Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանատու է ժամանակին մեղադրանքներ չառաջադրելով՝ լրագրողների նկատմամբ հանցագործությունները չկանխելու համար

Վերլուծական

Եթե Երևանում ս. թ. հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները և նրանց հետ համագործակցած քաղաքացիական հագուստներով անձինք կարճ ժամանակաընթացքում չհայտնաբերվեցին, չկանչվեցին քրեական պատասխանատվության ու չպատժվեցին օրենքի թույլատրելի ողջ խստությամբ, ապա անվարան կարող եմ ասել, որ լրագրողների նկատմամբ հանցագործությունների մի ամբողջ շարք կիրառվել է պետական մակարդակով:

Հենց հուլիսի 30-ին այս մասին գրելով՝ հույս էի հայտնել, որ ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) և դատարաններն ամեն ինչ կանեն, որ կատարվածը չստանա հենց վերը նշված գնահատականը' դրանից բխող ներքին և արտաքին բոլոր հետևանքներով հանդերձ…

Ընդգծում եմ' լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր անձինք, և ոչ թե սոսկ մի քանիսը' որպես քավության նոխազ և երևութականություն ստեղծելու համար, թե մեղավորները պատժվեցին, պատժի անխուսափելիությունն ապահովվեց, Հայաստանում օրենքը գործում է և օրենքի առջև բոլորը հավասար են:

Վերլուծելով լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած և այլ հանցանքներ կատարած ոստիկանների և քաղաքացիական անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունը՝ ցավոք, չեմ տեսնում լավատեսության հիմք:

Հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը Երևանում լրագրողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունը և մյուս հանցագործությունները թեև իրենց մասշտաբներով աննախադեպ, սակայն առաջին դեպքը չէին: Այդպիսի դեպքեր եղել էին 2016 թ. հուլիսի 17-ից 23-ը ժամանակահատվածում, ինչպես նաև 2015 թ. հունիսին ու դրանից էլ առաջ, տարիներ շարունակ:

Առավել քան համոզված եմ, որ եթե ՀՀ ոստիկանությունը և, հատկապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այս տարվա հուլիսին նախորդած լրագրողների նկատմամբ համանման բոլոր դեպքերում իրենց դերում լինեին, անշեղորեն կատարեին ՀՀ օրենսդրության պահանջները' բոլոր մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության կանչելու և ենթարկելու առումով, ինչպես նաև պարզեին լրագրողների նկատմամբ հանցագործությունների պատճառները և հրապարակեին, ապա անցած ամսվա խայտառակ դեպքերը չէին լինի:

Թե այս ընթացքում ինչո՞վ է պայմանավորված եղել նրանց անգործությունը' պրոֆեսիոնալիզմի բացակայությա՞մբ, մասնագիտական կարողությունների անբավարարությա՞մբ, թե կոռուպցիայով (հովանավորչությամբ կամ այլ պատճառով, շահագրգռությամբ), թող երկրի ղեկավարությունն ինքն իր համար պարզի, որոշի, հասարակությունն այդ կապակցությամբ, կարծում եմ, արդեն ունի ձևավորված կարծիք: Բոլոր դեպքերում, ՀՀ ոստիկանությունը և ՀՔԾ-ն ուղղակիորեն պատասխանատու են ժամանակին համապատասխան գործողություններ չկատարելու և դրանով իսկ ս. թ. հուլիսին լրագրողների նկատմամբ հայտնի հանցագործությունները չկանխելու համար:

Փաստն այն է, որ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման դեմ ընդվզած բնակչության նկատմամբ 2015 թ. հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին մի շարք լրագրողների հանդեպ բռնություն գործադրած, նրանց մարմնական վնասվածքներ պատճառած, տեսաձայնագրող սարքերը վնասած կամ ոչնչացրած, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած ոստիկաններից որևէ մեկին ՀՔԾ-ն ավելի քան մեկ տարի մեղադրանք չառաջադրեց' այն դեպքում, երբ նշված հանցագործությունները կատարվել էին բազմաթիվ մարդկանց աչքերի առջև, ակներևության պայմաններում, նույնիսկ առկա էին տեսաձայնագրություններ, որոնք 2015 թ. հուլիսի 3-ի դրությամբ գտնվում էին նաև ՀՔԾ-ի տրամադրության տակ և ուսումնասիրվել էին նրա կողմից: Մեղադրանք չառաջադրեց նույնիսկ այս տարվա հուլիսի 17-23-ը ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ նմանաբնույթ հանցագործությունների կատարումից հետո:

Միայն 2016 թ. հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը լրագրողների նկատմամբ զանգվածային հանցագործություններից, ավելի ճիշտ, 2015 թ. հունիսին լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ տողերիս հեղինակի 03.08.2016 թ. համապատասխան հարցումը ստանալուց հետո (ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել և այլն), ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բարեհաճեց իր պաշտոնական կայքէջում ս. թ. օգոստոսի 9-ին տեղեկատվություն հրապարակել 2015 թ. հունիսի 23-ին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան վնասելով, նրանց խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին մեղադրանք առաջադրելու մասին:

Իսկ ի՞նչ է' ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ն տվյալ դեպքի ժամանակ, ինչպես և կապիտան Տ. Հ.-ն, պաշտոնատար անձ չի՞ եղել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով չի՞ կատարել նշված արարքը, որ ՀՔԾ-ն այդ մասին չի նշել…

Ընդգծեմ, որ եթե լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը պաշտոնատար անձը չի խոչընդոտել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա մասնավոր անձի տվյալ արարքի համար նախատեսված քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, մինչդեռ եթե պաշտոնատար անձն է խոչընդոտել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է տուգանք' նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Օգոստոսի 9-ին իր կայքէջում հրապարակած մեկ այլ տեղեկատվությամբ ՀՔԾ-ն հայտնեց 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին մեղադրանքներ առաջադրելու մասին:

Իմ հարցմամբ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին խնդրել էի նաև պատասխանել, թե իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գալով, ՀՔԾ 2015 թ. հուլիսի 3-ի հաղորդագրությունում նշված արարքները ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ կատարած (այդ թվում նաև' ակներևության պայմաններում և տեսաձայնագրություններով արձանագրված) պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանցից առ այսօր որոշակի ո՞ւմ է (տվյալ աշխատակցի /աշխատակիցների/ աշխատավայրը, պաշտոնը, ծառայական աստիճանը, անուն ազգանունը) մեղադրանք առաջադրվել, ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի (հոդվածների) հատկանիշներով, տվյալ անձի (անձանց) նկատմամբ խափանման ի՞նչ միջոց (միջոցներ) են ընտրվել: Նույն հարցը տվել էի նաև 2016թ. հուլիսի 17-ից հետո, տարբեր օրերի (մինչև հուլիսի 23-ը) իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահած, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցած, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտած ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների վերաբերյալ:

Օգոստոսի 9-ին պատասխանելով իմ հարցմանը՝ ՀՔԾ պետի տեղակալ Մ. Բաբայանը հրաժարվել է պատասխանել հարցերի հիմնական մասին, մասնավորապես' չի հայտնել այն ոստիկանների անուն ազգանունը, որոնց մեղադրանք է առաջադրվել, նրանց աշխատավայրը, պաշտոնը, ծառայական աստիճանը, նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի տեսակը (դատելով ամենից, նրանցից որևէ մեկը կալանավորված չէ):

Պարոն Բաբայանը նշված հարցերին չպատասխանելը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ձեր կողմից հայցվող տեղեկատվության մի մասը նախաքննական գադտնիքի պահպանման նկատառումներից ելնելով' հրապարակման ենթակա չէ»:

Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ հովանավորչական վերաբերմունքի արտահայտություն (եթե անուն ազգանունը, աշտավայրը, պաշտոնը հրապարակվեն, ամո՞թ է, հա՞, իսկ լրագրողների նկատմամբ բռնությունն ամոթ չէ՞…):

Ինչպե՞ս կարող են կիրառված խափանման միջոցի տեսակը, մեղադրյալների անուն ազգանունները, աշխատավայրերը, պաշտոնները, ծառայական աստիճանները նախաքննության գաղտնիք լինել: ՀՔԾ-ն կարո՞ղ է հիմնավորել, որ դրանց հրապարակումը կվնասի նախաքննության, արդարադատության շահերին, հետևաբար պետք է ստորադասել հրապարակայնության սահմանադրական սկզբունքը:

Նշված տեղեկությունները չհրապարակելով՝ ՀՔԾ-ն ի՞նչ արժեք, ո՞ւմ և ո՞ր իրավունքներն ու շահերն է պաշտպանում: Կարծում եմ, այս դեպքում չարաշահվում է «նախաքննական գադտնիք» հասկացությունը: Ավելին. գրեթե կասկած չունեմ, որ իր այսպիսի գործելակերպով ՀՔԾ-ն ձեռք չի բերի լրագրողների և հասարակության վստահությունը:
Ի վերջո, եթե մեղադրյալի կարգավիճակում գտնվող ոստիկանների ծառայական աստիճանները նախաքննական գաղտնիք են, ՀՔԾ-ն ինչո՞ւ է նրանցից երկուսի' Գ. Դ.-ի և Տ. Հ.-ի ծառայական աստիճանները (համապատասխանաբար' ոստիկանության փոխգնդապետ և կապիտան) հրապարակել, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ի ծառայական աստիճանները հայտնելուց հրաժարվել:

Եթե նախաքննական գաղտնիք է անուն ազգանունը հրապարակելը նրա, ում մեղադրանք է առաջադրվել, այդ դեպքում ՀՔԾ-ն ինչո՞ւ է, օրինակ, ս. թ. փետրվարի 23-ին հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին, իսկ այս դեպքում հրաժարվում է հայտնել անուն ազգանուններն այն ոստիկանների, որոնց մեղադրանք է առաջադրվել:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված