ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում 

Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացումը և Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի սեպտեմբերի 8-ի նիստում այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հաստատումը, նրա վերադարձը հայաստանյան քաղաքական ասպարեզ շատերի կողմից անսպասելի էր՝ «որոտ անամպ երկնքում»։ Բազմաթիվ փորձագիտական վերլուծություններն ու ենթադրությունները «բացահայտեցին» Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խորքային կողմերը։ Սակայն, ընդամենն օրեր անց, արդեն իսկ որոշակի պարզություն մտավ ստեղծված իրավիճակի բացատրության համար։

Վարչապետի միակ թեկնածու Կարեն Կարապետյանը, ով 2011թ. անակնկալ կերպով հրաժարական տվեց և հեռացավ Հայաստանից, երբևէ չի համարվել Սերժ Սարգսյանի թիմի անդամ՝ չնայած իր հրապարակային հայտարարություններում բազմիցս է նշել հակառակը։ Իսկ այն, որ Կարապետյան պետական գործչի կայացումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա որոշակի աջակցությամբ, շատերին է հայտնի։ Հետևաբար, անմիջապես կարելի է վերհիշել վերջին մի քանի ամսիների ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների խրոնիկան՝ ինչպես Հայաստան վերադարձավ և բարձր պաշտոնի նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադր համարվող Արմեն Գևորգյանը, ինչպես քաղաքական համաձայնություն ձեռք բերվեց ՀՀԿ–ի և ՀՅԴ-ի միջև՝ վերջինիս հնարավորություն տալով մասնակցել ՀՀ կառավարության գործունեությանը, և ամեն ինչ պարզ է դառնում։ Ներքաղաքական կյանքում նախապատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։

Այսօր՝ սեպտեմբերի 11–ին, մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին այդ պաշտոնում փոխարինելու է Ալեքսան Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը: Եվս մեկ գործիչ, ով Քոչարյանի քաղաքական թիմից է և ով զբաղվելու է մեդիա ոլորտի աշխատանքի վերահսկողությամբ։ Lurer.com–ի տեղեկություններով՝ այս փոփոխությունների շրջանակում Արմեն Գևորգյանը կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Կարծում ենք՝ նմանատիպ նշանակումները կշարունակվեն, և սա ևս մեկ անգամ հաստատում է այն ենթադրությունը, որ Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ ապագայում մեծ կշիռ կստանա հայաստանյան քաղաքական դաշտում։ Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ դանդաղորեն, բայց սահուն կերպով կազմակերպվում է իշխանության հանձնումը Ռոբերտ Քոչարյանին։ Պռոքոչարյանական քաղաքական ուժերն ու գործիչները կվերականգնեն իրենց դիրքերը՝ ակտիվացնելով իրենց գործունեությունը։ Այս գործընթացից կարելի է ենթադրել նաև այն, որ 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կստեղծվի երկիշխանություն։ Դա իր հերթին հնարավորություն կտա գործող իշխանություններին իրականացնել կառավարման լծակների հանձնումը Քոչարյանի թիմին՝ միևնույն ժամանակ նախապատրաստելով սեփական նահանջը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով
Ամենադիտված