք: Ադրբեջանը իրավունք չունի այնտեղ անցկացնել հետախուզական աշխատանքներ, կամ տեղակայել ռազմական օբյեկտներ. պետք է գործի անվճար և անժամկետ վարձակալում:
Միջանցքի ամբողջ տարածքով պետք է գործի ադրբեջանական իրավասություն. միջանցքի տարածքում Հայաստանն իրավունք չունի իրականացնել ուղեւորների և բեռների մշտադիտարկում և վերահսկողություն (սակայն կարող է իրականացնել տեսողական դիտարկումը միջանցքից դուրս):

Ադրբեջանական ինքնաթիռները և ուղղաթիռներն ունեն վերոհիշյալ տարածքով սահմանափակված անվճար օդային տարածք:
Ընդ որում, Մեղրիի միջանցքը չպետք է խոչընդոտ լինի հայկական տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Պարզապես հայերը պետք է վերաբերվեն այս անցումին, այնպես, կարծես թե գետ է իրենց առջև:

Այսինքն, այս միջանցքով պետք է տեղակայվեն կամուրջներ, այնպիսի բարձրության, որ հնարավորություն ընձեռվի դրանց տակով ցանկացած չափի ադրբեջանական գնացքների եւ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժման համար:
Այսպիսով, Ադրբեջանը, առանց գեթ մեկ կրակոցի մեծ տարածքներ է վերադարձնում, (այստեղ ապրում էր ադրբեջանցի փախստականների զգալի մասը. նրանց հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց տները):
Ինչպես նաև ստանում է ազատ տարանցում դեպի Նախիջևան (և Նախիջևանով՝ Թուրքիա):
Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես անկախություն է ստանում և հնարավորություն' անարգել միանալ Հայաստանին: Տարածքը, որը մնում է Լեռնային Ղարաբաղին բավականին մեծ է 146 հազար մարդ' բնակչության համար:

Հայաստանը հնարավորություն է ստանում պաշտոնապես և անարգել ընդլայնել իր տարածքը: Եվ որ ամենակարևորն է, ձեռք է բերում խաղաղություն՝ հարևանների հետ և կարգավորված սահմաններ:
Իհարկե, սեր և եղբայրություն հայերի և ադրբեջանցիների միջեւ երբեք չի լինի:
Բայց դա չի էլ պահանջվում: Խոսքը խաղաղության և հարևանությամբ' քիչ թե շատ նորմալ գոյակցության մասին է մեկմեկու հարևանությամբ»:

Նախ, անհասկանալի է, թե հնագույն ժամանակներից հայկական բնակավայր եղած և հանիրավի, միանգամայն անարդարացի կերպով Ադրբեջանին անցած Նախիջևաննն այսօր ինչպես է ներկայացվում Ադրբեջանի անբաժանելի մաս:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հրադադարի հաստատումից ի վեր, անընդունելի է համարել մեր կողմից տարածքների հանձնման դիմաց ԼՂՀ կարգավիճակի ճանաչումը: Հիմա Ադրբեջանին շահագրգռելու և այս բանաձևը նրա կողմից ընդունելի դարձնելու համար ասպարեզ է բերված նրան Մեղրիով միջանցք տրամադրելու խնդիրը: Սա նման է ժամանակին հայ հանրության, Ռուսաստանի և Իրանի կողմից մերժված Փոլ Գոբլի տխրահռչակ ծրագրին, կարելի է ասել՝ «Փոլ Գոբլ-2»-ն է՝ այն տարբերությամբ, որ առաջարկվում է ոչ թե Լաչինի շրջանի դիմաց Ադրբեջանին տրամադրել Մեղրին որպես միջանք Նախիջևանի հետ, այլ Լաչինի նեղ միջանցքի դիմաց (Լաչինի միջանցքի հիմնական մասը ազատագրված մյուս տարածքների հետ, ըստ վերլուծաբանի, վերադարձվելու է Ադրբեջանին) առաջարկվում է մի նեղ միջանցք Մեղրիով դեպի Նախիջևան՝ անվճար և անժամկետ օգտագործման իրավունքով: Դա գործնականում, ըստ էության, նույնն է, թե տրամադրվում է սեփականության իրավունքով: Տարբերությունը հիմնականում այն է լինելու, որ Ադրբեջանն իրավունք չի ունենալու այդ տարածքը վաճառել կամ նվիրել որևէ պետության, սակայն այդ իրավունքի կարիքը Ադրբեջանն ընդհանրապես չի ունենալու և չի գնալու այդ քայլին: Այդ միջանցքով Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կհաստատի Նախիջևանի, ինչպես նաև ցամաքային անմիջական կապ' Թուրքիայի հետ:

Նշված միջանցքը տրամադրելու համար Հայաստանին էլ փորձ է արվում շահագրգռել նրանով, որ այդ դեպքում Ադրբեջանը վերջապես համաձայնելու է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, թեկուզ միացումը ՀՀ-ի հետ, դեռ մի բան էլ համաձայնելու է Արցախին վերադարձնել Մարտունու և Մարտակերտի շրջանների օկուպացրած տարածքները, որի անհրաժեշտության մասին վերջերս խոսել են ինչպես ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, այնպես էլ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:
Վերլուծելով այս ամենը, եզրակացությունս այն է, որ Օլեգ Մատվեյչենկոն մեզ ապուշի տեղ է դրել, կամ էլ ինքն ապուշ: Արտաքուստ այս առաջարկը թեև արդարացի է թվում և հայկական կողմի համար ավելի նպաստավոր, քան Մադրիդյան ու Կազանի փաստաթղթերում առկա առաջարկները, սակայն դրանց նման նույնպես իր մեջ պարունակում է Արցախի ու ՀՀ-ի անվտանգության և գոյության համար լրջագույն սպառնալիք:

Արդարացի է թվում, քանի որ հայկական երկու պետությունները կապող միջանցքի դիմաց առաջարկվում է Ադրբեջանին տրամադրել ադրբեջանական երկու պետությունները կապող միջանցք (Լաչինի միջանցքի պարագայում՝ նույնիսկ 5 կմ լայնությամբ, մինչդեռ Մեղրիի միջանցքի դեպքում ընդամենը՝ 150 մ), Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելուն և մեր ազատագրած բոլոր տարածքները (բացառությամբ Լաչինի նշված միջանցքի) նրան վերադարձնելուն զուգահեռ, Ադրբեջանին էլ առաջարկված է հարգել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը՝ նրան վերադարձնելով Մարտակերտի ու Մարտունու շրջանների գրաված տարածքները, Ադրբեջանին առաջարկված է նաև ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը և ընդունել հանրաքվեի արդյունքը, եթե նույնիսկ այդ արդյունքը լինի Հայաստանին միանալու որոշումը: Սակայն, անտեսված է այն իրողությունը, որ Ադրբեջանին մեր ազատագրած բոլոր տարածքների հանձնումը լրջագույն սպառնալիք է առաջացնելու Արցախի ու ՀՀ-ի անվտանգության և գոյության նկատմամբ:

Վերլուծաբանի առաջարկներն ընդունելու պարագայում մենք ցանկապատի ետևից հետևելու ենք, թե Մեղրիի միջանցքով Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ինչպես են գնալու և գալու գնացքները, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները, ինչպես են Ադրբեջանն ու Նախիջևանը դրա շնորհիվ կարճ ժամանակում ավելի հզորանալու ու մի օր էլ հարձակվելու արդեն առանց անվտանգության գոտու մնացած, հեշտ ավար դարձած Արցախի կամ հենց Արցախի հետ միացած Հայաստանի վրա: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և, թեկուզ, Հայաստանին միանալն այդ դեպքում ի՞նչ արժեք և իմաստ են ունենալու…

Ընդգծեմ, որ Արցախի և Ադրբեջանի ապագա սահմանին կողմերի միջև նախատեսվող խաղաղապահ որևէ ուժ չի կարող անվտանգության այն անհրաժեշտ երաշխիքն ապահովել, ինչ այսօր ապահովում են մեր ազատագրած տարածքները: Այս պնդման հիմնավորումը, սակայն, մեկ այլ հոդվածի նյութ է, որով հանդես կգամ առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված