«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 

Եթե նոր պատերազմ սկսվի՝ լինելու է շատ դաժան ու աղետալի. Դավիթ Բաբայան

Քաղաքական

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար. «Նույնը, ինչ և ռուսական, և ֆրանսիական կողմի համար»։

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց՝ կան որոշակի կանոններ, որոնք միջնորդները պետք է պահպանեն։

«Այդ կանոնը հետևայլն է. Նրանք պետք է հաշվի առնեն կողմերի առաջարկները և դրանք ներկայացնեն քննարկման։ Հիմա Ադրբեջանը դա է առաջարկում, բայց դա չի նշանակում, որ մեր կողմի համար ընդունելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ, ճիշտ չէ դիտարկել միայն տարածքների առումով։ Խնդիրն ավելի բարդ է, համապարփակ է։

Այս պարագայում, եթե խոսում ենք տարածքների մասին, ապա դա շատ լայն խնդիր է։ Ադրբեջանն իր նպատակը չի թաքցնում։ Նա ասում է՝ մեր նպատակը Արցախի բռնակցումն է։ Նրանք անընդհատ խոսում են Սևանի, Երևանի, Զանգեզուրի մասին։ Սա է նրանց մոտեցումը։ Խոսելով տարածքային խնդրի մասին՝ պետք է հաշվի առնել, որ կա նաև այլ տարածքների հարց՝ Գետաշենի, Շահումյանի, Չարբախլուի, Հյուսիսային Արցախի և այլնի։ Սրանք հարցեր են, որոնք պարբերաբար բարձրացվում են մեր կողմից»,- ներկայացրեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը, և խոսել «տարածք՝ կարգավիճակի դիմաց» տարբերակի մասին՝ անիմաստ է։ «Նախևառաջ Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը։ Նա միշտ էլ ասում է՝ թույլ չեմ տալու, որպեսզի երկրորդ հայկական պետությունը ստեղծվի։ Եթե դա այդպես է, ապա այդ տարբերակի մասին խոսելն անիմաստ է։ Եթե Ադրբեջանն ուզում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ պետք է առաջին հերթին ճանաչի Արցախի անկախությունը, այնուհետև մնացած հարցերը կքննարկվեն։ Բայց կրկնում եմ՝ կա հստակ մեկ փաստ։ Տարածքների մասին այս խոսակցություններն ունեն յուրահատուկ քաղաքական-հոգեբանական ենթատեքստ։ Սա կապված է առաջին հերթին աշխարհընկալման հետ։ Արցախը միշտ պահպանել է իր ինքնությունը, ինքնավարությունը, որովհետև ունեցել է ազգային-ազատագրական հոգեբանություն, ժողովուրդն այդպիսին էր։

Հետո զարգացումը եղավ, պետականաշինության հոգեբանություն մտավ աշխարհընկալման մեջ, հասկացան, որ կարգավիճակը որևէ ձևով չի կարող անվտանգություն ապահովել։ Ինչքան անկախ պետություններ կան, որոնք ագրեսիայի թիրախ են դարձել։ Ինչ է՝ իրենց անկախ կարգավիճակը եղել է երաշխի՞ք անվտանգության ապահովման համար։ Իհարկե ոչ։

Նախկինում այդ խնդիրները չեն դիտարկվել, որովհետև եղել է ազգային-ազատագրական պայքարի հոգեբանություն։ Օրինակ՝ ինչպես կարող է խոսք գնալ Շահումյանի կամ Քարվաճառի շրջանի մասին, որտեղ սկիզբ է առնում մեր ջրային պաշարների 85 տոկոսը, որտեղ սկզիբ է առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը։

Պետականաշինության գաղափարախոսությունն ուրիշ է՝ սառը դատողություն է, անվտանգության հարցերի քննարկում է։ Մենք երբրեք չպետք է այնպիսի բան անենք, որը կթուլացնի Արցախի անվտանգությունը, որովհետև դա կլինի գայթակղիչ բաղադրամաս Ադրբեջանի համար, և անպայման կհարձակվի։ Մի մոռացեք, որ այն ագրեսիան, որը ցույց տվեց 88-94 թվականը, մեծամասնությամբ կախված է եղել նրանից, թե մենք ինչ սահմաններ ենք ունեցել։ Նա մեզ դիտարկում էր հեշտ թիրախ, որին կարճ ժամանակահատվածում կարելի էր ոչնչացնել»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հարցազրույցում մեկ կարևոր հայտարարություն է արել։ Ուորլիքի խոսքով՝ «կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբողջ այդ ծանր զինատեսակի կիրառմամբ»։ Բաբայանը սա որակեց որպես մեսիջ՝ խաղաղ կարգավորման հետամուտ լինելու համար։ «Եթե աստված մի արասցե, նոր պատերազմ սկսվի՝ դա լինելու է շատ դաժան ու աղետալի։ Դրա համար, նա, այս պարագայում՝ որպես միջնորդ, որպես խաղաղ գործընթացի կողմնակից, պարզապես ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորում։

Դա հիշեցում է նաև Ադրբեջանին, քանի որ տեսանք ապրիլյան պատերազմի օրերին 300 հազար մարդ միանգամից լքեց ադրբեջանական գյուղերը»,- իր խոսքը եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներին
Ամենադիտված