Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Վրաստանում ծովափնյա հանգստատների ուղեգրերի արժեքը բարձրացել է, բայց նույնիսկ բարձրացված արժեքով այնտեղ հանգստանալը մնում է նախընտրելի

Վերլուծական

Այս օգոստոսին կտրուկ բարձրացել են Վրաստանի ծովափնյա հանգստատների ուղեգրերի գները: Հայտարարությունների տարբեր կայքերում, համացանցում հրապարակված հայտարարություններում նշված գները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը:

Երբ զանգահարում ես կամ գնում զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների գրասենյակներ, պարզվում է բոլորովին այլ իրականություն:

Նայում եմ հայտարարությունների ամսաթվերին, հրապարակվել են երեկ կամ այսօր, հարցնում եմ' բայց չէ՞ որ շատ ժամանակ չի անցել, նոր եք հրապարակել այս հայտարարությունները, ինչո՞ւ եք հիմա այլ գումար պահանջում: Այստեղի պատասխանատուները, աշխատակիցները պարզաբանում են, որ գնային տարբերությունների համար իրենք մեղավոր չեն, «վրացիները նույնիսկ ժամ ժամի վրա գին են բարձրացնում»: Թե իրականությունը ո՞րն է, դժվար է ասել, բայց ստացածդ տհաճ տպավորությունն այդ բացատրությունից չի վերանում:

Հայաստանում առկա առաջարկների ուսումնասիրությամբ պարզեցի, որ Քոբուլեթիում, եթե ցանկանում եք, որ հյուրանոցն առաջին գծում լինի, այսինքն' մոտ լինի ծովին, ասենք, ծովից մոտ 50 մետր հեռու լինի, ծովին նայող պատուհան ունենա, հյուրանոցի սենյակում լինեն սանհանգույց, սառնարան, հեռուստացույց (կաբելային ալիքներով), օդորակիչ, անվճար ինտերնետ Wi-Fi կապով, ապա 7 օրվա համար մեկ անձի ուղեգրի արժեքն այս օրերին 100-105 հազար դրամ է:

Փաթեթն իր մեջ ներառում է օրական մեկանգամյա սնունդ (նախաճաշ) և երկկողմանի ուղևորափոխադրում: Պարզ հաշվարկը վկայում է, որ մեկ օրվա արժեքը ստացվում է 15 000 դրամ:

Ճիշտ է, երկար որոնումներից հետո հաջողվեց գտնել մի ընկերություն (չգովազդելու նպատակով անվանումը չեմ նշում), որը Քոբուլեթիի Աղմաշենեբելի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում նույն տևողության ու ճիշտ նույն պայմաններով (բացառությամբ սննդի) հանգստի համար ուղեգրերն այժմ իրացնում է 115 000 դրամով, սակայն մեկանգամյա սննդի (նախաճաշի) փոխարեն առաջարկում է օրական 2-անգամյա սնունդ (շվեդական սեղան), սակայն այսօր այսպիսի առաջարկներ գտնելը դժվար է:

Սա միանշանակ նախընտրելի է մեզ հայտնի մյուսների առաջարկներից, թեև այս դեպքում մեկ օրվա հանգստի արժեքը ստացվում է վերը նշվածից քիչ ավելի' 16-17 հազար դրամ, ընդ որում, հյուրանոցում գործում են վերելակ, ավտոկայանատեղի, մանկական խաղահրապարակ, մանկական լողավազան, ռեստորան, սրճարան, բիլիարդ (վճարովի):

Կարելի է ենթադրել, որ Քոբուլեթիում, ինչպես նաև Վրաստանի ծովափնյա այլ հանգստավայրերում ուղեգրերի գների բարձրացումը բացի սեզոնային գործոնով պայմանավորված լինելուց, հետևանքն է դեպի Թուրքիա ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքի կրճատման ու նրանց մի մասի' Վրաստանի սևծովյան հանգստավայրեր ուղևորվելու: Եթե դա չէ պատճառը, ապա ուղեգրերի գներն ավելի մեծ շահույթ ստանալու համար մերոնք կամ վրացիները (գուցե երկուսն էլ միաժամանակ) բարձրացնում են պարզապես առիթից օգտվելով, քանի որ, միևնույն է, պահանջարկը կա: Որքան էլ ցավալի է, նույնիսկ այս պայմաններով հանգիստը Քոբուլեթիում ավելի նախընտրելի է, քան Սևանա լճի ափին հանգստանալը, որտեղ հանգստատների, տնակների ու ծառայությունների համար շարունակում են դրանց պայմաններին և որակին անհամարժեք գումարներ պահանջել: Մերոնք այդպես էլ խելքի չեկան:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված