Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան 

ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հետագա պաշտոնավարումը հանդուրժելու պարագայում կստացվի, որ վարչապետը նրա հովանավորն է. բանը հասել է մառազմի

Վերլուծական

Հայաստանում ինչ-որ մի անհատ ձեռնարկատեր (ԱՁ) ինքնությունը չպարզված անձանցից առանց փաստաթղթերի գնել է լաբորատոր փորձաքննության չենթարկված և ՀՀ օրենսդրության տարբեր պահանջների ակնհայտ խախտումներով ուղեկցվող, դեղից շատ չտարբերվող կենսաբանական ակտիվ հավելում: Հետո այն վաճառել է դեղատների մեծ ցանց ունեցող ընկերությանը, վերջինս էլ նրանից, չպարզելով, թե որտեղի՞ց է այն ձեռք բերել, անտեսելով օրենսդրության պահանջների ակնհայտ խախտումները, գնել ու վաճառահանել է դրանք, այսինքն՝ գուցե թունավոր կամ մարդկանց առողջության համար վտանգավոր այդ ապրանքները: Նրանցից ոչ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, չնայած պետական պատկան մարմինը տեղյակ է այս ամենին, ավելին' նրանից հրապարակայնորեն պահանջվել է պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) երեկ իր պաշտոնական կայքում արձագանքել է օգոստոսի 30-ին Լուրեր.com-ում հրապարակված «Պարոն վարչապետ, դուք ՍԱՊ ծառայության պետի հովանավո՞րն եք…» վերտառությամբ հոդվածին: Դրանով իսկ հիշյալ ծառայությունն ապացուցել է, որ հոդվածի վերնագրով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված մեր հարցը միանգամայն տեղին է, քանի որ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հետագա պաշտոնավարումը հանդուրժելու պարագայում կստացվի, որ վարչապետը նրա հովանավորն է: Ընդ որում, սա տողերիս հեղինակի դեռ ամենամեղմ հետևությունն է

Հիմա փաստարկեմ, թե ինչու եմ այսպիսի հետևություն կատարել: Խնդրո առարկա հոդվածում շատ պարզ գրված է, որ Հայաստանում դեղատներում վաճառվող կենսաբանական ակտիվ հավելումները, նույնիսկ խանութներում վաճառվող սննդամթերքները կարող են մարդու առողջության համար վնասակար կամ նույնիսկ թունավոր լինել:

Ավելին. գրված է նաև, որ եթե նշված ապրանքները վնասակար կամ թունավոր են, ապա դրանք իրացնողներն այդպիսի ապրանքներ իրացնելու համար կարող են ոչ միայն քրեական, այլև նույնիսկ վարչական պատասխանատվության չենթարկվել, ինչն առավել քան խայտառակություն է…

Շատ մարդիկ դեղատներից, սննդամթերքների խանութներից գնումներ կատարելով, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ իրենց գնածը կարող է լաբորատոր փորձաքննության ենթարկված չլինել ու նույնիսկ թունավոր կամ վնասակար լինել առողջության համար: Բնականաբար, եթե լաբորատոր փորձաքննության ենթարկված չէ, ընդ որում, համապատասխան փորձաքննության, ապա դեղատներից և սննդամթերքների խանութներից մեր գնածի անվտանգությունը ոչնչով երաշխավորված չէ: Տվյալ դեպքում «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ի և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից իրացված, վաճառահանված «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումներն ընդհանրապես փորձաքննության ենթարկված չեն եղել, նույնիսկ երեկվա դրությամբ էլ դեռ փորձաքննության չեն ենթարկվել:

Արմեն Հայրապետյանի գլխավորած ծառայությունն իր հիշյալ պարզաբանման մեջ որևէ կերպ չհերքելով վերոնշյալ պնդումներից որևէ մեկը (չէր էլ կարող հերքել, քանի որ դրանք հիմնավորված են փաստերով), նույնիսկ չառարկելով դրանց, իր հիշյալ պարզաբանման վերնագրով անթաքույց ցինիզմով հայտարարել է՝ «Դիտարկման շրջանակներում իրականացված գործողությունները բավարար են եղել պատշաճ պետական վերահսկողություն ապահովելու համար»: Եթե գրեթե անգործությունն է (որը, ի դեպ, կարող է նաև հանցավոր լինել) պատշաճ պետական վերահսկողությունը, ապա ո՞րն է դրա պատշաճը և, ընդհանրապես, ի՞նչ խոսք կարող է լինել պետական վերահսկողության մասին:

Դիտարկման շրջանակում իրականացված գործողությունները, որոնք, ըստ ՍԱՊԾ-ի, բավարար են եղել պատշաճ պետական վերահսկողություն ապահովելու համար, «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումները շրջանառությունից հանելը և պահեստավորելն են եղել հետագա գործողությունների համար:

Ենթադրենք, թե դրանք իսկապես հանվել են շրջանառությունից, բայց հենց ՍԱՊԾ-ի պարտականությունը նաև այն էր, որ նշված հավելումներից նմուշառում կատարեր ու ներկայացներ համապատասխան լաբորատոր փորձաքննության, քանի որ դրանք խիստ կասկածելի էին: Իսկ խիստ կասկածելի էին ու հիմա էլ այդպիսին են, քանի որ լաբորատոր փորձաքննության ենթարկված չեն, հետևաբար կարող են թունավոր կամ մարդու առողջության համար վտանգավոր լինել, բացակայում է ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը, տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, բացակայում է նաև օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, բացի այդ, այն ձեռք է բերվել և իրացվել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:

Ընդգծեմ, որ այս պահին էլ վերոնշյալ գործողությունները շարունակում են մնալ ՍԱՊԾ-ի պարտականությունը: Հասկանալի է, եթե լաբորատոր փորձաքննությամբ պարզվեր, որ նշված հավելումները թունավոր, մարդու առողջության համար վնասակար կամ վտանգավոր են, ապա ՍԱՊԾ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր՝ այդպիսի ապրանք իրացնելու, վաճառահանելու համար «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ին և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պատասխանատուին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, կամ, համապատասխան հիմքի առկայության դեպքում, դիմեր ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի լուծվեր քրեական պատասխանատվության հարցը: Սակայն, ՍԱՊԾ-ն չի կատարել իր վերը նշված պարտականությունները և, չնայած նախկինում այս կապակցությամբ հրապարակված քննադատությանը, հիմա էլ համառորեն չի ուզում կատարել դրանք:

Հետո՞ ինչ, որ հիմա հիշյալ հավելումները շրջանառությունից հանված ու պահեստավորված են, բայց եթե նախկինում սպառողներին իրացվածները նրանց առողջության համար վնասակար են եղել (ինչը դեռ պարզված չէ, հետևաբար անհրաժեշտ է պարզել), «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն դրա համար չպե՞տք է պատասխան տան

Ավելին. եթե լաբորատոր փորձաքննությամբ պարզվեր կամ պարզվի, որ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումները մարդկանց առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում, ապա նույնիսկ այդ դեպքում պատահական, անհայտ ինչ-որ մարդկանցից առանց փաստաթղթերի կենսաբանական ակտիվ հավելումներ գնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին ձեռք բերվող ապրանքի բազմաթիվ անհամապատասխանություններն անտեսելու և այդպիսի հավելումներն իրացնելու, վաճառահանելու համար «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն միանշանակ ենթակա էին և ենթակա են վարչական տուգանքի: Դրա համար ՍԱՊԾ պետը կատարված դիտարկումից հետո պարզապես պետք է գրավոր դիմեր ՀՀ կառավարության աշխատակազմ, ներկայացներ դիտարկման արդյունքում բացահայտված ու ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող խախտումները, որոնք լիովին բավարար հիմք էին ու հիմք են ստուգման համար, խնդրեր «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ի մոտ և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ում ստուգումներ կատարելու համար ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշմամբ անհրաժեշտ համարված վարչապետի գրավոր համաձայնությունը, որը ստանալուց և ստուգումն իրականացնելուց հետո «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն անխուսափելիորեն կտուգանվեին, առաջիկայում էլ կտուգանվեն, եթե նշված գործողությունները կատարվեն:

Սակայն, հիշյալ ծառայության պետ Արմեն Հայրապետյանը վերոնշյալ խախտումների հայտնաբերումից հետո էլ նշված տնտեսվարողների մոտ ստուգում կատարելու համար չի դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ ու հիմա էլ, չնայած նախկինում հրապարակված մեր քննադատությանը, համառորեն չի ուզում դիմել: Սրան այլ բացատրություն չեմ կարող տալ, բացի նրանից, որ ՍԱՊԾ պետը կամ վախենում է կատարել իր պարտականությունները, կամ դրանք չի կատարում կոռուպցիոն ինչ-որ պատճառով, ինչն արդեն թող պարզեն ՀՀ վարչապետը կամ, հարկ եղած դեպքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս երկուսից ցանկացածի դեպքում էլ նա այլևս իրավունք չունի ղեկավարել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Իր պարտականությունները կատարելու և մեր համապատասխան հրապարակումներին ըստ էության պատասխանելու փոխարեն, ՍԱՊԾ-ն իր հիշյալ «պարզաբանմամբ» նախընտրել է զբաղվել դատարկաբանությամբ ու դեմագոգիայով: Մեզ համար միանգամայն ավելորդ կերպով բացատրել է, որ վերահսկողությունն իրականացնում է համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, կարծես թե դա մինչ այդ չգիտեինք կամ ՍԱՊԾ-ից պահանջում ենք այդ օրենքից դուրս և ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված որևէ բան: Հետո էլ գրել է, որ դիտարկումը «հանդիսանում է պետական վերահսկողության իրականացման միջոց», կարծես թե մենք երբևէ դրա հակառակն ենք գրել:

Սա արդեն դեմագոգիա է և մատնանշված իրողության անտեսում այն պարագայում, երբ նախորդ հրապարակումներից մեկում այս կապակցությամբ շատ հստակ ընդգծել էի, որ «դիտարկումն ամենևին համարժեք չէ ստուգմանը՝ թեկուզ և այն պատճառով, որ օրինախախտում հայտնաբերելու դեպքում թույլ չի տալիս տուգանել օրինախախտին, հետևաբար չի կարելի գրել՝ փոխարենը՝ այն պարզ պատճառով, որ դիտարկումը ստուգմանը չի կարող փոխարինել»: Բա որ դիտարկումը նույնպես պետական վերահսկողության իրականացման միջոց է (այն իրոք այդպիսին է), ՍԱՊԾ-ն ինչո՞ւ չի կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պարտականությունը՝«Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ի և «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի նկատմամբ չի կիրառել պատասխանատվության միջոց: Վախկոտությունը կամ կոռուպցիան էլ ի՞նչ կերպ են արտահայտվում, պոզով-պոչո՞վ են լինում

Ինչպես նշեցի, դիտարկման շրջանակում ՍԱՊԾ-ի իրականացրած գործողությունները «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումները շրջանառությունից հանելը և պահեստավորելն են եղել հետագա գործողությունների համար: Մեր հարցին' ի՞նչ հետագա գործողությունների մասին է խոսքը և ի՞նչ է պարզվել այդ գործողությունների արդյունքում, ՍԱՊԾ-ն ավելի վաղ պատասխանել էր. «Տվյալ պարագայում հետագա գործողությունը ենթադրում է կենսաբանական ակտիվ հավելումի պետական գրանցում… Հետևաբար, այս հավելումը ենթակա է գրանցման, որի շրջանակներում պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն և ստանա համապատասխանության գնահատում»: Թե ով կամ տնտեսվարող ո՞ր սուբյեկտն այն պետք է ներկայացնի պետական գրանցման, տվյալ տնտեսվարողը ՍԱՊԾ-ի կողմից պարտավորեցվա՞ծ է դա անելու, դրա համար ժամկետ սահմանվա՞ծ է, հիշյալ ծառայության թե՛ սկզբնական տեղեկատվության մեջ, թե՛ տողերիս հեղինակին ուղարկած պատասխանում ոչինչ նշված չէ: Եվ միայն երեկ ՍԱՊԾ-ն իր կայքում հրապարակած հիշյալ արձագանքում նշել է.

«Ինչ վերաբերվում է կասեցված կենսաբանական ակտիվ հավելումների հետագա ճակատագրին, ապա հարկ ենք համարում նշել, որ ծառայության կողմից տրվել են ցուցումներ տվյալ ապրանքատեսակի համապատասխանության գնահատում՝ պետական գրանցում, իրականացնելու վերաբերյալ»: Որոշակի ո՞ւմ են տրվել այդ ցուցումները, դրա կատարման համար ի՞նչ ժամկետ է սահմանվել, դարձյալ չի նշվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պես կարևոր և սննդամթերքի անվտանգության (նաև՝ կենսաբանական ակտիվ հավելումների), հետևաբար մեր առողջության և նույնիսկ կյանքի համար պատասխանատու կառույցն իրավունք չունի այսպես իմիջիայլոց և անպատասխանատու, ավելին' խայտառակ կերպով աշխատելու:

Գրեթե համոզված եմ, որ ՍԱՊԾ այդ ցուցումը, որի պատճենը պահանջվելու է նրանից, չի կատարվելու, քանի որ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումներն իրացրած «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ն դրանք գնել է ֆիզիկական անձանցից, որոնց ինքնությունը, ըստ ծառայության, պարզել հնարավոր չի եղել: Եթե վերոնշյալ ցուցումները նույնիսկ «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ին է տրվել, ապա կան որոշ հիմքեր ենթադրելու, որ վերջինս շահագրգռված չի լինելու կատարել դրանք: Կապրենք՝ կտեսնենք, բայց, բոլոր դեպքերում, ՍԱՊԾ-ն պարտավոր է նշել, թե հիշյալ հավելման համապատասխանության գնահատում, ԵԱՏՄ պետական գրանցում կատարելու նպատակով այդ ցուցումների կատարման համար ի՞նչ ժամկետ է սահմանել:
ՍԱՊԾ-ի հիշյալ արձագանքում նշված է նաև. «Կայքը պնդում է, որ «ՍԱՊԾ–ն «Լիդա» կենսաբանական հավելումներից պետք է նմուշառում կատարեր կամ կատարի ու համապատասխան հարցադրումներով ներկայացնի համապատասխան փորձաքննության, որպեսզի պարզի, թե այն վտանգավոր եղե՞լ է այն անձանց առողջության համար, ում ավելի վաղ իրացվել է…»:

Տեղեկացնենք, որ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների ենթադրյալ վտանգավոր լինելու հետ կապված ծառայությունը որևէ պատկան մարմնից՝ արագ արձագանքման միջազգային համակարգերից, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններից, կամ քաղաքացիներից որևէ ահազանգ մինչ այժմ չի ստացել: Ի՞նչով է պայմանավորված կայքի ենթադրությունը, թե դրանք վտանգավոր են»:

Այո, հիմա էլ ենք պնդում, նաև՝ տարակուսում՝ տեր Աստված, սրանք բո՞ւթ են… Բա ես լրագրող լինելուց բացի, քաղաքացի չե՞մ նաև… ՍԱՊԾ-ն նույնիսկ ԶԼՄ-ի հրապարակումն է հանդգնում անտեսել, ուր մնաց թե' քաղաքացու ահազանգը: Բա «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների ենթադրյալ վտանգավոր լինելու վերաբերյալ իմ նախորդ հրապարակումները ահազանգ չէին և ահազանգ չե՞ն իրեն երկարականջի տեղ դրած այս ծառայության համար…

Տարբեր կենսաբանական ակտիվ հավելումների ոչ թե ենթադրյալ, այլ միանգամայն իրական, փաստարկված վտանգավորության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներով, դրանցից մի քանիսը նաև՝ հայաստանյան: Եթե ՍԱՊԾ պետը մասնագետ չէ և, ընդհանրապես, բանից անտեղյակ մեկն է, եթե ծառայության համապատասխան մյուս պաշտոնյաները, մասնագետները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվությանը, ապա ի՞նչ գործ ունեն այնտեղ: Եթե ծառայության պետն ինքնակամ հրաժարական չի տալիս, ինչո՞ւ պաշտոնանկ չի արվում, պարոն վարչապետ

Բանն արդեն մառազմի է հասել, երբ ՍԱՊԾ-ն «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների վերաբերյալ իր պաշտոնական կայքում հարցրել է՝ «Ի՞նչով է պայմանավորված կայքի ենթադրությունը, թե դրանք վտանգավոր են», մոռանալով հանդերձ, որ իր իսկ կողմից պաշտոնապես նշված փաստերը՝ դրանք «Աշոտ Գյունաշյան» ԱՁ-ին վաճառած ֆիզիկական անձանց ինքնության պարզված չլինելու, այսինքն՝ առանց փաստաթղթերի իրացման, «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների՝ համապատասխանության գնահատում, ԵԱՏՄ պետական գրանցռւմ չունենալու, լաբորատոր փորձաքննության ենթարկված չլինելու, ՀՀ օրենսդրության պահանջների այլ խախտումների մասին, լիովին բավարար հիմք են «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների վտանգավորության մասին ոչ թե սոսկ ենթադրելու, այլ միանգամայն հիմնավոր կասկածներ ունենալու և արտահայտելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար
Ամենադիտված