Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

«Սաս Գրուպ» ՍՊԸ-ի պատասխանատու անձի նկատմամբ կնշանակվի վարչական տույժ. բա որ գումարի չափն էլ իմանաք…

Վերլուծական

Ս. թ. օգոստոսի 2-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացրեց «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում հայտնաբերված մեծաթիվ ու բավական լուրջ խախտումների մասին: Ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում, ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ մի շարք արտադրատեսակներ ուղղակի վտանգավոր են:

Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության, պարզվել է, որ 21.07.2016թ. արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, 22.07.2016թ. արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի օգոստոսի 2-ի որոշմամբ կասեցվել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը: Ի դեպ, խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը, այսինքն՝ երեկ այդ ժամկետն արդեն լրացել է:

Մեզ կամ սպառողներին դեռ հայտնի չէ, թե ՍԱՊԾ-ն հիշյալ արգելքից հետո արդյոք հետևե՞լ է, թե հիշյալ սննդամթերքների վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում դադարեցվե՞լ է, թե ոչ, տնտեսվարողը կատարե՞լ է նշված սննդամթերքները սահմանված կարգով և ժամկետներում ոչնչացնելու կամ օգտահանելու իրեն տրված հանձնարարությունը, նշված աղցանների արտադրությունն իսկապե՞ս կասեցրել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը…

Ծառայությունը հայտնաբերել է նաև մակնշման խախտումներ, մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների և կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում:

Այն, ինչ ՍԱՊԾ-ն հայտնաբերել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում, իսկապես վտանգավոր ու խայտառակ բնույթի խախտումներ են: Հայտնաբերված խախտումների տարատեսակությունն ու զանգվածային բնույթը վկայում են դրանց ոչ թե պատահական, դիպվածային, այլ օրինաչափ լինելը: Իր երկրի բնակչության առողջության մասին մտածող, հոգացող, նրան վտանգավոր սննդամթերքի սպառումից պաշտպանող ցանկացած քաղաքակիրթ երկրում այսպիսի խախտումների հայտնաբերման դեպքում թերևս կփակեին ընկերության արտադրամասն էլ, իրացման ցանցի խանութներն էլ: Հայաստանը, ցավոք, այդպիսի երկրների շարքում չէ, այստեղ իշխանություններն իրենց հնարած օրենսդրությամբ հիմնականում ոչ թե բնակչության առողջությունն ու շահերն են պաշտպանում, այլ մեծ ու փոքր օլիգարխների, «ախպեր տղերքի» բիզնեսը, և նաև այդ պատճառով է, որ ունենք այս խայտառակ ու վտանգավոր իրավիճակը:

Ի պատասխան Լուրեր.com-ում օգոստոսի 11-ին հրապարակված «Երբ վտանգվել է մեր առողջությունը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել «Սաս Գրուպ»-ը, «Ալֆա-Ֆարմ»-ը և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն» վերտառությամբ հոդվածում (http://lurer.com/?p=230821&l=am ) հոդվածում առկա հարցի՝ «Առ այսօր «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն հիշյալ խախտումների համար վարչական տուգանքի ենթարկվե՞լ է, ե՞րբ և քանի դրամ է տուգանվել, եթե ոչ, ինչո՞ւ…», Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր տեղեկացրեց հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ ստուգման արդյունքներն ամփոփվում են ստուգման ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո նույն օրենքով սահմանված կարգով և ժակետներում, եթե խախտումներ չեն հայտնաբերվել՝ կազմվում է տեղեկանք, իսկ, եթե հայտնաբերվել են՝ կազմվում է ստուգման ակտի նախագիծ, որն ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին. տնտեսավարողն իրավունք ունի հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել առարկություն: Այնուհետև՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ստուգման ակտ և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որոնց մեկ օրինակն ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին և դրանից հետա առնվազն 15 օր հետո նշանակվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որի արդյունքներով որոշվում է պատասխանատու անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

ՍԱՊԾ-ից ստացված պատասխանում նշված է նաև, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիշյալ գործընթացների ավարտից հետո կնշանակվի վարչական տույժ: Տողերիս հեղինակի բանավոր հարցմանը' վարչական տույժի գումարի չափի վերաբերյալ, ծառայությունից տվեցին հետևյալ պատասխանը՝ 50-300 հազար դրամի չափով, սակայն այժմ դեռ դժվարացան ասել, թե նշված խախտումների համար պատասխանատու անձին քանի դրամով են տուգանելու, դա պարզ կդառնա, երբ որոշվի պատասխանատու անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիմա, կարծում եմ, արդեն հասկանալի է, թե Հայաստանում ինչո՞ւ նմանաբնույթ խախտումների պակաս չկա: Ախր 50 հազար դրամը «Սաս Գրուպ»-ի տիրոջ երևի մեկ ընդմիջման գումարն է, 300 000 դրամն էլ՝ ընկերների հետ ռեստորանում մեկ երեկույթ անցկացնելու: Վաղուց հասունացած է հիշյալ տուգանքի առավելագույն չափը բարձրացնելու խնդիրը: Թե ՍԱՊԾ-ն այս կապակցությամբ առ այսօր ե՞րբ և ի՞նչ առաջարկ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի վերջինս էլ այն կառավարություն ներկայացնի, կամ ընդհանրապես ներկայացրե՞լ է, թե ոչ, եթե մատը մատին չի տվել, ապա ո՞րն է դրա պատճառը, հիշյալ նախարարությունն, իր հերթին, ինչ է արել, կպարզենք և ընթերցողներին կներկայացնենք առաջիկայում: Առանձնապես չեմ զարմանա, եթե պարզվի, որ «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում հիշյալ խախտումները հայտնաբերելու և ստուգման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար ՍԱՊԾ-ն պետբյուջեի գումարներից ստիպված է եղել ծախսել ու ծախսելու է տուգանքի առավելագույն չափից՝ 300 000 դրամից շատ ավելի մեծ գումար:

«Երբ վտանգվել է մեր առողջությունը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել «Սաս Գրուպ»-ը, «Ալֆա-Ֆարմ»-ը և «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ն» հոդվածում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին ուղղել էի նաև այլ հարցեր, որոնք կապված չեն «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Ստացվել են նաև այդ հարցերի պատասխանները, դրանք կներկայացվեն առաջիկա հրապարակումներից մեկով:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված