Կարևորագույն իրադարձություններ՝ առաջիկայում
Արտաքին Քաղաքական
Հաջորդ ամիս տեղի է ունենալու երկու իրադարձություն, որոնցից մեկի՝ մեզ համար դրական, իսկ մյուսի բացասական ազդեցությունը թեև ոչ անմիջականորեն, բայց և ոչ հեռավոր ապագայում արտահայտվելու է: Դրանք այս կամ այն կերպ, այս կամ այն չափով առնչվելու են Հայաստանի և Արցախի շահերին և ռազմական անվտանգությանը:
Վերոնշյալ իրադարձություններից առաջինը նախատեսված է հոկտեմբերի 14-ին. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պատմության մեջ առաջին անգամ նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ընդ որում, երեք տարով:
Հաջորդ իրադարձությունը, որը դարձյալ նախատեսված է 2016թ. հոկտեմբերին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագրած պաշտոնական այցն է Ադրբեջան, որին Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել ու վաճառում և այդ առումով Ադրբեջանի համար հանդիսանում ռազմավարական դաշնակից: Կասկածից գրեթե դուրս է, որ Նեթանյահուն դատարկաձեռն չի գալու Ադրբեջան, և որ նրա պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանը պայմանավորվածություններ է ձեռք բերելու զենքի և ռազմական տեխնիկայի նոր մատակարարումների շուրջ: Իսրայելի վարչապետի պաշտոնական այցն Ադրբեջան հենց այնպես չի կարող լինել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին