«Այդ մասին խոսելը դեռ վաղ է». պատգամավորը՝ Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին
Քաղաքական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչն է փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ՀԱՊԿ-ն այս տարի ՀՀ-ն է նախագահում:
Ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ գոյություն ունի հերթականության կարգ և ռոտացիոն սկզունքով՝ այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին:
Հարցին, թե այդ պաշտոնը կզբաղեցնի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյա՞նը՝ Կորյուն Նահապետյանը խուսափեց պատասխանել. «Քանի դեռ չկա պաշտոնական նշանակում՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է», - ասաց նա:
Նշենք, որ ռուսական աղբյուրներում խոսվում է այս պաշտոնում Սեյրան Օհանյանի հնարավոր նշանակման մասին:
Նկատենք նաև, որ Հայաստանի ներկայացուցիչը դեռևս անցյալ տարի պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձներ, ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվել էր ևս մեկ տարով երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ