Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Տղերքին թմրամիջոց բերող Վախթանգը խոշոր չափի թմրամիջոցը «Կոշ» ՔԿՀ է տեղափոխել աղբատարով

Հրապարակումներ

Հավանաբար լսած կլինեք թմրամիջոցը թաքցնելով, գաղտնի կերպով «նշանակման վայր» հասցնելու բազմաթիվ միջոցների ու հնարքների մասին' էլ կուլ տալով, էլ ամենաինտիմ տեղը խցկած, էլ սննդամթերքում թաքցրած, էլ բեռնատարի կցորդի տակ պատրաստված թաքստոցում, էլ… Մի խոսքով, բոլորը չթվարկենք: Բայց երևի իմացած չեք լինի կամ քչերը տեղյակ կլինեն խոշոր չափի թմրամիջոցն աղբատարով գաղտնի տեղափոխելու մասին:

Դե, ո՞ւմ մտքով կարող է անցնել, որ թմրամիջոցի պես թանկարժեք, բայց իրականում հենց աղբ հանդիսացող ապրանքը կարող է տեղափոխվել ամենասովորական աղբատարով: Բարեբախտաբար, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում համապատասխան ծառայողների մտքով դա անցել է…

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վախթանգ Հովհաննիսյանը 29-09-2015թ. սեպտեմբերի 29-ին իր վարած ԶԻԼ մակնիշի, 34 DO 677 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով աղբահանության գնալու ժամանակ ապօրինի կերպով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ է փոխադրել խոշոր չափի թմրամիջոց, գործով չպարզված դատապարտյալին առանց իրացնելու նպատակի փոխանցելու համար, սակայն այնտեղ ավտոմեքենան զննության է ենթարկվել, թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավել է: Ըստ մեղադրական եզրակացության, Վ. Հովհաննիսյանն իր կամքից անկախ հանգամաքների արդյունքում հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:
Վերը նշված արարքի համար Վախթանգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու հանցափորձը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով:

Հետաքրքիր է` քննիչը, որը չնայած խոշոր չափի տվյալ թմրամիջոցը տեղափոխած աղբատարի վարորդի բռնված լինելուն, չի կարողացել կամ չի ցանկացել պարզել թմրամիջոցի հասցեատեր դատապարտյալի ինքնությունը, ինչպե՞ս է իմացել, որ թմրամիջոցը տեղափոխվել կամ դրա ապօրինի շրջանառությունն եղել է առանց իրացման նպատակի (միանգամից նշենք, որ իրացման նպատակի պարագայում քրեական պատասխանատվությունն ավելի խիստ է), և դա իմանալով, Վ. Հովհաննիսյանի արարքը որակել է հիշյալ հոդվածով: Կամ' ի՞նչ է իմացել, որ «գործով չպարզված» դատապարտյալին տվյալ թմրամիջոցի հասնելու դեպքում, վերջինս այն չէր իրացնելու:

Քննիչն, իհարկե, կասի, որ ինքը չի կարողացել ապացուցել, որ հիշյալ թմրամիջոցը ՔԿՀ է տեղափոխվել աղբատարի վարորդի կողմից դատապարտյալին հանձնելու պահին կամ վերջինիս կողմից հետագայում այլ դատապարտյալների իրացնելու նպատակով, և քանի որ չի կարողացել ապացուցել, այդ իսկ պատճառով չի ունեցել այլ տարբերակ, քան Վ. Հովհաննիսյանի ասածը հիմք ընդունելը: Այո, բայց իրականությունը պարզելու, ապացուցելու իրավասությունն ո՞ւմ էր տրված և ո՞ւմ վրա էր դրված դրա պարտականությունը, եթե ոչ հենց նույն քննիչի: Եթե չասենք անհնար, չափազանց դժվար է հավատալ, թե ՔԿՀ մտցված խոշոր չափի թմրամիջոցը շուտ թե ուշ չէր իրացվելու:

Ի վերջո, այս առումով կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքում առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար նույն պատասխանատվությունը սահմանել, ինչ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված