Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը 

Իբր թե գները նվազել են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրաշքներից, կամ՝ ինչ ուզում, ասում են

Վերլուծական

Այս շաբաթվա ընթացքում հանդես գալով մամուլի ասուլիսով, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի սպառողական շուկայում 2016թ. հունվար-հուլիս ամիսներին իրենց գրանցած գների փոփոխությունները:

«2016 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, 10 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում, իսկ 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնաճ,- ասել է Գուրգեն Մարտիրոսյանը:- Առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի շուկայում և ոչ մոբիլ ապրանքախմբում: Գնանկում է արձանագրվել հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գծով: Նվազել են նաև կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակակոյի, հրուշակեղենի և այլ մթերքների գները»:

Այո, հատկապես ձվի ապրանքային շուկայում գնաճը շատ մեծ է եղել. եթե հունիսին 50 դրամով հնարավոր էր գնել ամենամեծ չափի ձվերը, ապա հուլիսին դրանց գինը բարձրացվեց 75 դրամի: Ամբողջությամբ արտադրողների՞ կողմից, թե նաև իրացման ցանցի, չգիտեմ, բայց այս կապակցությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոչ հայտարարությունը տեսանք, ոչ գործը, ոչ էլ որոշումը, կարծես այս մարմինն ընդհանրապես գոյություն չուներ:

Հիմա անդրադառնամ պարոն Մարտիրոսյանի ասածին, թե գնանկում է արձանագրվել հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գծով: Կաթնամթերքի գնանկմանը տեղյակ չեմ, ինչին տեղյակ չեմ, դրա մասին չեմ գրում, կարող եմ միայն ասել, որ 1 լիտր տնական մածունը հունիսին էլ եմ 300 դրամով գնել, հուլիսին էլ, սակայն հասկանալի է, որ կաթնամթերքը միայն մածունը չէ, իսկ մածնի առումով էլ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միայն մեկ վաճառակետում ու միայն մեկ արտադրողի ապրանքի գների դիտարկում, հաշվարկներ չի իրականացնում: Անկեղծ ասած, չեմ նկատել նաև մսամթերքի գների անկում, տավարի 1 կգ միսը թե՛ հունիսին, թե՛ հուլիսին 2300-2350 դրամ է եղել երևանյան այն խանութներում, որտեղից դրանք գնել եմ, հավանաբար առողջության համար վտանգավոր, գենմոդիֆիկացված սոյայով ու էլ չգիտես ինչով լցոնված որոշ, համեմատաբար էժանագին, նրբերշիկների գինն է որոշ չափով նվազել: Ձկնամթերքի գների նվազում նույնպես չեմ նկատել, ձկան պահածոների գները չեն նվազել, շուկաների մոտ և այլուր վաճառվող, Սևանա լճից որսագողությամբ ձեռք բերված սիգի գները նույնպես չեն նվազել (հետաքրքիր է' հիշյալ ծառայությունը գողոնը' հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապրանքը նույնպե՞ս ընդգրկում է իր դիտարկումներում ու հաշվարկներում…):

Այնուամենայնիվ, վստահաբար ասել, որ մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գնանկում չի եղել, վստահաբար չեմ կարող ասել, քանի դեռ ինձ ամբողջությամբ հայտնի չէ, թե ԱՎԾ-ն այդ ապրանքախմբերի որոշակի ինչ ապրանքների դիտարկում է իրականացրել, դրանց ինչ գներ գրանցել և որտեղ: Սակայն, կարող եմ ասել, որ, համենայն դեպս, Երևանում հուլիսին, հունիսի համեմատ, հացամթերքի գների նվազում չի եղել: Հակառակը' այն գները, որ ԱՎԾ-ն գրանցում է պաշտոնապես, օրինակ, 300 գրամ ներկայացվող հացի համար, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ տվյալ հացի գինը գրեթե բոլոր արտադրողների արտադրանքների պարագայում իրականում ավելի բարձր է թերքաշ լինելու, ինչպես նաև նորմայից ավելի ջրի պարունակության պատճառով:

Ինչ վերաբերում է սուրճի, թեյի, հրուշակեղենի գների նվազման վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդականի ասածին, ապա այդ ապրանքների գների նվազում նույնպես չեմ նկատել բոլոր այն խանութներում, որտեղից գնումներ եմ կատարում: Պարոն Մարտիրոսյանը գուցե ասի, թե ո՞ր խանութներում են դրանց գների նվազում գրանցել, որպեսզի այսուհետ օգտվենք այդ խանութներից:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար
Ամենադիտված