Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Սեյրան Օհանյանի նշանակվելու մասին լուրը
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի' Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը: Интерфакс լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտ ոնում:
Ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված լուրը' Հովհաննիսյանը պատասխանեց. «Չենք մեկնաբանում»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում, նշելով, որ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Հայաստանի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ