Իրավական իրազեկում՝ առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ
Բլոգոսֆերա
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը (հին նմուշի անձնագիր) 16 տարին լրացած քաղաքացիներին տրվում է 10 տարի վավերականության ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան տրման պահից մինչև 15 տարվա ժամկետը լրանալը:
Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում:
Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հին նմուշի անձնագիր տրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին' մինչև 18 տարին լրանալը:
Նշված դեպքում անձնագրի վավերականության ժամկետը չի երկարաձգվում. անհրաժեշտության դեպքում պետք է դիմել փոխանակման համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ