Գյումրիի Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու պատմությունը (լուսանկար)
Հասարակություն
Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գյումրիի Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին... 1901 թ. փոստային բացիկ. «Ալեքսանդրապոլի հայկական վանքը», լուսանկարիչ Գ. Թարվերդյան, Գ. Շաքարյանցի լուսանկարչատուն, Տեր-Հովհաննիսյան եղբայների տպարան, Բաքու:
Գյումրիի (նախկինում՝ Ալեքսանդրապոլ) Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ. և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ ներկայումս Վարդանանց հրապարակում։ Հայտնի է, որ եկեղեցու տեղանքում դեռ հնուց եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մի մատուռ, որտեղ պահվում էր (հիմա էլ եկեղեցում է) Մարիամ Աստվածածնի սրբապատկերը և խորհրդանշում էր նրա յոթ վերքերը: Սուրբ Յոթ Վերքը կառուցման ավարտից սկսած համարվել է քաղաքի «ժողովրդական եկեղեցին», նրա դռները միշտ բաց են եղել և հենց այստեղ են կատարվել բոլոր հիմնական եկեղեցական տոները»:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ