Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան թեզերը

Վերլուծական

Հիշում եմ ժամանակին անընդհատ շրջանառվող լենինյան թեզերի մասին: Ժամանակներն անցել են, սովետական կարգերը վաղուց պատմություն են, սակայն բովանդակության մեջ հաճախ կրկնում ենք այն, ինչն անդառնալի անցյալ է թվում: 

Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, որ ժողովրդավարության պայմաններում կուսակցության ղեկավար մարմինները բոլոր սկզբունքային հարցերում կայացնում են միաձայն որոշումներ:

Սովետական կառավարումը մեզանում ռեստավրացիայի է ենթարկվել: Փոխվել են պետական մարմինների, պաշտոնների անունները, բայց կառավարման տրամաբանությունը, փիլիսոփայությունը մնացել են նույնը: Այդ իմաստով, բացարձակապես կարևոր չէ ՀՀԿ խորհրդի նիստը, որովհետև այնտեղ որևէ քննարկում կամ բանավեճ չի եղել: Մարդիկ հավաքվել և լսել են իրենց առաջնորդի խոսքը, հին ու բարի ժամանակների ոգով:

Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 8-ի ելույթը` ասվածին հակառակ, հիմնականում նվիրված էր բարեփոխումներին, դրանց իրականացման հրամայականով պայմանավորելով նոր վարչապետի նշանակումը: Ընդ որում` խոսքն առաջին հերթին վերաբերում է քաղաքական բարեփոխումներին: Եթե հետևենք նախագահի խոսքին, ապա խորհրդարանական առաջիկա ընտրությունների որակը, կառավարման արդյունավետության բարձրացումը, համարվում են առաջնահերթություններ: Խիստ բնական և օրինաչափ է, որ ժամանակավրեպ քաղաքական օրակարգով ու այսօրվա կադրային խաժամուժով այս խնդիրների լուծումն անհնար է:

Ս. Սարգսյանը խոստանում է կադրային արմատական փոփոխություններ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է «բացել» համակարգը: Սելեկցիոն մեխանիզմը, երբ իշխանությունը մշակում է ինչ-որ չափանիշներ և դրանց հիմքով ընտրում կադրեր, գուցե արդյունավետ չաշխատի, որովհետև այդ ճանապարհով գործող արատավոր համակարգը ոչ թե վերանալու է, այլ` ընդամենը ենթարկվելու է «եվրովերանորոգման»: Դա կապահովի այդ համակարգում գտնվողների, բայց ոչ մեր հասարակության կոմֆորտը: Կառավարման արդյունավետ համակարգ, նոր թիմ ու կենսունակ ծրագիր, կարող են ձևավորվել միայն օրինական ընտրությունների միջոցով: Գուցե դրա համար էլ Սարգսյանը շտապում է, փորձում օր առաջ փոփոխություն տեսնել, որովհետև ընդամենը վեց-յոթ ամիս հետո ընտրություններ են:

Ս. Սարգսյանի համար գերխնդիր է իր իշխանության անցնցում վերարտադրությունը, այս գործընթացի քաղաքական լեգիտիմությունը: Դրա համար նա պետք է ապահովի խորհրդարանական  քիչ թե շատ մրցակցային ընտրություններ, դրանց արդյունքում ՀՀԿ-ի հաղթանակ՝ գոնե չվիճարկվող ընտրություններին մասնակցող մյուս սուբյետների կողմից: Վերարտադրության ավանդական կամ «մենթալիտետային» միջոցներն ունենալու են կարճաժամկետ հեռանկար և հղի են լինելու քաղաքական այնպիսի ճգնաժամով, որի ֆոնին հուլիսի 17-ի միջադեպը գուցեև մոռացվի:

Ս. Սարգսյանը մի քանի օր առաջ փորձել է ձևակերպել ազգային համաձայնության կառավարության իր տեսլականը, որը ենթադրում է նաև ՀՀԿ-ի բարեփոխում: Անկեղծ ասած, հնչած բանաձևը, որ անհրաժեշտ է օգտագործել նաև կուսակցությունից դուրս գտնվող ներուժը, ամրապնդված չէ որևէ կոնկրետ մեխանիզմով: Ազգային համաձայնությունը վիրտուալ գաղափար չէ. այն կարող է կայանալ, երբ ընտրություննենը օրինական են ու դրանց արդյունքում մեկ կամ մի քանի կուսակցություն իրականացնում են հասարակական վստահությանն արժանացած ծրագիր: Այստեղ որոշիչը հասարակության վստահության գործոնն է, ոչ թե կուսակցությունների թիվը կամ նրանց առևտուրը: Եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է ազգային համաձայնության հաստատման իր ձգտումներում, ապա բաց ու հրապարակավ պետք է հայտարարի, որ դրա առաջին քայլն օրինական ընտրություններն են: Միայն դրանք կարող են երաշխավորել քաղաքական մրցակցություն ու համագործակցություն և, ամենակարևորը, պարկեշտ մարդկանց մուտքը կառավարման համակարգ:

Ս. Սարգսյանը նոր կառավարությունից ակնկալում է ազատ մրցակցային տնտեսության հիմքերի ստեղծում: Սա յուրօրինակ խոստովանություն է, որ մենք այսօր չունենք քաղաքական, տնտեսական մրցակցային համակարգ: Եթե Սարգսյանն ակնկալում է, որ Կ. Կարապետյանն այդպիսի համակարգ պետք է ձևավորի, ապա անմիջապես իր մոտ պետք է հրավիրի յուրային պաշտոնյաներին և օլիգարխներին` զգուշացնելու, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է զոհաբերվել, եթե խանգարի նոր կենսունակ համակարգի ձևավորմանը:

Սպասենք տեսնենք` երբ է քրեաօլիգարխիան հրավիրվելու Բաղրամյան 26 «դաստիարակչական» զրույցի: Կամ, առհասարակ, հրավիրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված